• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Կամսար` բոլոր գույների և հույզերի նկարիչը …

Posted On 23 Jan 2014
Comment: 0
Tag: Կամսար` բոլոր գույների և հույզերի նկարիչը …

46117_630449783689284_42299507_nՆկարիչ կա, որ երկու-երեք գույների Վարպետ է, ավելի ճիշտ հենց էդ երկու- երեք գույներն են իրենը, բայց կան նաև այնպիսիք, որ բոլոր գույների նկարիչ են ` Կամսարն էլ հենց նրանցից է: Նա կարողանում է իր հույզը գույնի վերածել ու այդ ամենը կտավի հարթություն տեղափոխել: Կամսարն իր վրձնով հազարամյա ժայռապատկերներում ապրող մեր նախնիներին կենդանացնում է ու նրանց միջոցով մեզ հետ զրուցի է բռնվում: Հաճախ նրա նկարչության մեջ Միրոյի ազդեցությունն են տեսնում, սակայն իրականում Կամսարի ստեղծագործությունների սկզբնաղբյուրը մեր ժայռապատկերային արվեստն է` երկար տարիներ արվեստագետը դրանց խորհրդանիշներն ու նշանակությունն է ուսումնասիրել, այնուհետև` իր արվեստ ներմուծել: Իսկ ինչու՞ ոչ-ոքի մտքով չի անցնում, որ նա ևս ժայռապատկերային արվեստից է ներշնչվել` հարցնում է նկարիչը:
Առաջին առնչությունս Կամսարի արվեստի հետ նրա 1994 թ. ստեղծված «Հող և երկինք» նկարի միջնոդությամբ է կայացել: Այն նկարչի խոհն է, կյանքի իր յուրօրինակ ձոնը և այս կյանքում ներդաշնակ ապրելու իր կոչն է: Մարդ էակն ինքը հողի և երկնքի ծնունդ է և իր հավասարակշռությունը պիտի երբեք չկորցնի` այն լավատեսությամբ պիտի պահպանվի. Նկարի գույներն էլ հենց այդպիսին են:

Կամսարը ծնվել է 1961 թ. ապրիլի 16-ին Եղեգնաձորում: Գեղանկարչի ստեղծագործական ճանապարհը հայրենի քաղաքի նկարչական դպրոցից է սկսվել , որտեղ 1971-1976 թթ. սովորելու տարիներին նրա դասատուն է եղել 60-ականների կերպարվեստի հրաշալի նկարիչ Վան Եղյանը: Վերջինս մեծ դերակատարություն է ունեցել փոքրիկ նկարչի գեղարվեստական ճաշակի ձևավորման գործում և սերը վերացական նկարչության նկատմամբ թերևս նրանից է փոխանցվել: Այնուհետրև Կամսարը ուսումը շարունակում է Երևանում`Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, : Որտեղ որ սովորելու առաջին իսկ տարիներից ցայտուն կերպով դրսևորովում է պատանի արվետագետի բացառիկ օժտվածությունը: Այդ մասին է մեզ փաստում 1977 թ. վրձնած նրա «Գարուն» կտավը, որի գունագծային կառուցվածքը և վարպետությունը պարզապես հիացմունք է առաջացնում ` ոչ-ոքի մտքով չի անցի, որ դրա հեղինակը 16- ամյա պատանի է:
Գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո Կամոն ծառայում է սովետական բանակում, որից հետո վերադառնում է հայրենի Եղեգնաձոր`այնտեղ շարունակելով իր հետագա ստեղծագործական տարիները: Առջևում հայ ժողովրդի համար ճակատագրական և վճռորոշ տարիներ էին` 88-ի երկրաշարժ, Արցախյան շարժում և շրջափակում, վերջապես` անկախության ձեռքբերման տարիներ: Կամսարն իր նկարչության դասատուի, արդեն իսկ ավագ ընկեր դարձած Վան Եղյանի հետ Եղեգնաձորում դառնում է արցախյան շարժման մարտիկներից մեկը և, բնականաբար, հայրենի երկրում կատարվող բոլոր գործընթացներն իրենց անմիջական ազդեցությունն ունեցան նրբազգաց գեղանկարչի արվեստի վրա և հենց այդ տարիներին էլ վերջնականորեն ձևավորվում է Կամսար գեղանկարիչը:
Մութ ու ցուրտ տարիներին արվեստանոցում բացված ներկը շուտ էր չորանում , և արվետագետը ցրտահարված մատներով ավելի արագ էր նկարում` գույները ջերմացնում էին, իսկ երազանքները կտավի հարթության մեջ կայծակնային արագությամբ իրականություն էին դառնում: Երբ «Առևանգում» նկարին եմ նայում, թվում է`Կամսարը իր սիրելիին իրական կյանքից փախցրել , բերել իր կտավի մեջ է բնակեցրել: Ու նա ապրում է Կամսարի կտավում` իր մուգ կարմիրի մեջ`սիրով լիքը, իր արվեստանոցում ու իր կողքին: Ու մեկ էլ աչքս «Բռնկում» նկարին է ընկնում` մուգ կապույտի մեջ` նարնջագույն լարվածություն: Ժպտում եմ` նկարի մեջ ինքս ինձ եմ տեսնում: Եվ ահա 1992 թ. վրձնած «Ընտանիք» նկարն եմ նկատում, որն իր կոմպոզիցիոն կառուցվածքով, գունային լուծումներով անթերի է` նկարից կանաչ հանդարտություն է հոսում` հենց այդ պահին այս նկարը դառնում է Կամսարի իմ ամենասիրելի գործերից մեկը:

Առաջին հայացքից թվում է, թե նկարչի նկարները զուտ անձնապատումներ են` սեփական հույզերի և զգացողությունների գունային վերարտադրություն, սակայն նկարների տարեգրությունն ու վերնագրերը ուսումնասիրելով` հասարակական բազմաթիվ երևույթներ ես հայտնաբերում նկարչի կտավներում: Ասենք`1992 թ ստեղծված «Գոյապայքար» գործը: Հենց նկարի վերնագիրը, այնուհետև արդեն իսկ ստեղծագործության մռայլ գույները մեզ գրեթե 20 տարի ետ են տանում և աչքիդ առաջ խավարի մեջ ընկղմված թաղամասերը, համատարած ծառահատումներն ու անվերջանալի հացի հերթերն են գալիս: 1994թ. վրձնած «Երկրաշարժ» գործը դեռ չսպիացած ցավի մասին է խոսում`դեռևս անտուն մնացած, տնակներում ապրող մեր հայրենակիցների մասին է պատմում` Կամսարի ցավը կապույտ գույն ունի….

Նկարչի 1999-2000-ական թվականների գործերը բոլորովին այլ հուզեր ու տրամադրություն են հաղորդում`ստեղծագործությունների իսկ վերնագրերն են մեզ հուշում են այդ մասին` Կամսարի «Բերկրանքը» անչափ նուրբ ու զգայական է, իսկ «Հիշողությանս սպիտակ գարունը» ստեղծագործությունը նկարչի լավատեսական և բարձր տրամադրության արտահայտությունն է` նրա հուշերի մեջ միայն ամենագեղեցիկն է պահպանվել…..

Կամսար գեղանկարչի ստեղծագործությունների թիվը շատ քիչ է `այն շուրջ մեկ ու կես տասնյակ տարիների ստեղծագործական տարիներ է ընդգրկում, երևի նույնքան ժամանակ էլ նկարիչը չի ստեղծագործել….Չի ստեղծագործել, սակայն դրա փոխարեն Կամսարը Կամո Սահակյանին է տեղի տվել, ով Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանի տնօրենն է և իր ողջ ժամանակը, ուժն ու եռանդը թանգարանին է նվիրել: Կամոյի աշխատանքի տարիներին Երկրագիտական թանգարանը ժամանակակից տեխնիկայով է վերազինվել և թանգարանի ֆոնդերը բազմաթիվ նոր առարկաներով են հարստացել ու այժմ նրա նպատակը դրանք արժանավույն ներկայացնելը`ժամանակակից ցուցադրություն կազմակերպելն է: Այսօր նա հայրենի Եղեգնաձոր քաղաքի մշակութային դիմագիծն է պահպանում` հեռավոր մարզերում դա հեշտ գործ չէ` հատկապես, որ նա այդ ամենն իր արվեստի հաշվին է իրականացնում: Թող եղեգնաձորցիները չնեղանան, սակայն Կամսար արվեստագետն ինձ համար ավելի հոգեհարազատ է, նա պիտի ստեղծագործի` իր համար նախատեսված արվեստային տարածքը բաց է մնացել` Կամսարին իր անհատական ցուցահանդեսները սպասող են մնացել …

Լուսանկար

Անահիտ Կորյուն

+2
0
Previous Story

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՆԱՍՏՎԱԾԸ. ԱՎԴԵՅ ՏԵՐ-ՕՀԱՆՅԱՆ

Next Story

Անդրանիկ Մանուկյանը հայաստանյան եզակի պետական գործիչներից է, որոնք նկարների հավաքչությամբ են զբաղվում

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,605 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,533 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,503 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,583 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,302 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,034 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,055 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,875 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com