• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Մեր պսակադրությունը կատարվեց Պետերբուրգի հայոց եկեղեցում, հայկական ծեսով

Posted On 23 Nov 2013
Comment: 0
Tag: Ալեքսանդր Թամանյանի կնոջ` Կամիլլա Թամանյանի հուշերից

554111_1434181210143840_1452593712_nՍկիզբը` Ալեքսանդր Թամանյանի կնոջ` Կամիլլա Թամանյանի հուշերից

Թամանյանն ուսանողության տարիներին տարված էր թատրո­նով, մանավանդ օպերայով, շատ էր հետաքրքրվում նաև երաժշտությամբ, դրան նպաստում էր և այն, որ նրա եղբայրներից Գրի­գորը ջութակ էր նվագում, իսկ Մագդալինա քույրը լավ երգում էր և ձայնը մշակում հայտնի պրոֆեսոր Մազեթիի մոտ։

Գեղարվեստից ակադեմիայում այդ ժամանակ անց էին կաց­նում տրադիցիոն դարձած հավաքույթներ ՝ «հինգշաբթիներ», որի ժամանակ Ակադեմիան ավարտածները և ուսանողները, հաստատ­ված կարգի համաձայն, լսում էին ստեղծագործական բնույթի դասախոսություններ, որոնք քննարկվում էին ներկաների կողմից։ Այս հավաքույթները դաստիարակչական կարևոր դեր ունեին, ինչ­պես ուսանողների, այնպես էլ Ակադեմիան նոր ավարտած երիտա­սարդ արվեստագետների համար։ Թամանյանը համարյա միշտ լի­նում էր այդ «հինգշաբթիներին», նա այստեղ հաճախ հանդիպում էր Ռեպինին և Սերովին:

Ուսանողության տարիներին Թամանյանն աշխատում էր որպես Պետերբուրգի հայոց եկեղեցական խորհրդի ճարտարապետ և այդ աշխատանքի համար ամսական ստանում էր 25 ռուբլի։ Ակադե­միան ավարտելուց հետո, եկեղեցական խորհուրդը Թամանյանին հանձնարարում է պատասխանատու մի աշխատանք` հիմնովին վերակառուցել Պետերբուրգի հայկական եկեղեցին, որը կառուցվել էր Լազարյանների միջոցներով, ճարտարապետ Ֆելտենի նախագծով և Պետերբուրգի 18-րդ դարի նշանավոր հուշարձաններից էր հա­մարվում։ Այդ ժամանակ մենք դեռ ամուսնացած չէինք, բայց հա­ճախ էինք հանդիպում, և ես հիշում եմ, թե ինչպես Թամանյանը տարված էր այդ աշխատանքով։ Նա մեծ պատասխանատվություն էր զգում և հուզվում էր, իհարկե մեծ մասամբ այն պատճառով, որ դա նրա առաջին ինքնուրույն աշխատանքն էր։ Շատ չանցած եկեղեցու վերանորոգումն ավարտվեց՝ ճանաչում բերելով երիտասարդ ճարտարապետին: Եկեղեցու վերակառուցմանը զուգահեռ Թամանյանը ղեկավարում էր եկեղեցու բակում գտնվող շենքերի վերականգնման գործը: Այս աշխատանքների ընթացքում Թամանյանը մո­տիկից ծանոթացավ Պետերբուրգի հայոց եկեղեցական խորհրդի անդամներին. Պետերբուրգի համայնքի աչքի ընկնող հասարակական գործիչներ Կարապետ Եզյանի (Եզով), Սուլթան շահի, գենե­րալ Բաղրամյանի, եկեղեցական խորհրդի նախագահ նշանա­վոր նեվրոպատոլոգ պրոֆեսոր Վարդան Վարդանյանի (Վարտանով), երիտասարդ վիրաբույժ Համբարձում Քեչեկի և ուրիշ­ների հետ:

Այդ տարիներին էր, որ նա ծանոթացավ ու մտերմացավ հե­տագայում Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ, ականավոր պարտիական և պետական գործիչ Սարգիս Սրապիոնյանի (Լուկաշինի) հետ։

1904 թ. Թամանյանը, Ակադեմիան ավարտելով, սկսեց զբաղ­վել ինքնուրույն ստեղծագործական աշխատանքով և միաժամանակ աշխատել, որպես հայ եկեղեցիների ճարտարապետ։

Առաջին խոշոր ինքնուրույն աշխատանքը, որին եռանդով ձեռ­նամուխ եղավ Թամանյանը, «Cafe de France»-ի նախագիծն ու կառուցումն Էր։ Այս կաֆեն գտնվում Էր Նևսկի պողոտայի հայ եկեղեցու տներից մեկում։ Կաֆեյի ներսի զարդանկարման համար Թամանյանը հրավիրել էր Ե. Ե. Լանսերեին և Վ. Ա. Շչուկոյին, իսկ ճարտարապետական մասը կատարել էր ինքը:

1908 թ. սեպտեմբերին մենք ամուսնացանք: Չնայած հայրս մոլի կաթոլիկ էր, բայց Թամանյանին հաջողվեց համոզել նրան, և մեր պսակադրությունը կատարվեց Պետերբուրգի հայոց եկեղե­ցում, հայկական ծեսով։ Ամուսնանալուց հետո մինչև 1917 թ. մենք ապրում էինք Պետերբուրգում՝ Վասիլևսկի կղզում:

«Cafe de France»-ի շինարարությունը ավարտելուց հետո, 1911 թ. Ալեքսանդր Իվանովիչն սկսեց աշխատել իշխան Շչերբատովի Մոսկվայում կառուցվելիք տան նախագծի վրա։ Թամանյանին Շչերբատովի հետ ծանոթացրել էր արվեստագետ Ալեքսանդր Նիկոլաեվիչ Բենուան:

Մինչև Շչերբատովի տան նախագծումը և կառուցումը, Թամանյանը Պետերբուրգում կատարել էր ևս մի քանի կառուցում և մասնակցել մի-երկու կոնկուրսի: Պետք է ասեմ, որ Ալեքսանդր Իվանովիչը թերահավատ էր կոնկուրսների նկատմամբ, դրանց ար­դյունքները իրավացի չէր համարում, բայց այնուամենայնիվ մասնակցում էր: Առաջին անգամ նա մասնակցեց մի կոնկուրսի, ներ­կայացնելով Պետերբուրգի մզկիթի նախագիծը, որը կառուցվելու էր Բուխարայի Էմիրի համար, Կրոմվելյան պողոտայում, Կշեսինսկայայի նշանավոր առանձնատան կողքին։ Այդ նախագիծը նա կազմել էր ճարտարապետ Եվստաֆի Իոսիֆովիչ Կոնստանտինովիչի հետ միասին։ Նախագիծը որևէ մրցանակի չարժանացավ։Ն. Ե. Լանսերեի հետ միասին կազմել էր Վոլոկոլոմսկում կառուցվելիք իգական գիմնազիայի շենքի նախագիծը, որը մրցանակի արժանացավ: Այդ նախագիծն իրագործվեց թե ոչ, ես չեմ հիշում։

Շչերբատովի տան աշխատանքներն ավարտվեցին 1913-ին։ Նախագիծը մշակվում էր Պետերբուրգում. աշխատանքները դժվա­րանում էին տան կառուցման տեղի անհարմարության պատճառով (հողամասը նեղ էր և խոր ընկած): Շչերբատովը Մոսկվայի հին ազնվականներից էր, գեղարվեստասեր, գեղանկարչությամբ տար­ված անձնավորություն: Նոր տան մեջ նրա բնակարանը նման էր մի հարուստ պատկերասրահի։ Առանձնատունը բաղկացած էր մի քանի տասնյակ սենյակներից՝ զարդարված փարթամորեն ու ճա­շակով։

Շչերբատովի տան նախագծման և կառուցման երեք տարվա ընթացքում Ալեքսանդր Իվանովիչն իր ամբողջ ժամանակը և ուշա­դրությունը նվիրել էր այդ գործին։ Աշխատանքին վերաբերվում էր մի առանձին սիրով և ուշադրությամբ։ Շինարարության ընթացքում նա անընդհատ լինում էր Մոսկվայում:

Շչերբատովը բարձրահասակ ու մարմնեղ մարդ էր, նա դժվա­րությամբ էր տեղավորվում Մոսկվայի ձիու կառքերում։ Լինելով բարձրաճաշակ մարդ՝ լրիվ վստահում էր Ալեքսանդր Իվանովիչին: Իհարկե, այդպիսի լուրջ և պատասխանատու գործը չէր կարող լինել առանց փոքրիկ և անխուսափելի ընդհարումների, Շչերբատովը եր­բեմն շինարարության վայրը գալով, ինքնակամ փոփոխություն­ներ էր անում։ Բայց Թամանյանը, հավատարիմ լինելով իր հա­յացքներին և սկզբունքներին, տանտիրոջը թույլ չէր տալիս միջա­մտելու ճարտարապետական գործերի մեջ։ Թղթերի մեջ պահպանվել է մի հետաքրքիր ծաղրանկար՝ Շչերբատովի և Թամանյանի մասին, որը նկարել է Շչերբատովի տան դիմացի շենքի բնակիչ­ներից մեկը. նկարված է նրանց ընդհարման այն պահը, երբ Թամանյանն արգելում է Շչերբատովին, մինչև տան ավարտվելը, մուտք գործել այնտեղ: Եվ պատմում էին, որ իսկապես, դրանից հետո, Շչերբատովը այլևս չի եկել, հեռվից է միայն դիտել իր տան շինարարությունը:

1914 թ. Մոսկվայի քաղաքային վարչությունը Շչերբատովի տունը, որպես այդ թվականի կառուցված քաղաքի լավագույն շենքի, պարգևատրեց առաջին մրցանակով և ոսկե մեդալով։ Միաժամա­նակ շենքի պատին պետք է փակցվեր մարմարե տախտակ, որի վրա պետք է գրված լիներ նախագծողի և կառուցողի անուն, ազգա­նունը։ Ինչքան գիտեմ, այդ բանը մինչև օրս չի կատարված, նույն, 1914 թ. սեպտեմբերին Ալեքսանդր Իվանովրչն ընտրվեց Պետերբուրգի Գեղարվեստից ակադեմիայի ակադեմիկոս: Այդ պատվավոր կոչումը մեծ բարոյական բավականություն պատճառեց թե Ալեք­սանդր Իվանովիչին, թե մեզ՝ նրա մերձավորներին։ Ալեքսանգր Իվանովիչը ակադեմիկոս ընտրվեց 36 տարեկան հասակում և ակա­դեմիկոսներից ամենաերիտասարդն էր:

Մոտավորապես նույն թվականներին Թամանյանը աշխատում է Յարոսլավլում ցուցահանդեսի նախագծի և նրա իրականացման վրա: 1915 թ. նախագծում է և կառուցում Պրոզորովսկայա կայա­րանում (այժմ Կրատովո) Մոսկվա-Կազան երկաթգծի (Մոսկվայից մոտ 50 կմ) բանվոր ծառայողների ավանը (մինչև 1917 թվա­կանը կառուցվել էին հիվանդանոցի և սանատորիայի շենքերը): Միաժամանակ նախագծում էր նույն երկաթգծի վարչության նիս­տերի դահլիճի ձևավորումը:

Թամանյանի 1915-1916 թթ. աշխատանքներից աչքի ընկան Մուսին-Պուշկինի Իլովնա կալվածքում վերակառուցված և Բորիսոգլեբ կալվածքում նորակառույց առանձնատները:

1916 թվականին Ալեքսանդր Իվանովիչը հրավիրվեց որպես Նորին մեծության կաբինետի ճարտարապետ, սակայն այդ պաշ­տոնում ոչ մի գործ չկատարեց:

Մեծ Հոկտեմբերի առաջին ամիսներին Թամանյանը մասնակ­ցեց հայտնի դերասան Յուրի Յուրևի նախաձեռնությամբ ստեղծված Ողբերգության թատրոնի աշխատանքներին։ Այդ թատրոնի առաջին ներկայացումը կայացավ Պետերբուրգում, 1918 թ. Չինիզելի կրկեսում. բեմադրվեց Սոֆոկլեսի «Էդիպ արքա»-ն:

1917 թվականի ռևոլյուցիայի առաջին ամիսներին Ալեքսանդր Իվանովիչը ընտրվեց Պետրոգրադի Գեղարվեստական ակադեմիայի վիցե պրեզիդենտ։ Իր նոր պատվավոր աշխատանքին Թամանյանը վերաբերվում էր մեծ սիրով և ուշադրությամբ: Կազմել էր մի շարք ծրագրեր Ակադեմիայի աշխատանքների վերակառուցման ուղղությամբ։

«Ալեքսանդր Թամանյան. Հոդվածներ, փաստաթղթեր,ժամանակակիցները նրա մասին» (Կամիլլա Թամանյան «Իմ հուշերից»)

0
0
Previous Story

Ալեքսանդր Թամանյանի կնոջ` Կամիլլա Թամանյանի հուշերից

Next Story

Չարենցի պատեֆոնը

Related Posts

0

Ալեքսանդր Թամանյանի կնոջ` Կամիլլա Թամանյանի հուշերից

Posted On 15 Nov 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,368 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,865 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,093 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,140 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,057 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,697 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,242 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,390 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,164 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,075 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com