Սևամորթ ստրուկների մշակութային ինքնագիտակցության խնդիրը
Ռասիզմի գաղափարական հիմքը դրված է այն համոզման վրա, որ սպիտակամորթներին ընկալում են բարձր մակարդակի ռասա, իսկ սևամորթներին՝ ամենացածր մակարդակի: Ռասիզմը, միանշանակ, բացասական երևույթ է, որի ծայրահեղ դրսևորումներից է ստրկությունը, վերջինս վառ արտահայտվեց Ամերիկայում՝ դնելով սևերի ու սպիտակների միջև սեգրագացիա: Ստրկությունը սկսվեց Ամերիկայում 15-16-րդ դարերում և կապված է Ջոն Հոքինսի անվան հետ, ով իր «Հիսուս» կոչվող նավը լցրեց մեծ թվով աֆրիկացի- նեգրերով՝ խոստանալով բոլորին աշխատանքի դիմաց ոսկով վճարել:
1555 թին սևամորթ տղամարդիկ, կանայք, երեխաներ՝ չիմանալով սպասվող ստրկության մասին, շղթայակապ, բանտարկված ուղևորեցին «Նորաշխարհ»: Ստրկավաճառները մտադիր էին «սև մարդկանց» զրկել կյանքի բոլոր ոլորտներից և ստեղծել «նոր» սև մարդ, որ կծառայի իրենց ողջ կյանքում՝ խոնարհ ու հավատարիմ: Հաջորդ նավերը նույնպես բերեցին միլլիոնավոր սևամորթների՝ նույն նպատակին ծառայեցնելու համար: Ջ.Հոքինսը հայտարարում էր. «Ձեր եղբայրներն ու քույրերը խնդրում են ձեզ գալ «Նորաշխարհ», քանի որ ապրում են շատ ավելի լավ կյանքով»: Սկսվում է Տրանսատլանտյան վաճառքը, հազարավոր նեգրեր վաճառվում են որպես առարկաներ և դառնում սեփականություն: Ստրկությունը ավիրեց աֆրիկացիների ավանդական մշակույթը, լեզուն, կրոնը: Նրանցից շատերը չունեին կազմակերպված հոգևոր համակարգ, տիրապետում էին շատ քիչ գիտելիքի և, սպիտակամորթների բնութագրմամբ, հետամնաց, վայրի ցեղեր էին: Ստրուկները բերվել էին աֆրիկյան տարբեր տարածքներից, մշակույթներից, տարբեր էթնիկ միավորներ էին և արդեն Ամերիկայում նրանց միավորում էր ոչ թե էթնիկ տարրը, այլ հենց սևամորթ լինելը, իրենց ռասայական հատկանիշները: Ստրուկին ազատելու համար էլ նախ պետք է վերադարձնել նրան իր հոգևոր էությունը, հասցնել ազատ գիտակցելու մակարդակին, որպեսզի իրեն զգա հոգևոր էակ: 16-19-րդ դարերի ընթացքում տասներկու միլլիոն և ավելի աֆրիկացի որպես ստրուկ բերվել է Ամերիկա: Ստրուկը, եթե փորձեր փախչել, ապա նրան շատ շուտ կգտնեին, հետո կպատժեին՝ երկար ժամանակ առանց սննդի թողնելով, ֆիզիկական բռնությամբ ավելի շատ կաշխատեցնեին կամ էլ կվաճառեին: Նրան տալիս էին ամսեկան հացի որոշակի պաշար և հագուստ՝ կարված կոպիտ հյուսվածքից՝ հարմարեցված աշխատանքին և իրենց կարգավիճակին: Ավելի դժվար էր երեխաների վիճակը: Նրանք չէին աշխատում, ծնողներն էին հոգում նրանց մասին: Երեխաների մեծ մասը գրեթե մերկ, տարվա բոլոր եղանակներին նույն հագուստով, փողոցներում մուրացիկ վիճակով թափառում էր: Դաշտի աշխատանքից հետո ստրուկը կատարում էր որոշակի տնային աշխատանք, հետո էլ՝ բոլորն ընկնում էին մի մահճակալի վրա մինչև զանգը, որի հնչելուց հետո սկսվում էր աշխատանքը: Դուգլասը պատմում է, որ դաշտերում հնչում էին նրանց «վայրի» երգերը՝ արտահայտելով և՛երջանկություն, և՛ խոր թախիծ: Դրանք ստեղծվում և երգվում էին միաժամանակ, առանց կանոնավոր երաժշտության, ամբողջ իմաստը փոխանցվող բառերի մեջ էր, մեղեդիի մեջ էր: Նրանք ամենապաթետիկ հոգեվիճակով, տրամադրությամբ երգում էին ամենահանգիստ, զգույշ տոնով, իրենց բոլոր երգերում հաղորդակցվում էին, զրուցում, մտքեր փոխանակում, և սա նրանց համար կարևոր էր, բովանդակ: Ըստ Դուգլասի, այս երգերից նա բացահայտեց ստրուկին, նրա հոգին: Երգում էին անարդար տանջանքների մասին, աղոթում, աղերսում: Ամեն մի տուն ստրկության դեմ էր, այս երգերը ծնում էին ատելություն դեպի ստրկությունը, անմարդկային վերաբերմունքը: Ստրուկը երգում էր ամենից առաջ, երբ դառնում էր ամենադժբախտը, նա լսում և հնազանդ կատարում էր տիրոջ հրամանը, նրան գովեստի արժանացնում, երբ ստիպված էր, բայց իրականում իր ամբողջէությամբ ատում էր նրան: Ֆրեդերիկ Դուգլասը սևամորթ այն ստրուկներից է, ում հաջողվեց փախչել ստրկությունից և հետագայում էլ՝ բողոքել դրա դեմ՝ հրապարակելով փաստերը: Նրա պատմությունը լավագույն օրինակներից է, որ մատնանշում է ստրկության իրական դրսևորումները: Դուգլասը և իր նման շատ ստրուկներ չգիտեն իրենց տարիքը, քանի որ ոչ ոք չի գրանցել, իսկ սա ևս տերերի ցանկություններից մեկն էր՝ ամեն կերպ պահել նրանց ստրուկ, միայն սպիտակ երեխաներն էին տոնում իրենց ծննդյան օրը, գիտեին իրենց տարիքը: Շատերի նման, Դուգլասին բաժանում են մորից, տալիս մի ծեր սևամորթ կնոջ, ով այլևս պիտանի չէր դաշտում աշխատանք կատարելու համար: Դուգլասն ասում է, որ երբեք մորը չի տեսել, այսինքն չի ձևավորվել նրանց հարաբերությունները: Նույնիսկ մահվան ժամանակ Դուգլասին թույլ չտվեցին տեսնել նրան, իսկ հայրը, որ ենթադրաբար իր տերն էր, այդպես էլ հայր չեղավ նրա համար: Սոջուներ Թրուֆը ևս ստրուկ էր, ով աճուրդում վաճառվում է հարյուր դոլլարով: Նոր տիրոջ տանը ամուսնանում է հարևան կալվածքից մի ստրուկի հետ, բայց իրենց երեխայի սեփականատիրության համար վեճից հետո, երկու կալվածատերերը բաժանում են նրանց: Հետագայում նա փախուստի է դիմում, ազատվում ստրկությունից: Նա նվիրեց իր կյանքը ստրկության վերացման և կանանց իրավունքների, հավասարության պայքարին՝ հիմնելով մի շարք ասոցիացիաներ՝ հակաստրկական շարժման համար: Տարածում գտան մի շարք կազմակերպություններ ի պաշտպանություն սևամորթների, որոնցից էր Աբոլիցիոնիզմը, որը 18-19-րդ դարերում սևամորթների ստրկությունը վերացնելու շարժում է ԱՄՆ-ում։ Աբոլիցիոնիզմը դարձավ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի նախապատրաստման գաղափարական հիմք: Այս գործում մեծ դեր խաղաց ԱբրահամԼինքոլնը: Նախագահը ստորագրեց «Ստրուկների ազատագրման հռչակագիրը», ԱՄՆ-ի դեմ ապստամբած տարածքներում ապրող սևամորթներին հայտարարելով “այժմ և ընդմիշտ” ազատ: Այս հռչակագիրը փոխեց Քաղաքացիական պատերազմի բնույթը՝ այն դարձնելով պայքար ստրկության վերացման համար: Մարկուս Գարվինը նշում է, որ շատ սևամորթներ պատճառ էին փնտրում լքելու սև ռասան, որովհետև նրանց սովորեցրել էին հավատալ, որ սևերը անարժաններ են և չունեն զարգացման ոչ մի միտում: «Սպիտակ լինելու» ձգտումը այնքան մեծ էր, որ փորձում էին բառացիորեն ռեալիզացնել այն աֆրիկացիները, ովքեր ունեին ավելի բաց մաշկ և փորձում էին իրենց տեսնել, օրինակ, որպես իսպանացի՝ ժխտելով աֆրիկյան ծագման փաստը: Եթե դա հաջողվում էր, նրանք դառնում էին հասարակության լիարժեք անդամ, մարդ: Այս երևույթը կոչվեց «ռասայական դավաճանություն»: Ռասիզմը, ստրկությունը առավել տարածում են ունեցել և ընդունվել հարավային նահանգներում, իսկ մեծ միգրացիայի ժամանակ (1916-1960թթ) մոտ հինգ միլլիոն սևամորթներ շարժվեցին հյուսիս, արևմուտք՝ որոնելով ազատություն, նոր կյանք: Սպիտակները չէին կարող ընդունել նրանց իրենց հավասար` սոցիալակա նհավասար դերերում, սևամորթը ևս պատրաստ չէր դրան, մեծամասնությունը գրեթե չուներ կրթություն, մասնագիտություն, ունեցվածքև, իհարկե, լիովին ազատություն ու իրավուք, չկար կապ պատմական հայրենիքի հետ և այստեղ էլ Գարվինը առաջարկում էր իր ուտոպիստական գաղափարը՝ «հայրենադարձություն դեպի Աֆրիկա»: Գնալով ուժեղանում են սոցիալական ձգտումները և այս ընթացքում ձևավորվում է աֆրիկյան սերնդի մշակութային ինքնագիտակցությունը՝ աստիճանաբար դուրս գալով ինքնության ճգնաժամի, անլիարժեքության բարդույթի սահմաններից, սև մարդը սպիտակ աշխարհում ընդունեց դոմինանտ մշակույթի նորմերը՝ կրելով հոգեբանական վնասներ, գաղութացում, ստրկացում: Հիբրիդիզացիան լիովին ամբողջացնում է նրանց կարգավիճակը: Սև/սպիտակ հակադրությունը դրված է Միացյալ Նահանգների սոցիալքաղաքական, տնտեսական, մշակութային համակարգի հիմքում, սևերի ինքնությունը ձևավորվում էր հակադրության վրա: Աֆրոամերիկացիների ուսումնասիրություններն ավելի ուշ կարևորվեցին և մեծ ծավալ զբաղեցրին, իսկ մինչ այդ 1915 թին Կ.Վ. Գոդվինը Չիկագոյում ստեղծեց սևամորթների կյանքի և պատմության հետազոտության համարմիություն (ASNLH)՝ բացահայտելու և տարածելու սևերի մշակույթն ու պատմությունը: Նա համարվում է սևերի պատմության հայրը և ստղծել է սևերի պատմության ամփոփագիրք, հավաքել է ստրուկների ինքնակենսագրություններ: Քանի դեռ սևամորթի կարգավիճակը չէր փոխվել, սպիտակների հասարակությունում գործելու, հավասար ապրելու խնդիրն էր դրված նրանց առաջ: Բուկեր Վաշինգտոնը այս խնդրի լուծման համար առաջարկում էր նախ բարելավել նրանց վիճակը՝ տալ կրթություն, աշխատանքի ուսուցում, իսկ հավասար իրավունքները կգան հետո: Դյուբան ասում էր, որ սա ինքնուրույն անելն անհնարին է, իսկ Մարկուս Գարվինը լուծումը տեսնում էր կամ վերադարձով Աֆրիկա կամ առանձին հասարակության ստեղծմամբ: Այնուամենայնիվ, այս հարցի իրական պատասխան ըեկավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, նրանից հետո:
Գրականություն
Race studies and classifications, http://www.archive.org, 01.04.13.
Racism 19-20 century, http:// Archive.adl, 03.25.13.
Slavery in the United States, http://dprocakan.wordpress.com./wiki.answers.com, 04.04.13.
Бердяев Н., О рабстве и свободе человека, Личность, М., 1969, стр. 8-9.
Рассказ о жизни Федерика Дугласа, Etext.virginia.edu/etchbin/toceer new, 14.04.13.
Rasism, http://archive.adle/rasism.asp, 14.04.13.
Анатольевич С., Теория и история культуры, М., 2010, стр. 7-9.էջ 13-18
Great migration 1915-1960, www. blackpast.org, 03.05.13.
Assocation-study african life and history, www.blackpast.org, 09.05.13.
Three visions for African-americans, www.usa.org/brown-v-board-soth-aniversary, 03.05.13.
Սարգսյան Սիլվա
Մշակութաբան
Մագիստրատուրա Ι կուրս