• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ

Posted On 09 Հլս 2022
Comment: 0
Tag: Զուխրա Երվանդյան
Լավ է, որ անձրև էր… Տեղատարափ էր, ու աղջկա ո՛չ արտասվելն էր լսվում, ո՛չ արցունքներն էին երևում: Տեղատարափն իր չռչռան ջրաերգին էր խառնել արտասվաձայնը, իսկ երկնքից ցնցղաթափ ջրաշիթերը, թաց գանգուրներից այտերնիվար թափվելով, իրենց հետ տանում էին տաք արցունքները:
Տղային ասել էր՝ չգա՛ս, չզանգե՛ս. իրեն թվացել էր, թե վաղուց արդեն հաշտ է առանց նրան իր կյանքի ճամփան անցնելու մտքի հետ: Տղան էլ էր հոգնել… ու էլ չզանգեց, ու ոչ էլ եկավ: Աղջիկը վաղուց հենց դա էր ուզում: Բայց երբ չեկավ ու չզանգեց, նոր հասկացավ, որ առանց նրա սիրո ինքը չի կարող, առանց նրա սիրո աշխարհը սառն է, ու ինքը մրսում է…
Մրսում էր… Անձրևը երևանյան փողոցներն էր ծեծում, և ինքը սրսրթում էր տեղատարափի տակ…
 
60-70-ականների ուսանողները վայելում էին «ուսանողական» գնացքով ճամփորդելու բերկրալից հաճույքը: Աննկարագրելի վայելք էր: Մայրաքաղաքի բոլոր բուհերին առանձին վագոններ էին հատկացնում և ձմեռային արձակուրդներին ուսանողներին ԽՍՀՄ տարբեր քաղաքներ 10-օրյա շրջագայության տանում: Տոմսը կես գին էր՝ 17 ռուբլի:
Այսպիսի մի շրջագայության ընթացքում պոլիտեխնիկցի Վահեն սիրահարվում է բժշկականի ուսանողուհի Աննային:
Երկրորդ կուրսի ուսանողներ էին:
Սիրուն օրեր էին, գնացքով մեկ երգեր ու պարեր էին: Ամենաուրախ, ամենանվագաշատ, ամենաերգաշատ ու պարաշատ վագոնը մերն էր՝ համալսարանականներինը: Մի քանի կիթառահարներ կային ու երկու ջութակահար, և ասեմ նաև՝ ամենասիրաշատ վագոնն էր. սիրահարված ստաժավոր և առանց ստաժի տղաներ ու աղջիկներ շատ կային:
Արկածանման դեպքերն էլ էին մերոնց հետ շատ պատահում. մեկը պատմեմ: Գյումրեցի հիպի Աբոն հիպիություն էր անում, ձեռքի հետ էլ հիպիավարի կիթառ նվագում…
Աբոն ինքնամոռաց հիպիություն անող էր: Լենինգրադում, այսօրվա Պետերբուրգում էլի, ունեցած-չունեցած ձեռքի ծախսի փողերը տվել ու «տակից» հիպիների՝ սիրուն փաթեթավորված ձայնապնակներն էր գնել: Երբ փաթեթը բացել էր, միայն տեսնել էր պետք դեմքի գույնն ու արտահայտությունը. Լենինի Ճառերի ձայնապնակներն էին… Իսկ գնացքը վաղուց էր շարժվել:
Գնացքից հետ գնամ հանրակացարան, մի դեպք էլ պատմեմ Աբոյի հիպիությունից: Մի օր հանրակացարանով մեկ մի գոռո՜ց, մի ճչո՜ց, մի անբնական, ծղրտոցանման ձայներ… Լսողները վազեցին միջանցքներ: Երկրորդ հարկի տղաները, Աբոյի ձեռք ու ոտքերից բռնած, օդի մեջ քաշեքաշ իջեցնում էին բաղնիք, որ գտնվում էր զրո հարկում. Աբոն շաբաթներով չէր լողանում, որ հիպիներից ավելի հիպի դառնա… Նույն սենյակում ապրող տղաներն է՛լ չէին դիմանում, բայց քանի որ ուժները չէր պատում զոռով տանելու, գործին խառնել էին կարող տղերքին. ու քանի որ գործին գորիսեցի Արմոն էր խառնվել, Աբոն չլողանալու տարբերակ չուներ…Տարել, շորերով էլ կանգնեցրել էին ցնցուղի տակ…
Մի պակաս ցնցուղ էլ ռուսները (գուցեև ոչ ռուսները) չէին սարքել Աբոյի գլխին. հետաքրքիրն այն էր, որ նորից սիրուն-սիրուն փաթեթավորել էր Լենինի Ճառերը ու խնամքով տեղավորել իր հիպիական փնթի-մնթի պայուսակում:
Հետագայում ի՞նչ եղավ Աբոն՝ չգիտեմ: Բայց Աննայի ու Վահեի սիրո պատմությունը գիտեմ…Պատմեմ:
Ո՛չ Աննան էր մեր վագոնից, ո՛չ Վահեն: Աննայի հետ մտերիմ էինք. ստեփանակերտցի էր և իրենց վագոնում միայն քնում էր, մնացած ժամանակը մեզ հետ էր անցկացնում: Վահեն էլ տղաներից մեկի համադասարանցին էր եղել: Հենց մեր վագոնում էլ երկու այլվագոնականները սիրահարվեցին:
Սիրուն սեր էր, մաքուր էր, անարատ ու անդավաճան:
Ճամփորդության ամբողջ ընթացքում վայելում էինք սիրահարված Վահեի հուզառատ ջութականվագը:
Երեք տարուց ավել տևեց նրանց գեղեցիկ սերը: Բայց անամպ չէին նրանց ո՛չ օրերը, ո՛չ տարիները:
Երկուսի ծնողներն էլ տեղյակ էին: Շրջագայությունից վերադառնալուց հետո Վահեն շտապեց Աննային ծանոթոթացնել ծնողների հետ: Աննային Վահեի մայրը առաջին պահ հավանեց, երկրորդ պահ ոչ միայն չհավանեց, այլև չսիրեց… Չհավանեց-չսիրեց, երբ իմացավ, որ երևանցի չէ, հանրակացարանում է ապրում, ծնողները հասարակ մարդիկ են, հարուստ չեն: Իսկ Վահեին Ստեփանակերտում սիրեցին, ուշադրություն չդարձրեցին, որ հասարակ ընտանիքից է, հարուստ չէ, քաղքենի մայրիկի որդի է, և որ իրենց համար նրա երևանցի լինելը ոգևորիչ չէ, քանի որ իրենց աղջկան թե՛ Ստեփանակերտում, թե՛ նույն այդ Երևանում ավելի լավ տարբերակներով ընտանիքների տղաներ էին ամուսնության առաջարկ անում: Բայց Վահեին հավանել-սիրել էին ու ծածուկ սկսել տառապել, երբ իմացել էին (խնամիացուն անձամբ էր տեղեկացրել), որ մայրաքաղաքային հովերով ապրող սկեսուրացուն ամաչում է գավառական քաղաքոմ մեծացած հարս ունենալու հեռավոր մտքից անգամ և աղջկան զգուշացրել է հանկարծ իրենց բարեկամների մոտ չասի, որ երևանցի չէ, որ հանրակացարանում է ապրում, որ…
Վիրավորանքը մարսելի չէր. Աննան սկսեց ավելի ընդգծված հպարտությամբ ներկայանալ. ես երևանցի չեմ. ես ստեփանակերտցի եմ… Ու որոշեց հրաժարվել իր սիրուց: Չստացվեց: Չստացվեց, երբ մայրը որդուց ծածուկ գնաց հանրակացարան, պահանջելու նման խնդրեց, որ Աննան ձեռք քաշի իր միակ որդուց, որի համար իրենք մանկուց են հարսնացու ընտրել… Նա հարուստ պաշտոնավոր մարդու աղջիկ է, երևանցի է, լավ տուն ու տեղ ունեն, վաղը Վահեին տիրություն կանեն, քաղաքի կենտրոնում իրենց աղջկա անունով տուն ունեն առած… Եվ էլի բաներ… որոնք Աննան այլևս չէր լսում. ականջները խշշում էին, ու միայն մի միտք էր ուղեղը պահում տրոփյունի տակ՝ ազատվե՛լ, ազատվե՛լ այս կնոջից, ազատվել սրբություն լափող քաղքենիությունից, ազատվել սիրո առաջ խեղճացած իր անզորությունից ու տեր կանգնել արցախյան իր արժանապատիվ հպարտության աղաղակող ՈՉ-ին:
ԵՎ զորավոր էր ներսի անփոփոխականը, արթուն էր հպարտ արցախականը…Ու կարողացավ. իր առաջին, սիրուն, անարատ ու անեղծ սիրուն ասաց՝ ՈՉ:
Վահեն էլ հոգնեց: Հոգնեց ծնողների հետ հաշտ չլինելուց, նրանց պահանջներին «ոչ» ասելուց, Աննայի «Վե՛րջ»-երից: Հոգնեց ու հարգեց Աննայի վերջնական ՈՉ-ը:
Սակայն սերը «վերջ ու ոչ» չէր ընդունում, մխում ու մխում էր…
Աշխարհը սառն էր, ու Աննան մրսում էր…
Մրսում էր… Անձրևը երևանյան փողոցներն էր ծեծում, և ինքը սրսրթում էր տեղատարափի տակ:

Զուխրա Երվանդյան

Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

About the Author
  • google-share
Previous Story

Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)

Next Story

Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)

Related Posts

0

ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ

Posted On 05 Հլս 2022
, By Christina Abrahamyan
0

Էրգրի մատաղի պես բաժանվող էրգրականչ

Posted On 11 Հնս 2022
, By Christina Abrahamyan
0

Զուխրա Երվանդյան. Հողը հիշողություն ունի

Posted On 14 Ապր 2022
, By Christina Abrahamyan
0

ԻՐ ԲԱԺԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ

Posted On 06 Մրտ 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ
  • Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ

Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ
  • Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com