«Ես ապրեր եմ գեղարվեստով և կուզեմ ապրել անով մինչև իմ վերջին շունչս». Սիրանույշ

(Ռուբեն Գազանճյանին գրված նամակից 15 օգոստոս, 1926) Դուն կգրես, թե իմ առանձնացած անկյունես չեմ մոռանար անցյալի հիշատակները… Ես այժմ շատ բան եմ մոռանում… բայց… մոռանալ գեղարվեստը, ինձ անծանոթ է այդ բանը: Ընդհակառակը, ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե ես ապրում ե...

Մարդկանց թվում էր, թե ճանաչում են Սերգեյ Փարաջանովին, նույնիսկ լավ գիտեն նրան. խաբկանք, նա ոչ ոքի «հասանելի» չէր

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ Մարդկանց թվում էր, թե ճանաչում են Սերգեյ Փարաջանովին, նույնիսկ լավ գիտեն նրան. խաբկանք, նա ոչ ոքի «հասանելի» չէր: Վայրկենաբար կարող էր մտերմանալ և ամբողջ կյանքում մնալ անծանոթ, երեխայի պես լինել ամիջական, կուռքի պես՝ անհաղորդ: Իսկ եթե փորձեիր մոտենալ, մ...

«Հետագայում իմ դիմանկարը ստեղծեք ոչ թե իմ երաժշտության միջոցով, այլ պարզապես մի մարդու` իրեն հատուկ բոլոր թերություններով և տարօրինակություններով». Արամ Խաչատրյան

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ նամակները` գրված տարիների ընթացքում, կլրացնեն և կհարստացնեն մեր պատկերացումները նրա մասին: Այս նամակները առավել հավաստիությամբ են արտացոլում կոմպոզիտորի կենսական դիրքորոշումը, հետաքրքրությունների շրջանակները, գեղարվեստական սկզբունքներն ու պատկերա...

ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ` ՆՈՒՅՆ ԻՆՔԸ ` ԼԵՎՈՆ ԺԱՄԿՈՉՅԱՆ…Արվեստագետը՝ նույն ինքը՝ Լևոն Ժամկոչյան …

Լևոն Ժամկոչյանի հետ  իմ ծանոթությունը  վիրտուալ հարթակում  տեղի ունեցավ:   Անկեղծ ասած, ես միշտ էլ մեծ հաճույքով եմ գրում այն արվեստագետների մասին, ովքեր արվեստում երկար ճանապարհ են անցել ու հարուստ փորձ ունեն.  երբ հանդես են գալիս արվեստի տարբեր ժանրերում  և ոճերու...

«Իմ Վարդան Մամիկոնյանը». Երվանդ Քոչար

(հատվածաբար) Քոչարի «Վարդան Մամիկոնյան» արձանը բուռն հետաքրքրությունների և վեճերի առիթ տվեց: Եղան նրա ինքնատիպությամբ հիացած մարդիկ, եղան նաև կերպարի գեղարվեստական լուծման հետ չհամաձայնող մոտեցումներ: Քոչարը շատ էր սիրում իր այդ ստեղծագործությունը: Ես ձայներիզից գրի եմ առել ն...

Նար Հովհաննիսյանը՝ Գոհար Գասպարյանի մասին

Բնությունը մեր Գոհարն օժտել է հիասքանչ ձայնով, երաժշտականությամբ, երգարվեստի նրբությունները զարմանալիորեն ներզգալու շնորհով: Գոհարի հետ հանդես եմ եկել յոթ օպերաներում, ուր նա երգում է գլխավոր հերոսուհիների պարտիաները: Նրա յուրաքնաչյուր բեմելը երևույթ է դառնում ե...

Աճեմյանական մասունքներ

… Ոչ թե ներկայացում էր, այլ՝ հրավառություն: Վարդան Աճեմյանը չէր սիրում Հայաստանից երկար բացակայել: Երկար ասելով չեմ ուզում ամիսներ կամ տարիներ հասկանաք, այլ՝ տասը կամ տասնհինգ օր: Այո, տասը-տասնհինգ օրով թատրոնի հետ հյուրախաղերի հաճույքով էր գնում, բայց մենակ խուսափում ...

«Նա այն դերասաններից չէր, որ բեմական արվեստն ուսումնասիրում են դասագրքերով, բայց այն եզակի արվեստագետներից էր, որի փորձի հիման վրա դասագրքեր են գրվում». Հասմիկ

Հասմիկի կուլտուրան բարձր չէր. նա կարգին կրթություն չէր ստացել, առանձնապես կարդացած չէր, զարգացում չուներ, լեզուներ չգիտեր: Նա այն դերասաններից չէր, որ բեմական արվեստն ուսումնասիրում են դասագրքերով, բայց այն եզակի արվեստագետներից էր , որի փորձի հիման վրա դասագրքեր են գ...

Եղիշե Չարենցի վերջին օրերը

1939 թ. գտնվում էի Լենինականում: Հանդիպեցի բարեկամներիցս մէկին, որի բանտակութեան մասին լսել էի: Իրեն յանձնուած է եղել 2000 ռուբլի, որպէսզի դպրոցի ներկելուն և վերանորգման հոգ տանի, սակայն ինքը դրամը ծախսել է և ժամանակին չի կարողացել ճարել ու վերադարձնել: Այդ պատճառով դատու...

ԻՆՁ՝ ԻՄ ԿՈՂՄԻՑ ԻՄ 63-ԱՄՅԱԿԻՆ

Մայրս, լույս իջնի հոգուն, ասում էր, որ ես ծնվել եմ մոտավորապես հենց այս ժամին, առավոտյան ժամը 10-ին: Սա իմ աշխարհ գալու ժամն է ու սպասեցի, որ ճիշտ այդ ժամին շնորհակալություն ասեմ ծնողներիս: Ուրախ եմ, արդյոք, որ դարձա 63 տարեկան: Իհարկե: Եվ այդ ոչ թե նրա համար, որ նորին մեծություն...