Մարտի 3-ին նշվում է գրողների միջազգային օրը
Մարտի 3-ին նշվում է գրողների միջազգային օրը, այն նշվում է 1986թ.-ից սկսած։ Գրում ենք բոլորս․ մարդիկ գրում են, ինչը նշանակում է, որ խավար ցրման մոմը վառվում է, լույսի շողը չի խամրի և գրականությունն ապրելակերպ է:Շնորհավորում եմ մեր բոլոր գրողներին և մաղթում բեղուն գրիչ, նորանոր վերելքների հաղթահարում և մտքի թռիչք․․․Թողնելով քանակի և որակի համադրությունը՝ համացանցում հետևում եմ գրական աշխարհի խմորումներին և ուրախալի է, որ բազմապատկվել, հազարապատկվել է կին գրողների թիվը մեր գրական անդաստանում, հիացմունք եմ ապրում կնոջ հոգու աշխարհը ընթերցասեր հանրությանը ներկայացնելու նրանց առաքելությամբ․ նրանց անկեղծ, զգացմունքային ինքնաիրացման, հոգում կուտակված հույզերն ու մտահոգությունները թղթին հանձնելու ցանկությամբ։Այսօր ասելիքս նաև այլ է․ մենք ծանոթ ենք հանճարների վ...
Posted On 03 Մրտ 2024