• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա. Վիրահայոց թեմի հայտարարությունը. news.am

Posted On 20 Jul 2014
Comment: 0
Tag: «Վրաստանի Հայ համայնք» ՀԿ, Ալեքսանդր Օհանյան
defaultnews.am-ը գրում է.

Երեկ` հուլիսի 19-ի երեկոյան հարձակում է տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա: «Վրաստանի Հայ համայնք» ՀԿ լրատվական բաժնի ղեկավար Ալեքսանդր Օհանյանը NEWS.am-ին փոխանցեց, որ Սուրբ Էջմիածնի վրա հարձակվել են հայկական եկեղեցու հարեւանությամբ բնակվող մի քանի վրացիներ:

Վեճը սկսվել է կենցաղային հողի վրա: Նրանք նախ եկեղեցու տարածքից դուրս վեճի են բռնվել հավաքված հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որն ուղեկցվել է հայհոյախառն արտահայտություններով, հիմնական՝ ազգային պատկանելությանը վերաբերող: Կարճ ժամանակ անց նրանք հեռացել են, այնուհետեւ վերադարձել ավելի մեծ խմբով, ականատեսների փոխանցմամբ՝ 35-40 հոգով, դանակներով եւ մահակներով զինված:

Կատարվածի առնչությամբ հայտարարություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը: Այն ներկայացնում ենք ստորեւ.

«2014 թվականի հուլիսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային եւ կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր դասի, թեմի պաշտոնեության եւ հավատացյալների վրա:

Նույն օրը, կեսօրին ոմն վրացուհի եկեղեցու պարսպի մոտ կայանել է իր մեքենան եւ չի կարողացել այն դուրս բերել՝ խոչընդոտող այլ մեքենաների  պատճառով: Նրան օգնություն են առաջարկել Հայ Եկեղեցու հոգեւորականը եւ թեմի պաշտոնյաները: Սակայն կինը մերժել եւ զանգահարել է իր մտերիմներին, ովքեր գալով՝ եկեղեցու բակի մոտ օգնել են դուրս բերել մեքենան՝ միաժամանակ ազգային բնույթի հայհոյանքներ տալով հայ հոգեւորականի եւ Առաջնորդարանի պաշտոնեության հասցեին: Եկեղեցու աշխատակիցներից մի քանիսը մոտեցել են, որ կարգի հրավիրեն նրանց, սակայն վերոնշյալները շարունակել են իրենց խուլիգանական պահվածքը եւ նույնիսկ հարվածել եկեղեցու պաշտոնյային, ինչն էլ պատճառ է դարձել ծեծկռտուքի: Կարճ ժամանակ անց երկու կողմերն էլ հեռացել են:

Երեկոյան կողմ նույն խումբը, հավաքագրելով մոտ 50 հոգի, հարձակվել են եկեղեցու առջեւ կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի Իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լեւոն Իսախանյանի եւ տնտեսվար Ռոբերտ Իսախանյանի վրա եւ դաժանորեն ծեծել նրանց՝ մարմնական վնասվածքներ հասցնելով հոգեւորականներին եւ Առաջնորդարանի աշխատակիցներին: Հարձակվողները պոկել են հոգեւորականներից մեկի լանջախաչը եւ վերցրել են իրենց հետ:

Այդ պահին եկեղեցուց դուրս են եկել մկրտության արարողության մասնակիցներ, ովքեր փորձել են կարգի հրավիրել հարձակվող ամբոխին, սակայն եկեղեցու դեմ հարձակվողներն այս անգամ ուժ են կիրառել նաեւ մկրտության եկած ժողովրդի վրա, որոնց մեջ եղել են կանայք եւ երեխաներ, ովքեր այդ տեսարանից երկյուղած, նորից ետ՝ եկեղեցի են մտել: Այդ դաժան տեսարանները նկարահանվել են «Հայարտան» դիտարկող տեսախցիկներով: Մինչեւ ոստիկանների մոտենալը, Առաջնորդարանի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը իրեն ամրակցված օրինական զենքից մի քանի անգամ կրակել է օդ եւ հանդարտեցրել կռվողներին:

Այս պահի դրությամբ քրեական գործ է հարուցվել եւ ընթանում է քննություն: Բավական լուրջ վնասվածքներ է ստացել Լեւոն Իսախանյանը, ում տրվել է դատաբժշկական ուղեգիր:

Ականատեսները պատմում են, թե հարձակվող ամբոխը ինչպիսի ազգային ատելությամբ է լցված եղել հայության հանդեպ: Նրանցից ոմանք եղել են ալկոհոլի եւ  թմրադեղերի ազդեցության տակ: Ականատեսները վկայում են, որ եկեղեցու վրա հարձակված 50-հոգանոց ամբոխին ղեկավարում էին թանկարժեք մեքենաներով եւ վայելուչ հագուկապով այրեր: Այս ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաեւ լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ Եկեղեցու եւ ընդհանրապես հայութան հանդեպ սերմանվող ատելության արդյունք է:

Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի ներքին կայունությունը, այս երկրում բազմադարյա միջազգային եւ միջկրոնական հարաբերությունները եւ կոչ ենք անում Վրաստանի իրավապահ մարմիններին համապատասխանաբար գնահատել տվյալ գործողությունները եւ հետաքննել դրանք՝ որպես կրոնական եւ ազգային հողի վրա իրականացված հանցագործություն,  ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանում ազգային եւ կրոնական նշաններով ցանկացած պառակտում կանխելու նպատակով»:

0
0
Previous Story

Թուրքերը պատմական Ուրֆայի բերդը այլ գույնի քարով են «եվրավերանորոգել». news.am

Next Story

Հնդիկ քանդակագործ. Հայաստանը շատ գեղեցիկ է, հիասքանչ բնությամբ՝ ինչպես դրախտում. news.am

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը
  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,709 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,534 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,514 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,813 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,602 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,303 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,035 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,065 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,877 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,493 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com