• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

«Իմ մասնագիտությունը դերասանուհի է, սակայն իմ գերագույն պարտքը քաղաքացի լինելն է». Մելինա Մերկուրի

Posted On 07 Mar 2014
Comment: 0
Tag: Ժյուլ Դասեն, Մելինա Մերկուրի
10003487_443965779067337_401924807_nՄաս երկրորդ

Դասենը իր բնավորությամբ շատ էր տարբերվում Մելինայից. մեծացել էր բանվորի ընտանիքում, կոմունիստ լինելը հետապնդման պատճառ էր դարձել ամերիկյան իշխանությունների կողմից՝ ընդհուպ ԱՄՆ-ից արտաքսվելուն: Նա սեր է խոստովանում Մելինային՝ չթաքցնելով իր ամուսնացած լինելը և երեխաներ ունենալը (հայտնի վաղամեռիկ երգիչ Ժո Դասենը նրա որդին էր): Դասենի՝ Կրետե կղզում նկարահանվող «Քրիստոսը կրկին խաչվում է» ֆիլմի աշխատանքների ժամանակ ներկա էր նաև կինը, թեև Մելինան ևս նկարահանվում էր ֆիլմում: Կնոջ ներկայությունը, սակայն, չի խանգարում նրանց կրքոտ սերն ավելի զորեղ դարձնելուն. նրանք լրացնում էին միմյանց կյանքում թե արվեստում: Դասենն իր ֆիլմերը չէր պատկերացնում առանց Մելինայի, Մելինան Դասենի ֆիլմերը՝ առանց իր մասնակցության:
«Երբե՛ք կիրակի» ֆիլմը, որտեղ Մելինան մարմնավաճառի դեր էր կատարում, ստեղծվեց փոքրիկ գումարով: Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ ֆիլմը համաշխարհային համբավ ձեռք կբերի և միլիոնավոր դոլարների եկամուտ կբերի: Ֆիլմում Մելինան կատարում է հույն նշանավոր երգահան Մանոս Խաջիդակիսի «Պիրեայի երեխաները» երգը, որը 1960 թ. Կաննում դարձել էր փառատոնի նշանաբանը և բոլոր մասնակիցների շուրթերին էր: Ֆիլմն արժանանում է գլխավոր մրցանակին, և Մելինան դառնում է Հունաստանն աշխարհին ներկայացնող դեսպանը: Հետագայում, հիշելով այդ տարիները, նա խոստովանում էր, որ երբեք ավելի մեծ հպարտություն չի ապրել, քանի որ այդ ֆիլմն աշխարհում փոխեց Հունաստանի մասին պատկերացումն ու Հունաստանին հռչակ բերեց: «Ես մի համաշխարհային պոռնիկ եմ,- ծիծաղելով ասում էր նա,- հռչակավոր մի պոռնիկ, որն իր հռչակն օգտագործում է հանուն հայրենիքի բարգավաճման, աշխարհի կողմից ճանաչման»:
1962 թ. ստեղծվեց ամուսինների հերթական՝ «Ֆեդրա» ֆիլմը, որի նկարահանումները տեղի էին ունենում Լոնդոնի Բրիտանական թանգարանում՝ այն սրահում, ուր ցուցադրվում են Աթենքի Ակրոպոլիսի Պարթենոնի տաճարի՝ բրիտանացի Լորդ Էլգինի կողմից կողոպտված մարմարե քանդակները: Սրահում նկարահանումներ իրականացնելու համար բրիտանացիները մեծ գումարներ են պահանջում, ինչը հարուցում է Մելինայի զայրույթը, և նրա մոտ միտք է հղանում բրիտանացիներից պահանջել կողոպտված մարմարների վերադարձը Հունաստանին: Սույն մտահղացումն էլ պայքարի ձևով մինչ մահը պիտի դառնար նրա կյանքի գլխավոր նպատակը:
Մելինա Մերկուրին՝ հունական և համաշխարհային կինոյի վառ անհատականություններից մեկը, իրեն երբևէ աստղ չի համարել ու չի շլացել փառքի փայլից, նրա մեծությունը ոչ միայն տաղանդի, այլև իր համեստության մեջ էր, հույն ժողովրդին ու երկրին տված սիրո ու նվիրումի մեջ էր: Նախորդ դարի 60-ական թվականներին համաշխարհային ճանաչում ստացած դերասանուհին սեփական փառքն օգտագործում էր ի շահ Հունաստանի: Ամեն առիթով իր գեղեցիկ, սպառիչ ու ազդու խոսքով հիշեցնում էր աշխարհին հունական հնագույն մշակույթի, փիլիսոփայության, իր ժողովրդի կողմից դարերով ստեղծված արժեքների ու համաշխարհային մշակույթում Հունաստանի կատարած դերի ու նշանակության մասին: Մելինայի հաջողության գրավականը գեղեցկության մեջ չէր, այլ մարդասիրության, մարդու և ցանկացած ազգի մշակույթի նկատմամբ ունեցած սրտացավ վերաբերմունքի մեջ:
1967 թ. ապրիլի 15-ին Նյու Յորքում տեղի ունեցած «Երբե՛ք կիրակի» ֆիլմի մոտիվներով բեմադրվող՝ Դասենի «Illya Darling» մյուզիքլի պրեմիերան ազդակ է դառնում, որ Մելինան նվաճի Նյու Յորքը: Բայց միևնույն ժամանակ ճակատագրական շրջադարձ է տեղի ունենում նրա կյանքում: 

Peter Dolinyan-ի լուսանկարը:
Մելինա Մերկուրի, Ժյուլ Դասեն
1967 թ. ապրիլի 21-ին Հունաստանում հեղաշրջում է կատարվում, և կառավարության գլուխ է անցնում Խունտան, այլ կերպ ասած՝ Սև գնդապետների դիկտատուրան՝ Գեորգեոս Պապադոպուլոսի և Ստիլիանոս Պատտակոսի (Հունաստանի ներքին գործերի նախարար 1967-71 թթ.) գլխավորությամբ: Տեղեկանալով այս մասին՝ Մելինան անմիջապես դադարեցնում է ներկայացումն ու հանդիսատեսին իրազեկելով կատարվածի մասին՝ հանդես գալիս հույն ժողովրդին՝ երկրորդ անգամ ֆաշիստական լուծը թոթափելու օգնության խնդիրքով՝ հընթացս նշելով, որ ԱՄՆ-ի կառավարությունն օժանդակում է հունական Խունտային:
«Ես իմ հայրենիքից 4000 մղոն հեռավորության վրա եմ գտնվում, հայրենիքս դժբախտության մեջ է: Արդյոք տեղյա՞կ է իմ սիրելի հանդիսատեսը, որ մասնակից է հույն բանվորի, մտավորականի ու ուսանողի սպանություններին ու խոշտանգումներին, գիտի՞, որ իր կառավարությունը օգնում և օժանդակում է Խունտային. ձեր իսկ ձեռքերով արտադրված զենքերով ու փամփուշտներով դուք մասնակից եք այդ սպանդին: Գիտե՞ք այդ մասին… դու՛… դու՛ …և դու՛, գիտե՞ս այդ մասին,- դիմում է նա հանդիսատեսին: – Տեղեկացնում եմ ձեզ այդ մասին, իմացե՛ք, ձեր աջակցության կարիքն ունի այսօր հույն ժողովուրդը, իմ հայրենիքը, օգնե՛ք մեզ տապալելու Խունտան»,- ապա շարունակում և ավարտին է հասցնում ներկայացումը: Մելինայի հուզմունքը, համարձակությունը, տաղանդը հանդիսատեսը գնահատում է որոտընդոստ ծափահարություններով:
Խունտան հույների հիշողության մեջ վերականգնում է ֆաշիստական Գերմանիայի սարսափի տարիները, սակայն Մելինան առաջվանը չէր. դիտորդի դերն այլևս հարիր չէր: «Զզվելի է ամեն երեկո խաղալ ազատ ու երջանիկ Իլյայի դերը, երբ իմ հայրենիքը շղթայակապ է»,- հայտարարում է նա ու սկսում հակաբռնապետական սեփական պայքարը ԱՄՆ-ում: «Կոչ եմ անում բոլորին նյութական և բարոյական բոլոր միջոցների գործադրմամբ ընդդիմակայել Հունաստանի ֆաշիստական կառավարությանը, զբոսաշրջիկներին առաջարկում եմ հրաժարվել Հունաստան այցելելուց և բռնատիրությանը զրկել նյութական օժանդակությունից»: Նրա այս խոսքերը շրջում են ամբողջ աշխարհում, և որպես պատասխան՝ Հունաստանի պետությունը Մելինային զրկում է Հունաստանի քաղաքացիության իրավունքից: Մելինան զայրույթով հայտարարում է. «Ես հույն ծնվել եմ, հույն էլ կմեռնեմ, ոչ ոք չի կարող ինձ զրկել Հունաստանի քաղաքացիությունից և իմ պաշտելի հայրենիքից: Պատտակոսը ֆաշիստ է ծնվել և ֆաշիստ է մեռնելու, գրողի ծոցն եմ ուղարկում նրան, հարկավոր է պայքարել, և կպայքարեմ, որ ծնկի Խունտան, եթե նրանք որոշել են ինձ ժամանակակից Ժաննա դ’ Արկ դարձնել, ապա դա նրանց իրավունքն է»:
Այնուհետև դերասանուհին լքում է ԱՄՆ-ը և սկսում իր հակախունտայական արշավանքը Եվրոպայում: Գտնվելով բոլոր եվրոպական մայրաքաղաքներում՝ նա իր խոսքն է բարձրացնում ընդդեմ Խունտայի և հանուն դեմոկրատիայի, ստիպում եվրոպական պետություններին քննադատել Հունաստանի ճգնաժամն ու պաշտպանել դեմոկրատական հաղթանակը: Լոնդոնի իր ելույթում մասնավորապես ասել է. «Այսօր հունական սուրբ Զատիկն է, միաժամանակ հույն ժողովրդի ամոթի տարեդարձը, «Սև գեներալների» ամոթի տարեդարձը, որոնք շղթայել են ազատությունն ու դեմոկրատիան, դեմոկրատիան, որը Հունաստանում է ծնվել, բառն ինքը հունական ծագում ունի: Ի՞նչ է անում այսօր Եվրոպան, երբ Հունաստանը գտնվում է վիրահատական սեղանին… Բոյկոտե՛ք Խունտան, ոչնչացրե՛ք այն…»:
Լրագրողներից շատերի հարցին՝ թե արդյո՞ք չի հոգնել կամ ձանձրացել այսքան տարի նույնը կրկնելուց, չի՞ ուժասպառվել դրանից, Մելինան պատասխանել է. «Իմ մասնագիտությունը դերասանուհի է, սակայն իմ գերագույն պարտքը քաղաքացի լինելն է: Ես խրախուսում եմ ցանկացած դերասանի, որը նույն բանն է զգում, ինչ ես»:
Մելինան համաշխարհային դերասանուհու իր հռչակին ավելացնում է նաև հանուն ազատության և մարդու իրավունքի պաշտպանության դեսպանի տիտղոսը, աշխարհում դառնում մարտնչող կնոջ օրինակը:
Peter Dolinyan-ի լուսանկարը:
«Երբե՛ք կիրակի»
Նյութը՝ Պերճ Դոլինյանի
Աղբյուրը` Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan

0
0
Previous Story

Մելինա Մերկուրի. վերջին հույն աստվածուհին

Next Story

Այսօր «որոնող հայի»` ամերիկահայ ականավոր կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի ծննդյան օրն է

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,352 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,865 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,092 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,140 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,055 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,696 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,242 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,390 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,164 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,069 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com