ԴՈՒ ԱՅԼԵՎՍ ԱՇԽԱՐՀԻՆՆ ԵՍ ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ Իր երկրային կյանքն ավարտեց «Հարյուր տարվա մենություն» վեպի հեղինակ Գաբրիել Գարսիա Մարկեսը: Անկախ նրանից, թե որ ազգի զավակ էր նա՝ իր երկրային կյանքի ավարտով դարձավ Տիեզերք կոչված անսահման Աշխարհի քաղաքացի: Այդպես եմ մտածել և մտածում յուրաքանչյուր Անհատի մասին: Այդպիսին են ինձ համար Հայկ Նահապետը, Արամազդը, Հոմերոսը, Ալեքսանդր Մակեդոնացին, Տիգրան Մեծը, Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Լեոնարդո դա Վինչին, Րաֆֆին, Վազգեն Վեհա...
Դու՝ դերասան, մաման՝ թատերագետ: Աչքս բացել ու տեսել եմ թատրոն, բեմ, վարագույր, կուլիսներ, գրիմանոց, շնչել թատրոնի հոտը, որ երբեք չես շփոթի ոչ մի ուրիշ տեղի հետ: Թատրոնն ինձ համար հար եւ նման էր իմ տանը: Մամային միշտ էլ շատ հեշտ էր «ֆռռացնելը»: Հիշու՞մ ես, ինչպես էի ձմռան, ավելի ճիշտ, Նոր տարվա համար սարքվող ընկույզով սուջուխի վերջը տալիս, երբ մաման այն կախում էր չորանալու: Այնքան միամիտ էր, որ տակը հատուկ լուցկու չոփով կապում էր ու ինձ էլ ցույց էր տալիս՝ ասելով. ...
Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլս...