ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔԻ ԿՌԻՎԸ

Փետրվարի 25-ին ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ծննդյան օրն է ( իրապատում ) Մշո Առաքելոց վանքի երկփեղկյա էբենոսյա նախշազարդ դռները միանգամից բացվեցին։ Առաջինը մտան Անդրանիկն ու Գևորգը, հետո եռեսունյոթ ֆիդայիներն ու երկու տասնյակ զինված գյուղացիներ… 1901 թվականի նոյեմբերի երեքն էր, շաբաթ…–Վարդապե՛տ, Աստված օգնական,–ընդառաջ գնաց Անդրանիկը։–Աստված պահապան,Փաշա՛,-խոժոռվեց Հովհաննես վարդապետը՝ ֆիդայիների անսպասելի այցի անակնկալներից նկատելի խոժոռվելով։–Վարդապե՛տ, Առաքելոց վանքից կռիվ ենք հայտարարում Թուրքիո իշխանություններին։ Մենք պետք է գրավենք եվրոպական երկրների ուշադրությունը, քանի որ նրանք ախորժակը սրել են Թուրքիայի վրա։ Այսօր դա մեզ համար նպաստավոր է։ Միաժամանակ՝ Սուլթան Աբդուլ Համիդին ուզում ենք ապացուցել, որ Սասունի 1894–96 թվականների ջարդերից հետո Հայոց ոգին չի մեռել։ Ժողովուրդը չպետք...

ԷՐԳԻՐ։ ՎԵՐՋԱԿԵՏ

Դու, անշուշտ, հորդ ճանաչում ես, պապդ էլ քիչ թե շատ ստվերոտ, բայց գաղտնիք չի մնա: Իսկ որ ափովդ մշուշը հրես, քո մեծ պապն էլ երևի քիչումիչ ճղրտված նկարների միջից երևա: Իսկ հետո՞: Հետոն անհայտ է, եղբայրս, մեգ է ու հիշողության քաղց: Դու նստիր հանգիստ, սովետական նստարաններից կորացած թիկունքդ մի հարմար դիրքով հենիր բազկաթոռին ու լսիր: Տո, մի հատ էլ սիգարետ կպցրու, սուրճը դառն է՝ իսկը ծխելու: Էպոսը կարդացե՞լ ես: Աչքերդ մի պահ փակիր ու պատկերացրու սարյանական գույներ: Լեռներ, ծերպեր, գետեր, դուրաններ ու ցորյան անդաստաններ: Պատկերացրու Մհերին, Դավթին, Օհանին ու Թորոսին, տո հե՛րն անիծած, Վերգոյին էլ տես: Սասուն… մի խոսքով: Մերոնք սասունցի էին: Մեր Էրգրում մանրիկ կռիվներ շատ են եղել, եղել են և լեռնային բորբոքուն մարտեր, եղել է և կարկուտ՝ թուրանական ժահրոտ փամփուշտների պես...

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ․ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿԻ «ԲԱԼԱԳԱՆՉԻԿ» ԴՐԱՄԱՆ՝ ՀԱՅ ԲԵՄԻՆ

Հ․ Պարոնյանի անվ․ երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում օրերս պրեմիերա էր․ բեմադրվել էր ռուս գրականության «արծաթե դարի» փայլուն բանաստեղծ Ալ․ Բլոկի վեց պիեսներից մեկը՝ «Բալագանչիկ»-ը։ Բլոկի քնարական դրամաները ֆանտաստիկ ծայրահեղությունից մինչև ողբերգական դատապարտվածության զգացումով են հագեցած։ Այդ դրամաներից երկուսը 2022-ին թարգմանել և առանձին գրքով հրատարակել է բանաստեղծ և թարգմանիչ Գագիկ Դավթյանը։ Կարճ ժամանակ անց՝ նույն տարվա աշնանը, գրքում տեղ գտած «Արքան հրապարակում» երկը բեմադրվեց երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Այն մտակեղեքման աստիճան ճշմարտություն էր պարունակում կործանիչ հեղափոխություններից ամբոխների սպասումների, արդյունքում՝ հիասթափությունների մասին, և այս ամենը՝ խորհրդանիշների լեզվով, որոնց երաժշտական իրացում էր տվել կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը։ Երաժշտա-դրամատիկա...

Փելեշյանի կինոն ծիսական է՝ դեպի մարդու նախահիմքերը գնացող

Բառն արժեզրկվել և կորցրել է իր նախնական, միստիկ իմաստը: Բառն անընդհատ է՝ 24 ժամ, եթերներով, միլիոնավոր տպաքանակներով՝ մամուլում, հրապարակներում, ամբիոններում, քաղաքական ճառերում… Բառը դարձել է սովորական:Իսկ Փելեշյանի կինոն ծիսական է՝ դեպի մարդու նախահիմքերը գնացող: Այդ կինոն հողի, երկրի, ճակատագրի թանձրացումների մասին է, կյանքի գաղտնիքը որոնելու, ժամանակի ու հավերժության առեղծվածային հարաբերությունների մասին խորհելու, և բառը պիտի նահանջի այդտեղ:Դա կինոյի մաքուր տեսակն է, որտեղ պատկե՛րն է խոսք: Ուստի Փելեշյանը խոսում է պատկերաշարով, և դա իսկապես հեղափոխական ներկայություն էր 60-80-ական թթ. համաշխարհային կինոյում:Նա ահռելի հեղինակություն ձեռք բերեց, որովհետև կյանքի կենդանի նյութի, իրենից տասնամյակներ առաջ նկարահանված խրոնիկայի և իր սեփական նկարահանումների խո...

serdivan escort adapazarı escort odunpazarı escort