Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը

Օրեր առաջ «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» հկ նախագահ Անի Առաքելյանի և երիտասարդ ստեղծագործող Վովա Արզումանյանի նախաձեռնությամբ ԱՀ Կառավարության շենքում տեղի ունեցավ «Արցախի գրական դարբնոց» խորագրով սեմինար-քննարկում, որին մասնակցում էին մի շարք երիտասարդ ստեղծագործողներ: Քննարկումն Արցախում իրականացվում էր առաջին անգամ, որի նպատակն էր բացահայտել մինչ օրս ստվերում մնացած ստեղծագործող անձանց: «Նման սեմինար-քննարկումները կարևոր նշանակություն ունեն հատկապես Արցախի երիտասարդության համար, որովհետև այստեղ գրեթե գոյություն չունեն գրական այնպիսի կազմակերպություններ, որոնք հետևողական են մշակութային արժեքների վերհանման և երիտասարդ սերնդի մեջ նոր գրական կորիզ ներդնելու գործում»,-հավելեց Վովա Արզումանյանը: Օրեր անց տեղեկացանք, որ...

ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ

Տիգրան ջան, փորձում-փորձում եմ ուսանողական հինգ տարիներից քո կերպարն առանձնացնել՝ չի հաջողվում: Սովորաբար տղաներին վատ արարքների համար են հիշում, դու անթերի պատանյակ էիր՝ երազկոտ բնավորությամբ, լռակյաց, ասպետորեն համեստ, թո ջավախքյան ավանդույթների մեջ պինդ պարփակված: Միայն մի անգամ պատյանդ ճեղքեցիր, ու տեսա ուրիշ Տիգրան:  Ո՞ւմ տարեդարձն էինք նշել, չեմ հիշում, Խանինյան Էդիկի զարմիկի խարխուլ ավտոբուսով կեսգիշերին մեզ տներն էիք ուղեկցում, մեկիկ-մեկիկ ճանապարհում: Տղաները մի քիչ գինով էին, աղջիկներով ձեզ մոռացած երգում էինք, կատակներ անում, զրնգուն ծիծաղում: Մի պահ ավտոբուսում լռություն եղավ, միայն մեքենայի շարժիչն էր խուլ բվվում: Վերջին նստարանից քո քնկոտ ձայնն ականջիս հասավ. Մենք կազմել ենք արշավախում Եվ ելել ենք արշավի… Ես ակնթարթ չկորցրի, շնչակտուր ձայնակցեցի քեզ՝ Դնչիկ...

Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նրա Աջը գրեթե մինչև արմունկը բաց է, ու զիգզագաձև ծայրերով թևքի լայնությունը թույլ է տալիս զգալ սրտից մինչև եղունգի ծայրը հասնող մկանների շարժը: Րոպեներ առաջ նա ձեռքը բարձրացրել էր վեր: Մի փոքր էլ ու մոմե մատները կհպվեն ստեղներին, ու կկատարվի Հրաշքը, ու կլցվի շուրջը անիմանալի զմայլքով: Նրա շուրջը ամեն ինչ պատրաստ է` բեմը, ռոյալը, ոտքերի տակ շաղ տված վարդերը, որ գլուխները բարձրացրած անհամբեր սպասում են Հրաշքին: Նրա հագուստը հենց Հրաշքն արարելու համար է կարված` հաշվեք վրայի ասեղնագործ ծաղիկները: Ուշադրություն դարձրեք նրա լայնադիր ճակատի ծայրից սկիզբ առնող միափետուր գլխարկին` այն թեքված է ճիշտ այնքան, որքան Աջը: Հետևեք նրա կապույտ աչքերին, նրանք հանդարտ են, հոնքերը լարված չեն ու հոնքերի արանքում ակոս չկա, որովհետև չկա Հրաշքը ու Հրաշքն արարելուն հաջորդող երջանկաբեր հոգնությունը: Մեծա...

ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ

Հայոց այբուբենը շատերը ներկայացնում են որպես կատարյալ, իր մեջ սրբազան գաղտնիքներ ունեցող, որոշակի կոդեր պարունակող մի հրաշալի ամբողջություն: Եւ ամենեւին պատահական չէ, որ շատերը, անգամ ոչ մասնագետները, փորձում են հասկանալ այդ գաղտնիքներն ու կոդերը եւ այն ամենը, ինչը հայ գրերը դարձնում են կատարյալ, իդեալական մի կառուցվածք: Այդ փնտրտուքները եւ որոնումները, եթե նույնիսկ դրանցից շատերը անհիմն են, այնուամենայնիվ կարող են քիչ կամ շատ օգտակար լինել, գիտական որեւէ լուրջ ուսումնասիրության համար: Հայ գրերի հետ առնչվող բազում հարցերի շուրջ մտորելով, աստիճանաբար ձեւավորվեց մի գաղափար, ըստ որի լեզվական ամեն մի հնչյուն եւ դրան համապատասխան գրաֆիկական պատկեր՝ տառը սկզբնապես արտահայտել է որոշակի իմաստ եւ դարձել է բառ: Այս գաղափարի ձեւավորմանը նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ հայերենում գործածվ...