• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
Պատերազմի մեջ ծաղիկներ են աճում…
«Պետք է իմանանք` ովքեր են եկել ՀՀ, ինչ ծանր պատմություններ ունեն, ինչքան վիշտ ունեն ու ինչքան իրավունք` ժամանակավոր կացարանից հրաժարվելու» («Բռնագաղթի մատյան» շարքից)
Նվիրում եմ Արամ Քոչարյանի հիշատակին
ՕՐԱԲԱՑԻ ԽՈՀԻ ՓՈԽԱՐԵՆ
Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

«Որպես զավակ ես սիրված ու փայփայված էի». Շիրվանզադե

Posted On 06 Մրտ 2014
Comment: 0
Tag: «Որպես զավակ ես սիրված ու փայփայված էի». Շիրվանզադե

1621763_652256891508573_1454951590_n

Սկիզբը` «Նա ինքը թեև անգրագետ էր, բայց հասկանում էր ուսման արժեքը». Շիրվանզադեն` մոր մասին

Մի քանի ամիս անցած՝ հայրս վերադարձավ Ղուբայից, ուր նա լինում էր տարվա մեծ մասը: Նա, իհարկե, բարկացավ ինձ վրա,երբ մայրս հաղորդեց նրան իմ հանդուգն արարքի մասին, բայց ոչ այնչափ, որչափ կարծում էի: Միայն խստիվ պատվիրեց ինձՍարգիս վարպետից գրել-կարդալ սովորել, բայց նրա հեթանոսական քարոզները չլսել: Երբ խրախուսված բաց արիայբբենարանս և կարդացի մի քանի տող, այն ժամանակ նա ավելի մեղմացավ: Պարզ էր, որ նա էլ, անգրագետ լինելով,հասկանում էր գրագիտության արժեքը: Հետևյալ օրը, ինձ ճանապարհ դնելով ուսումնարան, նա ասաց.

— Գնա՛, ավելի լավ է ուսումնարանում նստել, քան շուն-շան որդիների հետ փողոցում վազվռտել:

Եվ դառնալով մորս` ավելացրեց:

— Հը, ի՞նչ կասես, Սոնա, լակոտդ հետո մեզ էլ գրել-կարդալ կսովորեցնի, հե՞: Բայց առաջ իր քույրերին, հետո ծնողներին:

— Ես քույրերին էլ ուզում եմ ուսումնարան ուղարկել:

— Թող նրանք կույսի մոտ գնան, աղջիկները տղերանց հետ չպիտի խառնվեն, թե չէ, ճանաչո՞ւմ ես ինձ:

Եվ, այս ասելով, հայրս իր կապույտ աչքերն այնպես ոլորեց, որ ես սարսափեցի մորս մասին: Թեև երբեք նա իր կնոջ վրա ձեռք չէր բարձրացրել: Առհասարակ նա այնքան դաժան մարդ չէր, որքան կարելի էր կարծել՝ նայելով նրա չափազանց բարձր հասակին և խոժոռ դեմքին:

Չեմ հիշում՝ տարի ու կես թե երկու տարի մնացի Սարգիս վարպետի ուսումնարանում: Հիշում եմ այն երջանիկ օրը, երբ ծնողներս բարեկամների խորհրդով ինձ տեղափոխեցին եկեղեցական դպրոց: Դժբախտաբար, այդտեղ էլ երկար ժամանակ չպահեցին» հայրս ուզում էր, որ ես ավելի ռուսերեն սովորեմ, քան հայերեն: Նա ասում էր.

—Հայերեն լեզվի մեջ հաց չկա. եթե չես ուզում տերտեր կամ վարդապետ լինել, գնա ռուսերեն սովորիր: Երբ այդ օրհնված լեզուն սովորես, ես քեզ կուղարկեմ Մոսկով, որ դու ինքդ ծախես իմ տորոնը Մառոզովին: Այդ ջհուդ Մարդախայը ամեն տարի ինձ խաբում է՝ հաշիվներս խառնելով:

Ես անցա քաղաքային դպրոց և երջանիկ էի, որ շուտով պիտի խոսեմ ռուսերեն, ինչպես մեր հարևան պրիստավ Միքայել-բեգ Ավշարովը: Ես, իհարկե, չէի երազում պրիստավ կամ չինովնիկ դառնալու, որովհետև հայրս ավելի լավ ապագա էր խոստանում: Նա ասում էր.

— Աշխարհի տերը հիմի վաճառականն է. Թագավորին ծառայելով՝ մինչև կյանքիդ վերջը ծառա էլ կմնաս, մեջքդ մեծերիդ մոտ ծռած:

Խե՛ղճ մարդ, չէր գուշակում, որ մի քանի տարուց հետո ինքն էլ շատերի հետ պիտի սնանկանա և ընկնի ծայր աստիճան չքավորության մեջ:

1482800_684264058258900_1699808821_n

Ահ, բախտավոր չի եղել ոչ իմ մանկությունը և ոչ էլ պատանեկությունը: Այն օրից, երբ սկսել եմ քայլել, ծծել եմ կյանքի դառնությունները: Միջավայրը, ո՞ւր ծնվել եմ, անթափանցելի խավար էր, ուր կարող էր խեղդամահ լինել նույնիսկ իմնից շատ պակաս զգայուն հոգին: Ես ունեի մի մայր, որ հեզության տիպարն էր, մի զմայլելի գեղեցկուհի, որ ծնվել էր ճակատագրի հալածանքը լռությամբ կրելու համար: Եվ մի հայր, որ որքան արտաքուստ դաժան էր, նույնքան բարի էր իր հոգու խորքում: Որպես զավակ ես սիրված ու փայփայված էի, հետևաբար նրանց վերաբերմամբ ես գանգատ չունեմ: Իմ մանկական և պատանեկան տվայտանքների աղբյուրը միջավայրն էր, մթնոլորտը, որ ես շնչում էի, և այն, ինչ որ տեսնում ու լսում էի ոչ միայնդրսերում, այլև տանը: Ծնողներիս հոգեկան հանգստությունը խափանված էր հորեղբորս ժպիրհ բնույթով և անզուսպ վարք ու բարքով: Այդ մարդը մեր գերդաստանի չար ոգին էր, մի անվերջ սպառնալիք իր մերձավորների համար: Որքան հայրս աշխատասեր էր, ժուժկալ, ամոթխած և հավատարիմ նամուսի պահանջներին, նույնքան նրա կրտսեր եղբայրը խռովարար էր և ենթակա իր անձնական կրքերին: Ատելով աշխատանքը, նա սիրում էր վայելել կյանքի հաճույքները, որ նրա համար ամփոփված էին թղթախաղի, հարբեցողության և իգամոլության մեջ: Գրեթե օր չէր անցնում, որ ես չտեսնեի նրա գժտությունը հորս հետ կամ լսել նրա անիրավ պահանջները և փողոցային հայհոյանքները: Նա անարգում էր ոչ միայն իր ավագ եղբորը, այլև նրա անմեղ կնոջը, իմ սիրեցյալ մորը: Քանի-քանի անգամ երկու եղբայրների կռիվների ժամանակ իմ մեջ միտք է հղացել հորս պաշտպանելու համար հարձակվել կատաղած կատվի պես նրա խռովարար եղբոր վրա և եղունգներով դուրս գջլել նրա արյունալի աչքերը: Բայց տատս պաշտպանում էր իր անզուսպ որդուն, իսկ ես սիրում էի տատիս իմ մատաղ հոգու ամբողջ զորությամբ: Խե՛ղճ պառավ, հիշում եմ քո դառն արցունքները և կսկծալի ճիչերը, երբ կրտսեր որդիդ բռնում էր մեծ որդուդկոկորդը և, բռունցքը բարձրացնելով, գոռում էր. «Փող տուր, թե չէ շանսատակ կանեմ»:

Ալեքսանդր Շիրվանզադե «Կյանքի բովից»

About the Author
  • google-share
Previous Story

«Մայրիկիս զգեստի վրա դեռ կար յոթ կոճակ, որ պատվարի պես կանգնած էին անորոշ ապագային դեմ-հանդիման». Անրի Վերնոյ

Next Story

Մելինա Մերկուրի. վերջին հույն աստվածուհին

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․
  • ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
  • ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ
  • ՀՈՒՅՍԸ
  • ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
  • Հերմինե Ավագյան. «Բաքուն առանձին անձերի չէ, որ դատում է, Բաքուն դատում է՝ Արցախի պետականությունը… Հայի պատիվը…»
  • «Мы — наши горы»
  • ԱՀ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում բալիկներ են ծնվել, 31 ծնունդ Հայաստանում, որից 11-ը Երևանում
  • Վարդան Ոսկանյան. «Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը»
  • Պատերազմի մեջ ծաղիկներ են աճում…

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․

ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ

ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․
  • ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
  • ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ
  • ՀՈՒՅՍԸ
  • ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հայկ Սիրունյան Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com