ՏԱՐՐԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՖԵՏԻՇԻԶՄ) ԿԱԲԱՐԴԻՆԱԿԱՆ (ԱԴԻԳՆԵՐԻ) ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Ադիգների կրոնն իրենից ներկայացնում է մի բարդ ու բազմամակարդակ համաձուլվածք, որը ձևավորվել է միաստվածային կրոնների հետ երկարատև փոխներթափանցումների արդյունքում, բայց որի հիմքը դիցաբանության տեսքով հանդես եկող հեթանոսությունն է: Ադիգների նախամիաստվածային կրոնակա...

Լեզուն և բանաստեղծությունը

Լեզուն հնչյունական, բառային և քերականական միավորների` որոշակի կանոններով և օրինաչափությամբ ձևավորված բազմաշերտ մի hամակարգ է, որից օգտվելով` մարդը կարողանում է խոսել, արտահայտել իր մտքերը: Բանաստեղծությունը՝ որպես մարդկային խոսքի մի տեսակ, նույնպես կառու...

Պարսկական զորամասերի պարտությունը Օձ բերդաքաղաքում 602 թ.

(ԲԱԶՄԱՔԱՅԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ) 590-ական թթ. սկզբին տարածաշրջանում ձևավորված ուժերի հարաբերակցությունը նպաստավոր էր Բյուզանդիայի համար: Պարսկաստանում սկսված գահակալական կռիվների հետևանքով Մավրիկիոս (Մորիկ) կայսրը (582-602թթ.) հնարավորություն էր ստացել միջամտելու Պարսկաստան...

Լույսի հնչյուններ. Կառլհայնց Շտոքհաուզեն

Դեկտեմբերի 5-ին (մահացել 2007 թվականի դեկտեմբերի 5-ին) Քյոլնի մերձակա գյուղքաղաքներից մեկում՝ Կյուրտենում վախճանվել է արդի խոշորագույն երաժիշտ, արվեստագետ եւ մտավորական՝ կոմպոզիտոր Կառլհայնց Շտոքհաուզենը: Կոմպոզիտորի մահը հատկապես նշանակալից ու ցավալի է, քանի որ ն...

Կինոնշանագիտությունը և նրա ժամանակակից խնդիրները

Սլավի–Ավիկ Հարությունյան Փիլիսոփայական գիտությունների դոկտոր  Նշանագիտությունը կամ սեմիոտիկան նշանի և նշանային համակարգի մասին ընդհանուր գիտություն է, որ ձևավորվել է 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին: Նրա ակունքներում կանգնած էին ամերիկացի փիլիսոփա Չ. Պիրսը և հայ...

Արեւելք-Արեւմուտք՝ Խաչված զուգահեռներ Ալան Հովհաննեսի արվեստում

Ստորեւ ներկայացվող հոդվածը նախապես արդեն «Վեմ» ռադիոկայանով հնչած հաղորդման լրագրային տարբերակն է՝ մասնակի կրճատումներով: Պատմության ընթացքում Արեւելքի եւ Արեւմուտքի քաղաքակրթությունների միջեւ տեղի են ունեցել եւ շարունակվում են երկակի պրոցեսներ՝ ավերման եւ արարման: Ավերում ...

Առաջին ծիրանենին

«Վերջերս միտքս կլանված է Հայաստանի ծիրանների բուրմունքով, որ թեև աշխատանոցիս մեջ չկան, բայց ես հոտոտում եմ իմ ուղեղով այնքան վստահ, որքան երբ մագլցում էի մեր այգու ծառերը։ Հիմա նրանք ծփում են գործերիս մեջ, որպես նուրբ գեղեցկության համեստ ծնողներ։ Նրանք հորիզոնի վրա լռու...

Եգիպտոսի հայ թագուհիները

Կահիրեից 300 կմ հարավ՝ Ամառնա բնակավայրի մոտ, 1887թ. պատահաբար հայտնաբերվեց Եգիպտոսի 18-րդ հարստության (մ.թ.ա. 1580-1090թթ.) արքունական դիվանը, որը մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն Եգիպտոսի, այլև Առաջավոր Ասիայի շատ երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար...

Երևանը 6000 հազար տարեկան է

Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի  լավ ուսումնասիրված հուշարձան  է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի ձախ, այժմ Երևանյան լճի արևելյան  բարձրադիր ափին գտնվող Շենգավիթ բնակատեղին,  որի ուսումնասիրությամբ հնագետները  զբաղվել են  1936 թվականից1: Նույն թվականին հնագետ...

Բարեկենդան

Փետրվար-մարտ անցման շրջանում, երբ անցնում էին ձմեռը, ցրտի ու զրկանքների օրերը և մոտենում էին հեռանկարներով լեցուն գարունը, գյուղատնտեսական աշխատանքների ցանկալի ժամանակաշրջանը, տոնվում էր Բարեկենդանը: Երկշաբաթյա այս տոնը հայտնի էր իբրև կերուխումով, ցնծությամբ, երգ ու...