• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Ապրված կյանքի վերջին ակորդը

Posted On 23 Jul 2014
Comment: 0
Tag: Մհեր Մկրտչյան, Ջեմմա Բաղդադյան

1520643_764833006895808_7183207722665582744_nԳիտեք` մեկ-մեկ լացելու չափ խնդալս է գալիս…, բայց և ամբողջ կյանքում չկարողացա խնդալու չափ, մի կուշտ լացել…
Կյանքում ամենից շատ ապրել էի ուզում` չապրեցի, այլ` ապրվեցի՜…, իսկ դուք աշխարհում ինչքան ,,մեծա” ու ,,ամենա” բառեր կային աղանձի պես շաղ տվեցիք գլխիս: Իզուր, ավելի ճիշտ կարկուտ էր, քան` աղանձ:
Բառե՜ր, բառե՜ր… բառերն էնքա՜ն անարժեք ու թերաժեք են դարձել, որ դրանցից մարմինդ կարմրուկի ցանի պես դուրս է տալիս ու սկսում է երերալ տենդից: Չնեղանաք` էդ անարժեք բառերը անձեռոցիկի չափ էլ չկան, որ մաքրես ձեռքերդ ու դեն նետես, հա´, նետես ու հետևից էլ չնայես: Ամենատիտղոսակիր էդ ,,հանճար” բառից մարմինս էնպե՜ս է փշաքաղվում, չասելու համար` խուտուտ է գալիս…: Այ´ մարդ, մարդու տաղանդի, հանճարի չափի-չափավորի չափագրումը, բացառապես, Աստծո գործն է, Նրա` կնիքը: Դա պե´տք է վաստակել, ոչ թե…: Ախր դուք Աստծո գործերին ինչի՞ եք խառնվում: Սրտներդ չմնա` էդ տաղանդավոր, հանճարեղ, անկրկնելի հաճոյաշարան տիտղոսները էնպե՜ս կփոխեի թոնրից նոր-նոր հանած մի տաք լավաշի հետ…: Հա´, հիմա չասեք` էս մարդը սոված է, լավաշին ա՜խ է անում: Դրանք` էդ բառերը, ոչ թե մարդուն ՄԱՐԴ են դարձնում, ոչ թե հագցնում-կապում, մարդամեջ են բերում, այլ փչացնո՜ւմ են, ճակատագիր են խեղում, չասելու համար` նրա հետ խաղում :
Խաղա՜լ, խաղա՜լ, ո՜նց եմ հոգնել ես էս բառից, էս խաղալուց, չխաղալուց, հասկանում եք, ամբողջ կյանքում կյանքն ինձ հետ խաղաց ու խաղում է մինչև հիմա, խաղում է, խաղո՜ւմ: Եվ նոր միայն` կյանքի էս կարճ կանգառում, հասկացա, որ ցմահ ազատազրկված է մարդը կյանքի քմայքներին, նրա գրած ու չգրած օրենքներին: Նրա խաղից պրծում չկա, մար´դ, իզուր տեղը մի´ թպրտա, մի´ զարնվի դես ու դեն:
Ու թե հանկարծ, ու կամ էլ թե` սրտիդ վրա մի ցավ, հոգուդ` աններելի մի ծանրություն, մի սխալ էլ արած լինես կյանքում, կարճ ասած` կործանվեցիր. չմարած խարույկի պես անվերջ պիտի ծխա՜ս, ու թե մարդ ես գիտակից մինչ ի մահ կտառապես սրտիդ ցավից: Անօգուտ է մորմոքդ, քանզի որբի պատառի պես կգողացվի և վեհությունդ, և հպարտությունդ: Ու թե ուշանա ապտակը կյանքի, հոգիդ քեզ կմատնի ինքնակեղեքումի: Որ հոգիդ էլ աշխարհի առաջ բացես`առ աղերս ամոքումի, մեկ է վերքդ մենակ քե´զ, քե´զ պիտի ցավ տա և ուրիշ ոչ ոքի:
Հասկանո´ւմ եք, կյանքը հոգնեց պայքարից, ինքը փոխվեց, ինձ չփոխեց` ես էս եմ, ինչ-որ կամ` աշխարհից ոչինչ չունեմ թաքցնելու: Դե՞մքս, դեմքս չեմ շրջել, էդ կյանքն է, որ ինձանից երես է թեքել` գործած ու չգործած սխալիս համար և հիմա էլ ստիպում է հայացքս թեքել, որ աչքերիս մեջ իր ձոնած տառապանքի տողերը չկարդաք…: Էդ անխիղճը` կյանք ասվածն, ասում է` ապրի´ր, հորդորում է` ապրի´ր, հրամայում է` ապրի´ր…: Ես չէ, Դուք ասացեք` կես սրտով մարդը, ո՞նց, ո՞նց ապրի, որ չապրվի:
Էդպես լուրջ-լուրջ, որ նայում եք ինձ, է´հ, ամենքդ մի խիստ քննադատ, գիտուն, գիտակ, մի Սոկրատես, մի Հիպոկրատ, ի՞նչ է, մինչև հիմա չե՞ք հասկացել, էդ ո՞նց է, որ մարդը` ի´նձ նման մարդը, չի´ խելագարվել: Դո՞ւք էլ եք զարմանում չխելագարվելուս վրա: Չխելագարվելու համար, հասկանում եք, չ-խ-ե-լ-ա-գ-ա-ր-վ-ե-լ-ո՜ւ համար կյանքը տվեց հնարավորություն, որպես վերջին ամենավերջին հնարավորություն` ապրվելով ապրելու հնարավորություն:
Ես ապրվել չեմ ուզում, հասկացե´ք, մա´րդ Աստծո…
Ապրել եմ ուզում, ապրել…, բայց ոչ` ապրվել…
Արպրելո՜ւ հնարավորություն… էս անծիր աշխարհում, ուր խոսելու, խնդալու, լացելու, գոռալու, ցաված ու վիրավոր հոգիդ թեթևացնելու մի տեղ բա մարդ չունենա՞…: Կյանքն ինձ բերեց, հասցրեց բեմին ու ասաց` դե´ քեզ տեսնեմ….: Տեր Աստված ունեի. անտուն ու անտեր չէի, հասկանում եք` սեփական տանս պատերն էնքա՜ն սառն են, անհաղորդ ու անկարեկից, ու պատերն անգամ ճաք են տվել սիրո, ջերմության կարոտից…
Հիմա, երբ հորիզոնին խոնարհված մայրամուտից ետ-ետ եմ նայում, ամբողջ ճանապարհիս հերկված արտում կանգնած է Մարդը` Մարդն Անտեղիտալի, որ դեռ մորմոքում է ապրվելու ապրելուց…
Ոչ թե ապրվել, այլ ապրե՜լ եմ ուզում, ապրե՜լ…

Ջեմմա Բաղդադյան

 
+12
-2
Previous Story

Ռաֆայել Իշխանյան. բնազդով հայրենասեր գիտնական

Next Story

Խորհրդավոր ԼՌՈՒԹՅԱՆ խոսուն հետքերը

Related Posts

0

Եհովան դպրոց է հասել, ո՞վ է տերը

Posted On 15 Feb 2017
, By Christina Abrahamyan
0

Օրացույցի վրա էլ ազատ օր չկա՞ր, ինչո՞ւ ապրիլի 2-ին

Posted On 25 Jan 2017
, By Christina Abrahamyan
0

Թուրքն արդեն քաղաք է հասել

Posted On 22 Nov 2016
, By Christina Abrahamyan
0

Դիվանագիտությունն ինչ է, այդպես էլ չունեցանք

Posted On 19 Nov 2016
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,239 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,862 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,068 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,134 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,026 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,687 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,236 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,388 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,153 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,041 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com