Պատմաբանը կողմ է «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի պարտադիր լինելուն. aravot.am
Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանն ամենեւին էլ կրոնական փոքրամասնություններին պատկանող երեխաների իրավունքների ոտնահարում չի համարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցում, ինչպես նշված է ՄԱԿ-ի՝ Երեխաների իրավունքների հանձնաժողովի համապատասխան զեկույցում: «Որպես պատմաբան ուրախ եմ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման համար, քանի որ այն մեր ժողովրդի պատմության մի մասն է: Եվ մի բան էլ՝ միշտ չէ, որ եվրոպական արժեքները բխում են ազգի շահերից: Մենք ունենք ավելի լուրջ խնդիրներ, մարտահրավերներ, չպետք է հայ եկեղեցու պատմությունը ոտնահարենք ու հավասարեցնենք այլ կրոնների պատմությանը»,- ասաց նա:
Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am