• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 2)
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ

Խաչվերաց տոնի պատմությունը

Posted On 19 Հկտ 2013
Comment: 0
Tag: Խաչվերաց, Ուլնոց, Սբխեչ, Սուրբ խաչ

Տոնական  համակարգերի   ձևավորումը  և  զարգացումը,  որպես  օրինաչափություն, միշտ  էլ  տեղի է  ունենում  սոցիալ- տնտեսական,  քաղաքական,  էթնոմշակութային  և  կրոնական  գործընթացների  փոխազդեցությունների  համակարգում:

Հասարակության  մեջ   կատարվող տոնածիսական  գործընթացների  համակարգը  կատարում է էթնիկ ավանդույթների  կողմնորոշման,  հասարակական  հարաբերությունների  կարգավորման,  անհատի հոգեբանական  պահանջների  բավարարման  և այլ  կարևորագույն  գործառույթներ:Այն   կարևոր  դեր է  կատարում անցումային  տնտեսություն  ունեցող  երկրների  սոցիալական  հարաբերությունների  կարգավորման  գործում:Khach

Ավանդույթային  տոներում  առկա  հավատալիքների  հիմնական  շերտերն  իրենց  ծագմամբ  առնչվում են  երկու  պայմանական  փուլերի  հետ. առաջին` մինչքրիստոնեական, երբ  բնության ու  հասարակության  մեջ  կատարվող  ամեն  ինչ  վերագրվում էր  առանձին հոգիների  ու  երկրորդ`  քրիստոնեական,  երբ արդեն  նոր  կրոնին`  քրիստոնեությանն  էր  վերագրվում  երևույթների  բացատրության  և դրանց  վրա  ներազդելու  մենաշնորհը:   Կան  բավական  ուսումնասիրություններ, որոնց հեղինակները, անդրադառնալով     քրիստոնեական   տոնացույցում տեղ գտած  այդ  տոների  ծագումնաբանությանը,  փորձել  են  վերականգնել  դրանց  մինչքրիստոնեական  արմատները,  կամ  հեթանոսական  զուգահեռները, որոնք  լի  են  տնտեսության, ընտանիքի և  անհատների  բախտն  ու ճակատագիրը  որոշող հնագույն  ծեսերով,  սովորույթներով,  գուշակություններով  ու  հավատալիքներով: Ծիսահավատությունն ունի  ինչպես  կրոնական,  այնպես  էլ  աշխարհիկ  երանգավորում: Տոների պահպանումը պայմանավորված է հատկապես  ազգային  նկարագրով, որի դրսևորման  ձևերից էին դրանցում արտահայտվող  էթնիկ  ինքնագիտակցությունը  և  էթնոսի  պատմական  հիշողությունը:

Քրիստոնեության   մեջ     խաչի  պաշտամունքը  կրում է  Հիսուս  Քրիստոսի խաչելության  գաղափարը:    Հայ  քրիստոնյայի   ամենաբնորոշ գիծը  խաչի  ժողովրդական  պաշտամունքն  է: Իզուր  չէ, որ  Հայաստանում,  որպես  ընդհանուր  քրիստոնեական  պատկերապաշտության  պատմագործառութային տարբերակ,  հանդես  է  գալիս  խաչապաշտությունը: Մի տերմին, որով  բնորոշում  էին հայերի  դավանանքը  այլադավանները,  և  որով  մենք բնորոշում  ենք մեզ և  բոլոր  քրիստոնյաներին:

Միջնադարից  մեզ են  հասել   բազմաթիվ  պատմություններ  խաչի մասին:  Հարյուրավոր  ձեռագրային ընդօրինակություններ  նույնպես  վկայում  են  խաչի պաշտամունքի   լայն    ժողովրդականության    մասին:

Խաչվերացը  հայոց եկեղեցական  տաղավար տոներից  է, որը   նվիրված է Հիսուս  Քրիստոսի  խաչափայտի ազատագրման հիշատակին: Ակունքներով  այս  տոնը  պատմական է:  Պարսից  Խոսրով Բ. թագավորը,  610-614 թթ. պատերազմելով  Բյուզանդիայի դեմ,  նվաճում է  Երուսաղեմը, ուր  գերության է վերառնում  այն  խաչափայտը, որի  վրա տանջահար էին արել  Հիսուսին: Միայն 628 թվականին`  պարսկա- բյուզանդական  պատերազմի  ժամանակ,  Բյուզանդիայի  Հերակլ  կայսրին  հաջողվում է հաղթել պարսիկներին  և  վերադարձնել   գերված խաչափայտը: Հաղթական  այդ  տարում`  628թ.  սեպտեմբերի    14-ին, փառավոր  հանդիսավորությամբ  սրբազան  մասունքը  զետեղել են իր ավանդական  վայրում`  Երուսաղեմի Ս.Հարություն  տաճարում: Այդ պատճառով էլ  Հերակլ  կայսրը և  եկեղեցական  հայրերը  սեպտեմբերի  14-ը  հռչակեցին  որպես  Քրիստոսի  Խաչափայտի  Վերադարձի  կամ  Խաչվերացի տոն: Սրբազան   Խաչը  գերությունից  ազատելու  հիշատակը  հավերժացնող  այդ  տոնը հաստատվեց  քրիստոնյա  բոլոր  եկեղեցիներում:

Հայաստանում   խաչի  սկզբնական  պաշտամունքի  վայրում  կամ  դնում  էին  խաչքար, կամ  կառուցում  եկեղեցի,  կամ էլ  խաչամասնիկը ամփոփում  էին կառուցված  եկեղեցու  սեղանի   տակ`  վերջինս  ավելի  սրբագործելու  նկատառումով: Հայ  առաքելական  եկեղեցում   Խաչվերացը   նշվում  է  սեպտեմբերի  11-17-ն  ընկած  կիրակի օրը:

Ինչպես  հավաստում  են  ազգագրական  աղբյուրները,  ժողովրդի  մեջ   տոնի խորհուրդը   իմաստավորվում  է  որպես  հանգուցյալների  հիշատակման  օր:

Քնարիկ   Միրզոյան

«Հանդես» գիտական հոդվածների ժողովածու

Ամբողջը` այստեղ

About the Author
  • google-share
Next Story

Վարդավառի տոնի օրը ջրով լիքը նավակներ են քարշ տվել և ջուր ցանել միմանց վրա

Related Posts

0

Khachverats: SummaryХачверац: РезюмеԽաչվերաց, Սուրբ խաչ, Ուլնոց

Posted On 17 Հկտ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է
  • ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
  • Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է…»
  • ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ. «Իմ խնդիրն եմ համարում հայ հասարակությանը հիշեցնել Թուրքիայի իրական դեմքը, քանի որ նկատելի է զգոնության կորուստ»
  • «Քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»
  • «ՍԹԱՐՄՈՒՍ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
  • Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
  • Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի ունեցավ «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 5)
  • ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային»

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ

Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է...»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է
  • ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
  • Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է…»
  • ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ. «Իմ խնդիրն եմ համարում հայ հասարակությանը հիշեցնել Թուրքիայի իրական դեմքը, քանի որ նկատելի է զգոնության կորուստ»
  • «Քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com