ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Թատրոնն ինձ համար ավելի շուտ սկսվեց, քան կյանքը

Թատրոնն ինձ համար ավելի շուտ սկսվեց, քան կյանքը: Իսկ գուցե՝ հենց որպես կյանք: Օպերան տան պես էր: Թատերական ինստիտուտը՝ նույնպես: Հատուկ մեղավորություն չկար: Ընտանեկան հանգամանքներ էին՝ ընդամենը: Աճեմյանը «Քաջ Նազարի» տեսարաններ էր փորձում  ուսանողների հետ, իսկ ես, կարճ շալվարով տղա, նայում էի՝ խելոք նստած, որովհետև տանը տատ ու պապ չկար, — ծնված օրից չէի տեսել, — ո՞ւմ խնամքին թողնեին: Բեմի վրա «Դոն Կիխոտի» կամ «Բժիշկ Այբոլիտի» փորձ էր, — ի՛նչ ծիծաղելի ու նույնիսկ մի քիչ էլ հմայիչ Բարմալեյ էր Զարեհ Մուրադյանը, — դահլիճից դիտում էի լուռ ու մունջ, դարձյալ՝ ո՞ւմ մոտ թողնեին դեռևս ոչ դպրոցական այդ մանչուկին:Իհարկե, գուցե կախարդանքի քողազերծում էր, ընդ որում՝ վաղաժամ, բայց ես այդ ժամանակվանից արդեն իմացել էի, որ թատրոնը միայն դերասանները, երգիչներն ու բալետի արտիստները չեն, այլև՝ դ...

Հրանտ Մաթևոսյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին. «Նա այդ էր, նա սպարապետ էր»

Վազգեն Սարգսյանի հետ իմ առաջին շփումները վերաբերում են իր 30-ամյա և իմ 55-ամյա հասակներին։ Երեսուն տարին տղամարդու ամենագեղեցիկ հասակն է, բայց և հիսունհինգը չի տգեղ, քանի որ չի մոռացել իր երեսնամյա հասակը, այլև անցած ճանապարհի կշռելի վաստակ ունի՝ որ ով գիտի, մարմնավոր ու մտավոր կառույցն ինչքան էլ հաջող և ընթացքը ինչքան էլ սլացիկ, ով գիտի ունենալո՞ւ է իր երիտասարդ ընկերը, ամե՞ն ոք է ունենում։ Շարժման ու բախման առաջամարտիկներից մեկի մասին խոսելիս, ուր պիտի որ մատնվելիս լիներ իմ կասկածոտ ու վերապահ վերաբերմունքը այդ մարդուն և այդ մարդու այդ տիպին, որ միայն իր խաղն է կարևորում և չի մտածում ծանր ու կործանիչ հետևանքների մասին, Վազգենը հանկարծ, իր նման միանգամից, մի տեսակ՝ ինձ թույլ չտալով նեղսիրտ ու նեղմիտ լինել և թույլ չտալով արատ տեսնել մարդու մեջ, իր նման արագ գլորեց. — Գիտես ի՜ն...

ՊԱՀՈՑ ՕՐԵՐԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Անտերունչ սերունդ, թափուրվող երկիր,Շիրիմաթմբեր՝ մատաղված մանկանց,Ով որ հավաստեց, թե հրաժարիմք,Մերկացավ շուտով իր ագահությամբ։ Մինչ պատարագում դեմքն արևմուտքին՝Ամբոխը խոկաց՝ ձայնը մեկ արած,Թե խույս պիտի տա որոգայթներիցԵվ կուլ չգնա գայթակղության։ Ուխտավորների շարքում մեկն էի,Առվույտը հոգուս որ քաղհանեցի,Սիրո թույրն աչքիս՝ չնկատեցիԿեղծությունը այն քահանայողի։ Սաղմոսերգության թուրմով արբեցիԵվ հորդորների ուղղամիտ հնչմամբ,Բայց վկաները անդ լռում էին,Կոչվածներն էին այնտեղ բացակա։ Ինչպե՞ս հավատալ բեմը բարձրացածԱյն քարոզողին, որ անթարթ ստեց,Երդմնակալած սքեմավորին,Որ անհավատ է և արծաթասեր։ Դաշտերը հիմա որոմնախեղդ են,Պարապ ու անհերկ, և հացն է պակաս,Բեմերին փակված վարագույրներ են,Ժամ է սահմանված մեծ սգո համար։ Ավարտին կգա՞ն նոր հետևորդներՆրան, որ խաչվեց, հետո համբարձվեց․․․Հավատը գարնան բողբոջի պես...

Լավ պատմվածքներ էր գրում ՝ պինդ ձեռքով ու կյանքի շնչառությամբ

Օրն արագ ավարտվում է, իսկ Վազգենը, պարզվում է , արդեն 65 կլիներ: Ու ես հիշում եմ նրան 80 — ականների ամենասկզբին, ,,Հայֆիլմ,, — ում: Փայլատակող աչքերով, ժպիտը՝ համարյա մանկական: Ռեժիսորի օգնական էր մի ֆիլմում, որի խմբագիրը ես էի: Այդ ֆիլմը երևույթ չդարձավ, թեպետ դա օգնականի մեղքը չէ, ոչ էլ նույնիսկ խմբագրինը, որովհետև յուրաքանչյուր ստեղծագործություն իր հեղինակների չափով է:Բայց … պատերազմական էր: Կովկասի պաշտպանությունը, — ,,Ձնծաղիկներ և էդելվեյսներ,, — երբ հիտլերականները դեսանտ իջեցրին Էլբրուսի մատույցներում:Զենքեր կային: Արտաքնապես՝ միանգամայն նատուրալ: Սակայն իրականում՝ չկրակող, խաղարկային: Վազգենն այդ ամենը կախում էր ուսերից, պարանոցից, կապում գոտկատեղին ու տանում նկարահանման հրապարակ: Ուժեղ էր: Ներսում, ինչպես հասկացանք հետո, կռվողի, ...

serdivan escort adapazarı escort odunpazarı escort