• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

«Մի սիրո պատմություն». Պյոտր Իլյիչ Չայկովսկի և Նադեժդա ֆոն Մեկք

Posted On 09 May 2014
Comment: 0
Tag: «Մի սիրո պատմություն». Պյոտր Իլյիչ Չայկովսկի և Նադեժդա ֆոն Մեկք

10171222_473047409492507_5221772989347356309_n10155412_473047262825855_5278713839271474974_nԱյդ զարմանալի կնոջը, որին հիացնում էր ռուս մեծ կոմպոզիտորի տաղանդը, որը դարձավ նրա բարի հովանավորուհին ու պաշտպանը, սիրահարվելով նրան ու երկար տարիներ երազելով նրա մասին, այդպես էլ բախտ չի վիճակվում դառնալ Չայկովսկու ոչ կինը, ոչ սիրուհին, ոչ էլ սիրեցյալը…Նա ընդմիշտ մնաց նրա միայն գաղտնի ընկերուհին, խորհրդատուն, հոգեպես մոտ ու հարազատ անձնավորություն, որը կիսում էր կոմպոզիտորի կյանքի դառնություններն ու ողբերգությունը, որոնց նա կարող էր հաղորդակից դարձնել միայն ամենահավատարիմ, անկեղծ ու անձնվեր բարեկամնեերին… Պյոտր Իլյիչ Չայկովսկին անտարբեր էր կանաց հանդեպ…. նրան «ձգում էին միայն տղամարդիկ…» :
Նադեժդա ֆոն Մեկք. բարոնուհի, տասնմեկ երեխաների մայր, 40- ամյա այրի, ամենահարուստը ռուս կանանցից, ով կարող էր թույլ տալ իրեն այն ամենը, որի մասին միայն երազել կարող էր ավելի քան «համեստ» երիտասարդ տարիքում, սակայն նրա հոգում վաղուց արդեն դատարկություն էր… Նադեժդան մենակ էր… ամուսնական կյանքը, որը տևեց քսան տարի, չպարգևեց նրան ցանկալի երջանկություն… հարստությունը չէր կարող տալ հոգեկան մխիթարություն, իսկ ապագան այրուն թվում էր տաղտկալի ու մռայլ….
Որպեսզի ինչ- որ կերպ խլացնի հոգու ցավը, մադամ ֆոն Մեկքը տարվեց երաժշտությամբ… Հրավիրում էր երաժիշտների, որպեսզի տանելի դարձնի տխուր ու միայնակ երեկոները…
Մի անգամ նրա հյուրերից մեկը խոսեց իր ուսուցչի՝ դեռ ոչ այնքան հայտնի կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու մասին՝ ավելացնելով, որ ուսուցիչը շատ համեստ է ապրում և շատ հաճախ չի ունենում բավարար գումար ապրուստի համար:
Այդ գիշեր Նադեժդան աչք չփակեց… Իսկ հաջորդ օրը նա հրավիրեց այն հյուրին, որը խոսել էր Չայկովսկու մասին և խնդրեց փոխանցել իր պատվերը կոմպոզիտորին…
Պյոտր Իլյիչը չհապաղեց կատարել բարոնուհու պատվերը, և բարոնուհին, ի նշան երախտագիտության, ուղարկեց նրան նամակ, ուր հայտնում է շնորհակալություն գեղեցիկ ստեղծագործության համար և հիացմունքը նրա տաղանդի հանդեպ: Բնականաբար, կոմպոզիտորը ստացավ շռայլ պարգևատրում…
Չայկովսկին բարոնուհուն պատասխանեց մի քանի օր անց…
Նոր ծանոթների միջև հաստատվեց շատ ջերմ ու բարեկամական նամակագրություն: Մեկ ամիս անց Չայկովսկին արդեն առանց ամաչելու բարոնուհուց փող խնդրեց: Նա չէր էլ մտածում մերժել կոմպոզիտորին: Ուղարկեց մեծ գումար ու այդ օրվանից դարձավ կոմպոզիտորի հովանավորուհին…
Բարոնուհու սիրտը լի էր արդեն ամենագեղեցիկ զգացմունքներով… Չայկովսկին կարծես թե չէր նկատում այդ ամենը …
Մի օր նա նամակ ուղարկեց բարոնուհուն, ուր հայտնում էր, թե պատրաստվում է ամուսնանալ: Կոմպոզիտորը պատմում է, թե հանդիպել է մի աղջկա, որը խենթի պես սիրահարվել է իրեն ու ակնարկել. եթե Պյոտրը հեռանա՝ ինքնասպան կլինի… «Ես անկեղծորեն խոստովանեցի, որ չեմ սիրում նրան, բայց ամեն դեպքում կլինեմ նրա հավատարիմ ու ազնիվ ընկերը, – գրել էր Չայկովսկին Ֆոն Մեկքին, – ես մանրամասնորեն նկարագրեցի նրան իմ բնավորությունը, դյուրագրգիռ ու ջղային խառնվածքը, նաև՝ անմարդամոտ լինելուս մասին… վերջապես՝ իմ հանգամանքները…»:
Հարսանիքը տեղի ունեցավ 1877թ: Հարսը 28 տարեկան էր, իսկ փեսան՝ 37…
Մի քանի տարի անց, հիշելով նրանց ամուսնության մասին, բարոնուհին գրում է. «Երբ դուք ամուսնացաք սարսափելի ծանր էր ինձ համար….կարծես սրտիցս ինչ- որ բան պոկվեց…»:
Բարոնուհին այրվում էր խանդից, անտանելի տառապում էր ու չէր կարող Պյոտր Իլյիչին ակնարկել իր զգացմունքների մասին… Նա վախենում էր, որ ամուսնությունից հետո նրանց նամակագրությունը կընդհատվի և նա, սիրահարված ու մերժված, կրկին կմնա միայնության մեջ…
Կոմպոզիտորը, որն այնպես ցանկանում էր «փոխել բնությունը», շատ արագ հասկացավ, որ կատարել է աններելի, սարսափելի սխալ… Ամուսնությունից մի քանի օր անց նա արդեն հուսահատված գրում է իր սիրելի ընկերոջը՝ Նադեժդային. «Ես բացարձակ ի վիճակի չեմ աշխատելու, որը աննորմալ հոգեկան տրամադրության նշան է»: Եվ ավելացրել է. «մեր բարեկամությունը միշտ կլինի իմ կյանքի ուրախությունը»:
Այդ տարի Պյոտր Իլյիչն առանց բացատրության փախավ կնոջից և մեկնեց արտասահման… Նա շրջագայեց Եվրոպայում… Այնտեղից նամակներ էր ուղարկում «իր պահապան հրեշտակին»: Նա ավելի մոտեցավ բարոնուհուն, իսկ նամակները դարձան ավելի քնքուշ ու ինտիմ: Կոմպոզիտորի համար մտահոգված հովանավորուհին ավելի մեծ գումարներ էր ուղարկում նրան… Նա նշանակեց կոմպոզիտորին ամենամյա նպաստ՝ վեց հազար ռուբլու չափով…
Այդ օգնությունը տևեց տասներեք տարի…
Չայկովսկին, երախտապարտ իր փրկչին, երդվեց, որ այսուհետ իր ստեղծագործությունները կնվիրի միայն նրան՝ «սիրելի, անգին բարեկամին»:
«Ես ոչ միայն պարտական եմ նրան կյանքով, այլ նաև նրանով, որ կարող եմ շարունակել աշխատել, իսկ դա կյանքից ավելի թանկ է ինձ համար»,_ գրել է կոմպոզիտորն իր ընկերներից մեկին: Իսկ Նադեժդան ոչ միայն նյութական աջակցություն էր ցուցաբերում, այլ նաև փորձում էր բարձրացնել նրա տրամադրությունը՝ իմանալով, որ կոմպոզիտորը հակված է տխրության, մելամաղձոտ տրամադրության: Հաճելի անակնկալներ էր անում սիրեցյալին… Ուր էլ որ գտնվեր Չայկովսկին, հաճախ էր տեսնում իր սենյակում ծաղիկներ, որոնք մատուցվում էին իր «հավատարիմ ընկերոջ» հանձնարարությամբ:
Մի անգամ բարոնուհին ուղարկեց Չայկովսկուն նամակ իր համար մի պիես ստեղծագործելու խնդրանքով, որը կարտահայտեր «հոգու և կոտրված սրտի անտանելի ցավ, տրորված հավատարմություն, խոցված ինքնասիրություն ու կորցրած երջանկություն»: Նադեժդան ցանկանում էր այդ պիեսն անվանել «Կշտամբանք»:
Որսալով նուրբ ակնարկը՝ կոմպոզիտորը ձեռնամուխ եղավ հերթական պատվերը ստեղծելու գործին և շուտով Նադեժդային նվիրեց մի սիմֆոնիա: Սիմֆոնիան կոչվեց 4-րդ, որը մի քանի տարի անց տարածվեց աշխարհով մեկ՝ դառնալով Չայկովսկու ամենասրտառուչ, զգացմունքներով լի ստեղծագործություններից մեկը:
Նա այդ ստեղծագործությունը նվիրեց ֆոն Մեկքին՝ գրելով ընծան հաստատող միայն մի բառ՝ Բարեկամիս (դա բարոնուհու համեստ ցանկությունն էր):
Չայկովսկին նամակով հայտնում է Նադեժդային այն մասին, թե ինչ ապրումներ է ունեցել ստեղծագործելու ժամանակ. «Դա այն ճակատագրական ուժն է, որը խանգարում է երջանկության պոռթկմանը հասնելու նպատակին, որը խանդոտությամբ դարանում է, որպեսզի հաջողությունն ու հանգստությունը չլինեն ամբողջական ու անամպ, որն անշեղորեն, մշտական թունավորում է հոգին…
Մեր ամբողջ կյանքը մեզ ցավ պատճառող իրականության, վաղանցիկ, ակնթարթորեն թռչող երազների ու պատրանքային երջանկության հաջորդականությունն է»:
Չայկովսկին գիտեր, որ երբեք չի տեսնի դեմքն այն հրաշալի կնոջ, որն այդքան տարիներ հովանավորել է իրեն… բարոնուհու կամքն էր. երբեք չհանդիպել, երբեք չտեսնել, չլսել իրար:
«Կար ժամանակ, երբ ես շատ էի ցանկանում հանդիպել քեզ,_ գրում է բարոնուհին,_ իսկ հիմա որքան ավելի շատ եմ հրապուրվում քեզնով, այնքան ավելի շատ եմ վախենում հանդիպումից…»:
Այդ նամակագրությունը շարունակվեց տասնհիգ տարի…
Երկու միայնակ հոգիների ամենաքնքուշ և պլատոնական սիրո պատմություն, որոնց բախտ չէր վիճակված հանդիպել կյանքում…
Պյոտր Իլյիչը տառապում էր «տկարությունից»… խուսափում էր հակառակ սեռի անձանց հետ հանդիպումից… Իսկ բարոնուհին տառապում էր անհասանելի երջանկությունից ու սիրուց… Բայց նա երախտապարտ էր կոմպոզիտորին իր կյանքի երջանիկ պահերի համար, որոնք նրան պարգևում էին սիրելի ընկերոջ անկեղծ ու ջերմ նամակները…
Չայկովսկին խոստովանում էր նրա հանդեպ ունեցած իր համակրանքի մասին, իսկ Նադեժդան՝ իր «ֆանտաստիկ վերաբերմունքի»…
«Այս հարաբերությունները թանկ են ինձ համար,_ գրում է բարոնուհին,_ ինչպես լավագույնը, ամենաբարձրը, ամենագեղեցիկը բոլոր հնարավոր մարդկային զգացմունքներից…»:
…Տասներեք տարի անց ֆոն Մեկքը Չայկովսկուն ուղարկում է շատ չոր ու հակիրճ մի նամակ, ուր հայտնում է, թե այլևս չի կարող օգնել կոմպոզիտորին, քանի որ գտնվում է շատ ծանր ֆինանսական դրության մեջ և խնդրում է այլևս չգրել իրեն, իսկ նամակի վերջում՝. «Երբեմն հիշիր ինձ»:
Պյոտր Իլյիչը տառապում էր ու չէր գտնում բացատրություն իր վաղեմի ընկերոջ այդ անհավատալի արարքի համար, որին սիրեց իր ձևով ու աստվածացրեց մինչև կյանքի վերջ…
Երեք տարի նա չէր կարող ուշքի գալ կատարվածից, հարաբերությունների խզումից, հարաբերություններ, որոնք տասներեք տարի կապեցին նրան այդ զարմանալի, խելացի, կրթված ու բարի կնոջը…
Չայկովսկին մահացավ 1893թ… Վարակվել է խոլերայով ու չորս օր անց մահացել…
Ասում են, թե մեռնելուց առաջ հիշել է բարոնուհուն ու ցանկացել տեսնել նրա դեմքը… Իսկ արդեն ծերացած ու ծանր հիվանդությունից անկողնուն գամված բարոնուհին, իմանալով այդ մասին, թելադրում է դստերն իր նամակը՝ հասցեագրված սիրեցյալին, որն այդպես էլ նա չի ստանում…
Մի անգամ Նադեժդան խոստովանել է Չայկովսկուն. «Դուք հնարավորություն տվեցիք կյանքն ավարտած, համարյա մահացած մարդուն, ինչպիսին ես էի, մի պահ զգալ կյանքը, այն էլ այդքան լավ դրսևորումներով…»:
Նա մահացավ երջանիկ՝ սրտի մեջ վերապրելով կոմպոզիտորի հանդեպ ունեցած ամենաքնքուշ ու գեղեցիկ զգացմունքները… Չայկովսկին նրա համար միշտ մնաց հանճար, որն օժտված էր ոչ երկրային գեղեցկությամբ ու աստվածային տաղանդով…

Աղբյուրը՝ Lili Yana բլոգ

Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan

0
0
Previous Story

Չարլի Չապլինի նամակն իր դստերը` Ջերալդինային

Next Story

Հրաչյա Աճառյանի նամակը Ասքանազ Մռավյանին

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,361 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,865 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,092 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,140 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,057 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,697 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,242 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,390 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,164 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,075 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com