• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

«Իմ սիստեմը բոլոր ազգերի համար է». Ստանիսլավսկի

Posted On 19 Հկտ 2013
Comment: 0
Tag: Ե.Վախթանգով, Կոնստանտին Ստանիսլավսկի, Միխ.Չեխով, Վ.Ի.Նեմիրովիչ-Դանչենկո, Վ.Մեյերխոլդ

192869206         «Սիստեմը սոսկ միջոց է, օգնություն,                                         

                                                                                                            Ծառայողական տեխնիկա:

                                                                                                            Սիստեմը քերականություն է… : »

                                                                                                                      Կ.Ս.Ստանիսլավսկի

Բեմարվեստի մեծ ռեֆորմատոր, դերասան, ռեժիսոր, մանկավարժ, թատրոնի տեսաբան Կոնստանտին Սերգեևիչ Ստանիսլավսկին /Ալեքսեև/` բարեկեցիկ կյանքով ապրող ֆաբրիկանտը, մանուկ հասակից հրապուրվեց կրկեսով, ապա թատրոնով, սիրողական բեմից հանգեց նոր պրոֆեսիոնալ թատրոն բացելու գաղափարին և իր համախոհ գործընկերոջ` Վ.Ի.Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ հիմնադրեց ՄԳԹ-ն: Փորձեց մեկտեղել անհամատեղելին` գեղարվեստականն ու հանրամատչելին, ճանապարհին հրաժարվեց բոլոր խոչընդոտներից` հօգուտ գեղարվեստականի: Եվրոպական ռեժիսորներին հետևելով` նատուրալիստական բեմադրություններ արեց, որ դառնա ռեալիզմի ռելսերին և շարունակի Պուշկինի, Շչեպկինի, 19-րդ դարի ռուս թատերագրության որդեգրած ճանապարհը: Թատրոն բերեց Չեխովին, Գորկուն: Սիմվոլիստական գործեր բեմադրեց, որոնց միջով անցնելով` զտեց իր արվեստը և հայտնվեց հոգեբանական ռեալիզմի նոր փուլի առաջ: «Թատրոնում թատրոնը չսիրելով»[1]` իր կյանքի վերջում թատերային բեմադրություններ իրականացրեց: Եվ վերջապես, ստեղծեց իր նշանավոր «սիստեմը», որը համաշխարհային բեմարվեստի պատմության մեջ թատրոնի մասին գիտական օրենքներ բացահայտելու առաջին փորձն էր: Սիստեմը դերասանին օգնեց կերպար ստեղծել արտաքին և ներքին տեխնիկայի շնորհիվ` վերապրման ու վերամարմնավորման արդյունքում: Միայն «նուտրոյով» խաղի փոխարեն Ստանիսլավսկին առաջարկեց դպրոց, մշակեց կանոններ, տվեց աշակերտներ: Վարպետի գծած ճանապարհի վրա նոր արահետներ բացեցին նրա տաղանդավոր աշակերտները` Վ.Մեյերխոլդը, Ե.Վախթանգովը, Միխ.Չեխովը: «Բոլոր ճանապարհները տանում են դեպի Ստանիսլավսկին», — ասել է Մեյերխոլդը[2] 1925 թվականին ՄԳԹ-ում «Խելքից պատուհասը» դիտելուց հետո: Ստանիսլավսկու թատրոնի համբավը տարածվեց աշխարհով մեկ, սակայն էլ ավելի մեծ տարածում  ստացան նրա տեսական հայացքները` խաղի «աշխատանքային գործիքների» կարոտ աշխարհի տարբեր թատերախմբերում: Նրա գործը դարձավ օգտակար և ուսանելի ոչ միայն իր հայրենի երկրում: Ռուսներից և խորհրդային արվեստագետներից բացի` նրանից սովորել կամ նրան երկրպագել են Ժակ Կոպոն, Ժան Վիլարը, Ապիան, Անդրե Անտուանը, Չապլինը, Հաուպտմանը, Ռեյնհարդտը, Լի Ստրասբերգը` սա դեռ նրա կյանքի օրոք: Հետագայում կարելի է տեսնել, որ բոլոր ուղղությունների և դավանանքների թատերական գործիչների համար նա անհերքելի հեղինակություն է, իսկ Արևմուտքի թատրոնների և կինոարվեստի համար` անգնահատելի մէտր: Մինչև Եվրոպան լայն շառավղով կհայտնագործեր Ստանիսլավսկուն, վերջինս իր որոնումների ճանապարհին Այսեդորա Դունկանի առաջարկով Եվրոպայից ՄԳԹ` «Համլետ» բեմադրելու հրավիրեց սիմվոլիստ բեմադրիչ, գերմարիոնետների տեսության հիմնադիր Գորդոն Կրեգին: «Մենք վերադարձել ենք ռեալիզմին, — գրում է Ստանիսլավսկին, — փորձով, աշխատանքով հարստացած, նրբագեղ և ավելի խորը ու հոգեբանական: Մի փոքր կամրացնենք այն և նորից փնտրումների ճանապարհը կբռնենք: Այդ պատճառով ենք «դուրս գրել» Կրեգին:

Նորից կդեգերենք և նորից կհարստացնենք ռեալիզմը: Կասկած չունեմ, որ ցանկացած վերացարկման, ոճավորման, իմպրեսիոնիզմի` բեմում կարելի է հասնել նրբին և խորը ռեալիզմի շնորհիվ: Մյուս բոլոր ճանապարհները կեղծ են և մեռած: Դա ապացուցեց Մեյերխոլդը:»[3] Նամակը Ստանիսլավսկին գրել է 1908 թվականին, երբ իր համակ ուշադրությունը սևեռել էր սեղանի շուրջ փորձերի հոգեբանական-քննախուզական, անալիտիկ աշխատանքներին, երբ նոր-նոր էր ձեռնամուխ եղել դերասանի ստեղծագործական ինքնազգացողության մասին տեսական մտքերը շարադրելուն և Մոսկվայում հավանության էր արժանացրել Մեյերխոլդի բեմադրած` Ա.Բլոկի «Բալագանչիկ» բաց պայմանական ներկայացումը: Ստացվում է, որ Ստանիսլավսկին իր հայտնի «սիստեմի» շարադրման ճանապարհին է, սակայն երկրպագում է հակառա՞կ ուսմունքի բեմադրիչներին՝ Կրեգին և Մեյերխոլդին: Չի՞ նշանակում սա արդյոք, որ Ստանիսլավսկին դերասան դաստիարակելու ունիվերսալ ճանապարհներ էր տեսնում` կարևորելով դերասանի բեմական վարքագծի ճշմարտացիությունը և օրգանականությունը՝ բոլոր ուղղությունների դերասանների համար։ «Իմ սիստեմը բոլոր ազգերի համար է: Բոլոր մարդկանց բնությունը նույնն է, իսկ հարմարանքները` տարբեր: Սիստեմը հարմարանքների մասին չէ:», — գրել է Ստանիսլավսկին[4]: Ո՞վ գիտե, հետագայում էլ ինչ զարգացումներ կունենար նրա տեսական միտքը, եթե հասցներ շարադրել իր ծրագրած հինգերորդ գիրքը՝ «Երեք ուղղություններ արվեստում»[5] կամ 8-րդ գիրքը` «Հեղափոխական արվեստ»[6] վերնագրով: «Ողջունում եմ ցանկացած ուղղություն արվեստում և ստեղծագործական ցանկացած հնարներ, եթե նրանք օգնում են հավաստի և գեղարվեստորեն փոխանցել «մարդկային ոգու կյանքը…», —  գրում է Ստանիսլավսկին[7] իր տեսական երկրորդ գրքում:


[1] Станиславский К.С. Из записных книжек. М., 2001. С. 9.

[2] Տես` Ольга Леонардовна Книппер Чехова. М., 1972, т.2. С.153.

[3] Станиславский К.С. Собрание сочинений в 8-и томах, М., т. 7, 1960. С.414.

[4] Ստանիսլավսկի Կ.Ս. Դերասանի աշխատանքն իր վրա, Երևան, 1996, էջ 401:

[5] Տես` Станиславский К.С. Собрание сочинений в 8-и томах, М., т. 8, 1961. С. 272.

[6] Նույն տեղում, էջ 274:

[7] Искусство режиссуры- XX век/ Сост. С.К.Никулин, Л.А.Пичхадзе. М., 2008. С. 301.

Նարինե Սարգսյան

թատերագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր

«Հանդես» գիտական հոդվածների ժողովածու

About the Author
  • google-share
Previous Story

Հանճարի և անճարի գուգահեռականներում

Next Story

«Հայկական Մելպոմենի չքնաղագույն դիցուհուն». Եղիշե Չարենցը` Արուս Ոսկանյանին

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային»
  • Թախծոտ ու վշտացած «Դոն Ժուանի» անկրկնելի Սգանարելը…
  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային»

Թախծոտ ու վշտացած «Դոն Ժուանի» անկրկնելի Սգանարելը…

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային»
  • Թախծոտ ու վշտացած «Դոն Ժուանի» անկրկնելի Սգանարելը…
  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com