ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ

Հայոց այբուբենը շատերը ներկայացնում են որպես կատարյալ, իր մեջ սրբազան գաղտնիքներ ունեցող, որոշակի կոդեր պարունակող մի հրաշալի ամբողջություն: Եւ ամենեւին պատահական չէ, որ շատերը, անգամ ոչ մասնագետները, փորձում են հասկանալ այդ գաղտնիքներն ու կոդերը եւ այն ամենը, ինչը հայ գրերը դարձնում են կատարյալ, իդեալական մի կառուցվածք: Այդ փնտրտուքները եւ որոնումները, եթե նույնիսկ դրանցից շատերը անհիմն են, այնուամենայնիվ կարող են քիչ կամ շատ օգտակար լինել, գիտական որեւէ լուրջ ուսումնասիրության համար: Հայ գրերի հետ առնչվող բազում հարցերի շուրջ մտորելով, աստիճանաբար ձեւավորվեց մի գաղափար, ըստ որի լեզվական ամեն մի հնչյուն եւ դրան համապատասխան գրաֆիկական պատկեր՝ տառը սկզբնապես արտահայտել է որոշակի իմաստ եւ դարձել է բառ: Այս գաղափարի ձեւավորմանը նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ հայերենում գործածվ...

«Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին

1tv.am. «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմը կպատմի Տիգրան Մանսուրյանի կյանքի հայտնի ու անհայտ դրվագների մասին: Այն նվիրված է կոմպոզիտորի 80-ամյակին: Ֆիլմի ստեղծագործական կազմը պատմել է հինգ տարի տևած նկարահանումների մասին:              00

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ

Քանդակագործ Արմեն Վարդանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսն է: Բացվել է երևանյան մի փոքրածավալ ցուցասրահում՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հանդիսավայրում, որտեղ չարենցյան ոգու անտես ներկայությամբ հաճախ են մշակութային բնույթի միջոցառումներ անցկացվում՝ գրքերի շնորհանդեսներ, գեղարվեստական ցուցադրություններ: Վաղուց պատկերացում ունենալով Արմեն Վարդանյանի ստեղծագործության մասին (արարում է մեծածավալ գործերից մինչև հաստոցային քանդակներ), մի պահ տարակուսում եմ՝ հնարավո՞ր է ամբողջականորեն ներկայացնել արվեստագետին բավական փոքրածավալ վայրում: Արմենի մասին գրել եմ 1989 թվականին, երբ տակավին երիտասարդ քանդակագործն արդեն հայտնի էր հայ արվեստասեր հանրության շրջանում, իր քանդակը Իտալիայում կայացած միջազգային ցուցադրությանը շահել էր բարձրագույն մրցանակ, և ի՛նքն էր նախագահում Հայաստանի նկարիչ...

ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ

1965թ. 16 տարեկանում աթեիստական երկրում գրել է՝ ու՞ր էիր, Աստված : 1991թ. զզվել է անկախացած Հայաստանի այն եկեղեցիներից, որոնցում Աստված չկա : 2009-ին գրել է՝  ես փոխում եմ սլաքները երևի վերջին անգամ…   Եվ ով ականջ ունի, թող լսի   Ամենից առաջ «Ու՞ր էիր, Աստվածն» էր: Երգը 16-ամյա Արթուրը գրել է 1965թ. ու նվիրել Հայոց Ցեղասպանության զոհերին: Հասկանալու համար պատանու հույզերն ու ցավի խորքային կուտակումները, պիտի անդրադառնանք ժամանակաշրջանին: 1965-ին Հայոց Ցեղասպանության 50-րդ տարելիցի առիթով առաջին անգամ Երևանում զանգվածային ցույցեր են եղել: Երկրի ղեկավարությունը նամակ է գրել Մոսկվա՝ «հայերի մասսայական ջարդերի 50-րդ տարելիցին նվիրված» միջոցառումներ կազմակերպելու խնդրանքով: Մինչդեռ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամ...