• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

«Ես նույնիսկ մեկ օրով «չեմ բացակայել» պատերազմից». Ջիվան Ավետիսյանը՝ «Թևանիկի» ստեղծման շարժառիթների մասին

Posted On 17 Jul 2014
Comment: 0
Tag: Թևանիկ, Ջիվան Ավետիսյան

Tevanik«Սա ֆիլմ է, որը դատապարտում է պատերազմը»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: «Թեկուզ դու պատերազմի դաշտում կամ առաջին գծում չես, բայց տեսնում ես, թե «օդում կախված պատերազմն» ինչպես է անդրադառնում ճակատագրիդ վրա, ինչպես է խեղում մանկությունդ: Պատերազմի ժամանակ հայրս և եղբայրս եղել են առաջին գծում, իսկ մայրս, քույրս ու ես՝ նկուղում: Իմ մանկությունն անցել է նկուղային գորշ գույների մեջ: Մայրս մոմի լույսի տակ գիրք էր կարդում ինձ համար, որպեսզի ես չապրեմ այն, ինչ շրջապատում էր մեզ: Եվ ես ինձ իրավունք եմ վերապահել ֆիլմով պատմել արցախյան ազատամարտի մասին, որովհետև նույնիսկ մեկ օրով «չեմ բացակայել» պատերազմից»… Ջ. Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը ևս ներկայացված է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: 
tevanik 1

Երեք մասից բաղկացած ֆիլմի առաջին մասում ներկայացված է ներդաշնակ մի ընտանիք, որն ստեղծված իրավիճակում ստիպված է բաժանվել, և մանուկ Արամը դառնում է քանդվող ընտանիքի ողբերգության կրողը: Նրա մանկությունը մեկ օրում ավարտվում է, և պատճառը մեկն է… Երկրորդ մասում Աստղիկի կերպարի միջոցով ֆիլմ է ներթափանցում կանացի երանգը: Մեկ քայլ, մեկ օրում՝ խաղաղությունից պատերազմ, որի ընթացքում Աստղիկը կորցնում է հարազատներին, իր սերն ու իդեալը: Ֆիլմի վերջին՝ երրորդ հատվածը նվիրված է 14-ամյա Թևանիկին, որը մասնակից է դառնում պատերազմական գործողություններին: Պատերազմի ժամանակ գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու նրա անկարողության հետևանքով վայրկյանները որոշիչ են դառնում… Սա է ֆիլմի ընդհանուր սյուժեն: Թվում է՝ առանցքում պատերազմն է, բայց Ջ. Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ պատերազմն ու մյուս իրադարձությունները ֆիլմում որպես ֆոն են ծառայել. «Առանցքում մարդն է: Եվ շեշտը դրված է մարդկային ճակատագրի վրա, մարդ որն ապրում է կյանքի, մահվան, սիրո, բաժանման եզրագծում»,- ասաց ռեժիսորը և նկատեց, որ ֆիլմում արծարծված շատ խնդիրներ մինչև օրս էլ արդիական են, թեև ավելի, քան քսան տարի է անցել: Ջ. Ավետիսյանն ասաց նաև, որ հնարավոր ամեն բան արել է, որպեսզի ֆիլմը «հասանելի» լինի բոլորին. «Ուզում եմ, որ ոչ միայն հայը, այլև օտարը հասկանա, թե ինչու ես ու ինձ նման հազարավոր մարդիկ ունենք գորշ մանկություն և ինչու ենք մինչև օրս կրում պատերազմի հետքերը,- ասում է ռեժիսորը,- որովհետև, անկախ նրանից, ես Փարիզում եմ արթնանում թե Երևանում, միևնույն է, ես արթնանում եմ այն ամենով, ինչ զգացել ու տեսել եմ պատերազմի տարիներին»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

0
0
Previous Story

«Մտավորականը պետք է հայրենիքում ստեղծագործի»

Next Story

Ռուբեն Գինեյը Չինաստանում հայկական հետքեր է փնտրում

Related Posts

0

«Թևանիկ» ֆիլմն ընդգրկվել է Գլենդելի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

Posted On 27 Aug 2016
, By Christina Abrahamyan
0

Հայկական ֆիլմերն արժանացել են Վարշավայի միջազգային կինոփառատոնի մրցանակների

Posted On 16 Sep 2015
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  • Մի պատառ հուշ․ լույս է տեսել Ռոմիկ Մխիթարյանի «Հուշեր խրամատից» գիրքը

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,579 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,531 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,499 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,577 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,301 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,031 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,053 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,870 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com