• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Ազգասեր

Posted On 24 Mar 2014
Comment: 0
Tag: Ազգասեր, Րաֆֆի «Հուշագրություններ»

1622113_1455718221323472_2135264123_nՀասարակ կերպով կահավորված մի սենյակ է. նրա գլխավոր զարդարանքը կացուցանում են՝ «Ոգի Հայաստանի» պատկերը, որ կախված է աշխատության գրասեղանի հանդեպ, նրա մի կողմում Վարդանի, մյուս կողմում Ներսես Ե-րդի պատկերները, փոքր-ինչ հեռու պատի վրա ամրացրած է Կիպերտի աշխարհացույցը, ուր կարմիր մելանով խազած են Արտաշատ, Վաղարշապատ, Անի, Հայաստանի զանազան հին քադաքները: «Կռունկ», «Հյուսիսափայլ», «Ճըռաքաղ», Վենետիկի, Վիեննայի և Կ. Պոլսի զանազանհրատարակությունները դիզված են այս և այն պահարաններում:

Այդ սենյակը պարոն Մեկենասի մենարանն է: Ահա՜ նա նստած է գրասեղանի հանդեպ, գրում է, աշխատում է, նա միշտ գրում է: Մի մարդ, խոշոր կազմվածքով, մարմնի զարգացման մեջ չկա ոչինչ թերություն: Մենարանին կից սենյակի դռները շառաչմամբ ետ գնացին. Արշակն ու Տիգրանը աղմուկով ներս մտան: Երեխաներից մինը թռավ, գրասեղանի վրայից խլեց մի բան ու սկսեց վազ տալ եղբոր հետքից:

 – Այդ ի՞նչ աղմուկ է, – գոռաց հայրը:

– Այս լինեյկով պիտի խփեմ Արշակին, նա իմ մազերից ձիգ տվավ, – ասաց Տիգրանը:

– Չեն ասում լինեյկա, ասում են քանոն, – ուղղեց հայրը որդու սխալը:

– Քանոն, – կրկնեց Տիգրանը և շարունակեց վազ տալ Արշակի հետքից:

Արշակը շփոթվելով եղբոր հալածանքից, դիպավ բոլորակ սեղանին, սեղանը վայր ընկավ և նրա վրա դրած ջուր խմելու բաժակը կոտրվելով, սփռվեցավ հատակի վրա:

Տիգրանը հասավ յուր նպատակին, եղբայրը, բացի նրանից, որ ձիգ էր տվել յուր մազերը, ահա գտնվեցավ և մի երկրորդ հանցանքի մեջ:

– Տե՜ս, ինչ արավ, հայրիկ, ստաքանը կոտրեց:

– Չեն ասում ստաքան, ասում են բաժակ, – հայրը դարձյալ ուղղեց որդվո սխալը:

– Բաժակ, – կրկնեց Տիգրանը և առաջ տարավ յուր բողոքը Արշակի դեմ:

– Նա այսօր ճաշին կզրկվի կեռաս ուտելուց:

Արշակը տխրեց, լսելով յուր պատիժը: Տիգրանն ուրախ էր: Նա արդեն իրան վրեժխնդիր եղած էր համարում:

– Հայրիկ, ես գիտեմ, թե ինչպես են ասում հայերեն խիարին, Տիգրանը չգիտե, – խոսեց հանցավորը: – Վարունգ:

– Իսկ ձմերուկի՞ն:

– Մեղրապոպ:

– Խարբուզակի՞ն:

– Սեխ:

Եվ իրավ, այդ բառերից և ոչ մինը չգիտեր Տիգրանը:

– Ես ներում եմ քեզ, Արշակ, մյուս անգամ այդպիսի անկարգություն չանես:

Տիգրանը մնաց դժգոհ հոր ներողամտության վրա և սկսավ լաց լինել:

Սույն միջոցին անկյունից լսելի եղավ մի օտարոտի ծիծաղ` խի՛… խի՛… խի՛ …, որին հետևեցին այս խոսքերը: – Քո բանը բարդ է, Տիգրան…: Դարձյալ ծիծաղ՝ խի՛… խի՛… խի ՛…:

Տիգրանը առանց պատասխանելու դուրս գնաց, Արշակը նույնպես վազեց նրա հետքից, որ գնա փոքրիկ աղախնին՝ Նինուցային հաղորդե յուր ազատությունը:

Ծիծաղը անկյունից տակավին շարունակվում էր: Փոքրիկ կատվիկի նման մի մարդ, ալևոր գլխով, ակնոցավոր աչքերով, չէր կարողանում իրան պահել այն զվարճությունից, որ պատճառեց նրա մեջ երեխաների կռիվը: Այդ մարդուն ամեն րոպե կարելի էր այդ սենյակի մեջ գտնել, նա հաշվվում էր նույն կարասիների թվում, որոնք դրած էին նույն սենյակի մեջ:

Պարոն Մեկենասի սեղանի կատուներից մինն էր, և նախանձավոր երկրպագու նրա վեհությանը: Եվ այդ պատճառով մենք նրան կկոչենք Փիսո, որովհետև նա ուներ յուր մեջ փիսոյի շողոքորթությունները:

– Ահա այսպես՝ կրթությունը պետք է սկսվի ընտանիքից: Երեխայությունից պետք է մտցնել մանուկների մեջ սեր դեպի մայրենի լեզուն և ազգային ավանդությունները, այդ ամենագլխավորն է:

– Երանի թե բոլոր ծնողները հետևեին ձեր օրինակին, – պատասխանեց Փիսոն, – այն ժամանակ մեր ազգը բախտավոր կլիներ…:

Րաֆֆի «Հուշագրություններ»

0
0
Previous Story

Ամսի տասնութից սկսած գործարաններն ու պահեստները լցվեցին հարյուրավոր առնետների դիակներով

Next Story

«Ես կովբոյ եմ, հնդկացի եւ յուպիտեր: Սերում եմ շումերներից». հարցազրույց Ռուբեն Նաքյանի հետ

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,352 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,865 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,092 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,140 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,055 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,696 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,242 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,390 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,164 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,069 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com