• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

Մի օր ամեն ինչ օդ կցնդի, քանի դեռ մենք շարունակում ենք խաղալ գնդակով, որը գոյություն չունի. Միքելանջելլո Անտոնիոնի

Posted On 06 Նյմ 2013
Comment: 0
Tag: Michelangelo Antonioni, Միքելանջելլո Անտոնիոնիի

 1467429_572176426185641_702102035_nՄի օր ամեն ինչ օդ կցնդի, քանի դեռ մենք շարունակում ենք խաղալ գնդակով, որը գոյություն չունի:

 Գրել Անտոնիոնիի մասին նույնն է, ինչ քայլել ականներով լցված դաշտով. յուրաքանչյուր քայլ կարող է պայթյունավտանգ լինել: Շեղվել թեկուզ մեկ միլիմետրով աններելի է: Ինչպես ինքն էր մանրանկարչական բծախնդրությամբ և լարված ինտուիցիայով մոտենում իր ֆիլմերի ստեղծմանը, այնպես էլ ես պիտի փորձեմ մոտենալ նրա արվեստին: Չնայած Մոդրիս Տենիսսոնը[1], ասում էր, որ եթե ասում ես «կփորձեմ», նշանակում է երբեք չես անի այն, ինչ խոստանում ես: Բայց այս դեպքում այդ «կփորձեմ»-ը ոչ թե արդարացում է, այլ փոքրիկ վախ, որ ունենում են մարդիկ, որոնք կարևոր պահի պետք է  կրակեն նշանակետին և վախենում են վրիպելուց: Ես կգրեմ այն, ինչ զգացել եմ, նկատել եմ, ինչով հիացել եմ կամ հիասթափվել: Եվ դա, բնականաբար, կլինի սուբյեկտիվ, չէ որ յուրաքանչյուրն ունի իր Անտոնիոնին, իր Տարկովսկին, իր Ֆելլինին… Չեմ ժխտում, որ կան ակնառու փաստեր կինոյում, որ համարյա բոլորիս համար էլ միանշանակ են: Եվ այդ համընդհանուր, համամարդկային տարրերն են, որոնց շնորհիվ կինոարվեստը կայանում է: Միշտ ծագում է կինոյի մատչելիության հարցը:

1 . Մոդրիս Տենիսոն – Լատվիացի մնջախաղաց, ռեժիսոր, նկարիչ, փիլիսոփա

Մի կողմից առաջին կինոավանգարդիստների ասած «բարձր արվեստի» անհասանելիությունն է մասսաներին, մյուս կողմից էլ չապլինյան օրինակը`ինչքան մոտ մարդկանց, այնքան հանճարեղ: Սրանք երկու ծայրահեղություններ են: Ի վերջո արվեստի պատմությունն ապացուցել է, որ չկա ոչ մի օրինաչափություն այս հարցում: Եղել է շրջան, երբ «Արկած» ֆիլմը Ֆրանսիայում ավելի մեծ եկամուտ է բերել, քան «Բեն Գուրը»(1959, ռեժ.`Ուիլիամ Ուայլեր): Եվ Անտոնիոնին հույս ուներ, որ հանդիսատեսը կսովորի նայել բարդ ֆիլմեր. «Արկած» ֆիլմի հաջողությունը ոգևորել էր նրան:

Անցնելով շատ երկար ու քարքարոտ ճանապարհ, ապրելով սարսափելի հիասթափություններ, երբեմն աննպատակ պատմելով սեփական սցենարները անթիվ-անհամար բթամիտ պրոդյուսերների` այս պինդ իտալացին միայն 48 տարեկանում հասավ իրական հաջողության ու ճանաչման, երբ 1960թ-ին «Արկած» ֆիլմը հատուկ մրցանակ ստացավ Կաննի փառատոնում:

Այս իրադարձությունը խթան հանդիասացավ, որպեսզի նրա ֆիլմերը շատ  թե քիչ սկսեն ֆինանսավորվել: Իհարկե, մինչ այս ֆիլմը նա նկարահանել էր 13 ֆիլմ, այդ թվում «Ճիչը», «Ընկերուհիները», «Մի սիրո խրոնիկան», «Պո գետի մարդիկ» , որոնք այժմ արդեն համարվում են կինոկլասիկա: Եվ ով գիտի, եթե չլիներ այդ «ճանաչումը», կիմանայինք մենք երբևէ Անտոնիոնի ռեժիսորի մասին, և արդյոք կգտներ նա միջոցներ`իրականացնելու իր մյուս, էլ ավելի վառ ֆիլմերը: Ամեն ինչ փոքրիկ պատահականությունների շղթա է կամ էլ ոչինչ պատահական չէ, ու հարկավոր է վաստակել Հաջողությունը:

Մի գիշերային արկած հոգևոր խավարման կարմիր անապատում

«Արկած» 1960թ.

«Գիշեր» 1961թ.

«Խավարում» 1962թ.

«Կարմիր անապատ» 1964թ.

Անտոնիոնիի եռերգությունը, ես կասեի նույնիսկ «քառերգությունը» կնոջ հոգեբանության խորքային վերլուծության մի օրինակ է: Վերլուծություն, որտեղ չկա ոչ մի բարոյախոսական կամ քննադատական ակնարկ: Սա ընդամենը իլյուստրացիա է, իրավիճակների և մարդկային փոխհարաբերությունների հնարավորինս օբյեկտիվ ցուցադրություն, ուր սուր անկյան տակ կանգնած է կինը, բայց միշտ յուրահատուկ, ոչ միայն գրավիչ, այլև մտորումներով և փնտրտուքներով ապրող կինը:

 Մեր առջև մարդկային տարբեր տեսակներ են, ճիշտ է, հիմնականում բուրժուազիայի միջավայրում, բայց միևնույնն է տեսակներ, որոնց կապում է մեկ տարրական հանգամանք` մարդ լինելը: Մարդն իր բոլոր թուլություններով ու թերություններով մեր առաջ է, չկա մեկը, որ չսայթաքի, և Անտոնիոնիի մոտ միշտ կա նաև այն մեկը, ով գիտակցում է սայթաքումը, ով դիտում է անկյունում կանգնած: Անտոնիոնին իր սերնդակիցներից մի քայլ այն կողմ կանգնեց, մի այլ դիտանկյունից մոտեցավ կյանքին: Նա վեր հանեց այն փաստը, որ գոյությունը պահպանելուց զատ կան նաև այլ խնդիրներ, կան այլ բնազդներ, որ գուցեև շատ ավելի կարևոր են: Իսկ միգուցե «մի կտոր հացի» հարցը լուծվելուց հետո են գալիս այդ բոլոր խնդիրները, և ո՞րն է ավելի վատ. լինել ափի այս կողմում, թե՞ այն…

  Անտոնիոնիին  առաջին հերթին հետաքրքրում է անհատի մտավոր կյանքը: Նրա կինոտարածությունը լցված է  զգայություններով, հոգեվիճակներով: Ամեն ինչ լիցքավորված է: Առաջին հերթին դիալոգները: Ոչ մի բառ անգամ, կարծես, հենց այնպես չի ասվում ու միևնույն ժամանակ դրանք շատ սովորական, կյանքային խոսակցություններ են, ոչ մի հատուկ բան:

Իսկ ֆիլմի մի քանի դիտումից հետո հասկանում ես, որ ամեն մի արտահայտությունը նպատակային է, եթե հնարավորության դեպքում, մեր առօրյա կյանքն էլ ենք նկարահանում և հետո դիտում մի քանի անգամ, նկատում ենք, որ կրկին ոչինչ հենց այնպես չի ասվում և արվում: Հնարավոր է` կյանքից սնուցումն ու լիցքավորվածույունն է պատճառը, որ Անտոնիոնիի ֆիլմերը կարողանում ես դիտել տասնյակ անգամներ և ամեն անգամ մի նոր բույր ես գտնում, մի նոր նրբություն: Իսկ դա արդեն մեծ կինոյի հատկանիշ է: Դե պարզ է, որ ես ոչ մի բացահայտում էլ չեմ անում դրանով, չեմ էլ ձգտում բացահայտումների: Պարզապես ես էլ հերթական հանդիստեսն եմ, որ իրավունք ունի դատողություն անելու և գնահատելու իրեն հուզած արվեստի գործը: Այո, ես նախընտրում եմ գրել հանդիսատեսի կարգավիճակից և ոչ թե կինոգետի: Այս դեպքում իհարկե երկու միտք է առաջ գալիս. մեկը, որ ես վախենում եմ կինոգետի կարգավիճակից, քանի որ այդ դեպքում ինձ, որպես մասնագետի, ավելի խիստ են դատելու վելուծության համար, և մյուսը մեդալի հակառակ կողմն է, որ ես ամաչում եմ կամ խուսափում եմ կինոգետի կարգավիճակից`որակավորելով այն որպես բացասական երևույթ: Անկեղծ պիտի ասեմ, որ ժամանակին երկու միտքն էլ անցել են գլխովս, բայց արդեն վաղուց դուրս եմ եկել ծայրահեղական տարիքից, գուցե կանգնած եմ երկու մտքերի արանքում: Երևի «հանդիսատեսի կարգավիճակ» արտահայտությունը ավելի ոգեշնչող տարր է ինձ համար, որովհետև պարզ հանդիսատեսը, չկրելով արվեստային ստերեոտիպերը, ավելի անմիջական ու անկեղծ է նայում ֆիլմը և  անկեղծ է գնահատում այն: Գիտեմ, որ սրանք վիճելի հարցեր են ու երևի անպատասխան, ու գիտեմ, որ շեղվել եմ ճանապարհից, ինչի համար հայցում եմ ձեր ներողամտությունը: Կարծում եմ Անտոնիոնին կներեր ինձ, հնարավոր է և հասկանար, չէ որ ինքն էլ իր կյանքի մի որոշ էտապում զբաղվել է կինոգիտությամբ:

Նույն օրգանականությունը կրում են անտոնիոնիական կադրերը, ձայները, հայացքները, ժեստերը…

 Օրինակ`«Արկած» ֆիլմում, երբ հերոսուհիներից մեկը` Աննան, հանկարծակի անհետանում է, Կլաուդիան գալիս, նստում է ափին, նրա կողքին տեսնում ենք երկու չորացած ճյուղ, մեկն ուղիղ ու սլացիկ կանգնած է, մյուսը մեջտեղից կոտրված, Կլաուդիան մատներով զգույշ բարձրացնում է կոտրված ճյուղը…

 Չեմ ուզում ասել, որ դա ինչ-որ հատուկ նշանակություն ունի, քանի որ երբեք չեմ ուզում այդ աստիճանի կոնկրետացնել արվեստի գործը:

Յուրաքանչյուրս կարող ենք տեսնել և հասկանալ այն, ինչ մեր մտքին գալիս է այդ պահին, և ամեն դիտման ժամանակ կարող են յուրաքանչյուրիս մոտ տարբեր զուգորդություններ գալ: Տվյալ դեպքում վերջին դիտումի տպավորություններից հետո այդ ճյուղերն ինձ համար երկու ընկերուհիներն էին, մեկն արդեն անցել էր կյանքի այն ճանապարհը, որը հետագայում վիճակված էր անցնել մյուսին, այդ ճանապարհին նա վերապրել էր այն հիասթափությունը, որն անխուսափելի էր և ընդվզելու իր ձևն էր գտել: Նրա ճյուղն արդեն կոտրված էր… իսկ մյուս ճյուղը, ֆիլմի այդ հատվածում, դեռ սպասում է իր ճակատագրին…

Անի  Հակոբյան

About the Author
  • google-share
Previous Story

Առաջին անգամ նա էկրանին հայտնվեց պահնորդի էպիզոդիկ դերում` «Էնվեր փաշան Թուրքիայի դավաճան» ֆիլմում

Next Story

Հայկական առաջին բազմաձայն պատարագը. Քրիստափոր Կարա-Մուրզա

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com