• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

«Արտիստ ու մտավորական էր բարձրագույն իմաստով». Մարտիրոս Սարյանը` հայազգի բեմանկարիչ Գեորգի Յակուլովի մասին

Posted On 16 Jan 2014
Comment: 0
Tag: «Արտիստ ու մտավորական էր բարձրագույն իմաստով». այսօր հայազգի բեմանկարիչ Գեորգի Յակուլովի ծննդյան օրն է

unknownՅակուլովը արտիստ ու մտավորական էր բարձրագույն իմաստով: Մտքի լայն ընդգրկումով, տաղանդի ողջ զորությամբ ապրում էր պատմական թոհուբոհերով ալեկոծ իր ժամանակը: Ամեն ինչի մեջ հետաքրքրություն էր գտնում: Շփվում էր հանրության ամենատարբեր շրջանների մարդկանց հետ և բոլորի սիրելին էր: Պարադոքսալ անհատականություն էր. մի կողմից բոհեմային, միաժամանակ արիստոկրատ կյանքի, էսթետիկական վարք ու բարքի սիրահար, մյուս կողմից՝ այդ ամենի դեմ ելած հեղափոխական շարժման ու գաղափարների ամենաակտիվ պաշտպաններից և ստեղծագործողներից մեկը: Ընդհանուր առմամբ՝ առաջադեմ, ամեն տիպի ավանդապաշտության, քարացման ու ճահճացման թշնամի մի մարդ: Ատելով ատում էր պասսիվությունը, դադարը, բավարարվածությունը: Պաշտում էր հոգու, տեսակետների ազատությունը, բայց ոչ անարխիստաբար: Նա իր մեջ խտացնում էր հայի լավագույն գծերը: Փոթորկոտ, արտիստական տարերայնությամբ շարժուն նրա կյանքը ներքին մի տրամաբանություն ուներ, և Յակուլովի բարդ ու հակասական հատկանիշները մի զարմանալի ներդաշնակություն էին գտնում այդ տրամաբանության մեջ: Իսկ դա անընդհատ որոնման, ստեղծագործական հայտնագործությունների և նորի հաստատման տրամաբանությունն էր, որի լավագույն ապացույցը նրա հետաքրքիր ու խոր արվեստն է, կիրթ ու պրոֆեսիոնալ մի նկարչի զգացումների և էսթետիկական-փիլիսոփայական սկզբունքների կատարյալ մարմնացումը: Դա համամարդկային վեհ իդեալներով ներշնչված մարդու ստեղծագործական մաքառումների ու լիցքաթափման արդյունք է` հետաքրքիր մի երևույթ ոչ միայն հայ, այլև 20-րդ դարի համաշխարհային արվեստի ասպարեզում:

Մարտիրոս Սարյան «Արվեստի մասին»

0
0
Previous Story

Տաթևի վանքը 19-րդ դարում (լուսանկարներ)

Next Story

Լույս է տեսել Արևշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» գիրքը

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,605 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,533 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,503 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,583 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,302 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,034 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,055 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,875 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com