• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Այսօր ճարտարապետ Արտակ Ղուլյանի ծննդյան օրն է

Posted On 28 Dec 2013
Comment: 0
Tag: Այսօր ճարտարապետ Արտակ Ղուլյանի ծննդյան օրն է

Artak-GhulyanՀայ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Արտակ  Ղուլյանը ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 28-ին, Արցախի  Գյուլիստան գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ 1976 թվականին ավարտել է  միջնակարգ դպրոցը։ 1976-1981 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում։ 2006 թվականին ավարտել է ԵրՃՇՊՀ դոկտորանտուրան։

Աշխատանքային գործունեություն

1981-1988 թթ. աշխատել է ԵրՊԻ ճարտարապետության ամբիոնում, նախ՝ որպես լաբորանտ, ապա՝ ճարտարապետության կաբինետի վարիչ, միաժամանակ դասավանդելով Ճարտարապետական նախագծման հիմունքներ առարկան։ 1988-1991 ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Ճարտարապետության բաժնի գիտական աշխատակից։ 1991-1994 Հայաստանի հանրապետության Հուշարձանների պահպանության վարչության Գիտաարտադրական արվեստանոցի Միջնադարի բաժնի վարիչ։ 1994-ից ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Ճարտարապետության բաժնի ավագ գիտական աշխատակից է։ 1988-2010 համատեղությամբ դասավանդել է ԵրՊԻ, ԵրՃՇԻ, այժմ՝ ԵրՃՇՊՀ ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։ 2002-ից նույն ամբիոնի դոցենտ է. ղեկավարում է կուրսային և դիպլոմային նախագծեր հուշարձանների վերականգնման թեմաներով, ինչպես նաև ասպիրանտներ՝ ճարտարապեության տեսության ու պատմության գծով։

Գիտական աշխատանքներ

1981 թվականից զբաղվում է Արցախի և Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությամբ. չափագրել է բազմաթիվ հուշարձաններ, հանդես եկել զեկուցումներով, հրատարակել հոդվածներ։ 1999 թվականին պաշտպանել է ատենախոսություն «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» խորագրով, ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։ 2001 թվականին աշխատությունը լրամշակելով, հրատարակել է առանձին գրքով։ /Երևան, 2001թ./ 

Ստեղծագործական աշխատանքներ

1992 թվականին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու նախագծման ստեղծագործական մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի։ 2000 թվականին մասնակցել է Էջմիածնի քաղաքապետարանի հայտարարած՝ քրիստոնեության ընդունման 1700 ամյակին նվիրված հուշակոթողի նախագծման մրցույթին և արժանացել խրախուսական մրցանակի։ 2005-2008 թթ. նախագծել է Մոսկվայի հայկական Մայր եկեղեցու ճարտարապետական համալիրը և Պոկլոննայա Գորա հուշահամալիրի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին` նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին։ Նույն թվականներին նախագծել է Արտաշատի Սուրբ Հովհաննես Աբովյանի Սուրբ Հովհաննես և Երևանի Էրեբունի թաղամասի Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Արաբկիր թաղամասի եկեղեցիները, ինչպես նաև նոր եկեղեցիներ Սևան և Բերդ քաղաքների համար։

2001-2008 թթ. նախագծել է հայկական նոր եկեղեցիներ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի քաղաքների համար։ 2007 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի բակում Ա. Ղուլյանի նախագծով կառուցվել է ազգային բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների հուշակոթողը և նույն թվականին արժանացել ՀՀ Քաղաքաշինության նախարարության` տարվա լավագույն հուշակոթող մրցանակին։ 2007-2008 թթ. նախագծել է Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին՝ Հորդանանում՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում։

Տպագրված աշխատանքներ

Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, Երևան, 2001 թ. /մենագրություն/։ 20 հոդված և հրապարակում՝ նվիրված Արցախի, հայ պալատական ճարտարապետության և Անիի ճարտարապետական դպրոցի հուշարձաններին։

hy.wikipedia.org

0
0
Previous Story

«Խոսք Նոր տարվա առթիվ». Դերենիկ Դեմիրճյան

Next Story

Ծննդյան օրվա առիթով` Էդուարդ Արծրունյան սկիզբ …

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,188 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,860 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,064 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,134 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,014 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,685 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,233 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,385 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,151 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,024 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com