• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Posted On 18 Jul 2018
Comment: 0

Նախ ասեմ, որ ինքս էլ չեմ ընդունում ծայրահեղ վիրավորական պահվածքը, որովհետև դրանից ելք չկա։ Ինքս իմ նախորդ գրառման մեջ ոչ հայհոյանք եմ գրել, ոչ էլ անձնական վիրավորանք, ավելին, ջնջել եմ բոլոր հայհոյանք պարունակող մեկնաբանությունները ուղղված Կարպիսին։

Հիմա անրադառնանք բուն խնդրին։

1․ Ըստ ձեր տեսության, Կարպիսի ասելիքն ԱՅԼ է եղել ու անադեկվատ, անկիրթ, անգրագետ ժողովուրդը (այդ թվում իհարկե նաև ես, որ իմ գրառումով հարվածեցի ձեր ընկերոջը) սխալ ենք ընկալել։

2․ Սխալ ենք ընկալել ու սխալ տեղեկություններ ենք տարածել, ամբոխներն էլ հոսքի տակ են ընկել ու Կարպիսը հայտնվել է իրեն ոչ արժանի իրավիճակում։

3․ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ։ Նա ուզեցել է ասի, որ այդ տղաները հերոսություն են արել, իրենց պետք է հարգել հավուր պատշաճի, բայց ընդօրինակման համար նրանք շատ փոքր են տարիքով և որպես հերոսի կերպար ումից կարելի է սովորել, այդքան էլ համապատասխան չեն։ Նրանցից որոշներն էլ հայտնվել են այնտեղ ոչ իրենց կամքով և նրանց կորուստը շատ մեծ է բոլորիս համար, բայց հերոսացնել․․․․․

——————————————————-
Փորձեմ պատասխանել՝

1․ Նախ սկսեմ նրանից, որ ձեր նշած անադեկավտները, ամբոխը, անկիրթ հատվածը, ռազմահայրենասերները, կոսմոպոլիտները ու բոլորը միասին, դա մեր ժողովուրդն է։ Որքան էլ չսիրեք ու չընդունք Նժդեհի գաղափարները, այստեղ պիտի մեջբերում անեմ հենց նրանից․
-Ամեն հայ դա դու ես, ճակատագրի եղբայր է ամեն մի հայ։
Այս կարճ խոսքի մեջ մի ամբողջ իմաստություն կա, այն ցույց է տալիս, որ պիտի ոչ թե զզվես, ատես քո միտքը չկիսողներին, այլ հասկանաս նրանց, ապրես նրանց ցավը, նրանց իսկ կրթական մակարդակը հաշվի առնելով։ Ոչ ոք չի ասում իմ ծնողը կրթված չէ, ես զզվում եմ նրանից, այ հարևանիս ծնողները ինչ լավն են։
Իսկ ձեր ընկերոջ մոտ մինչ այս էլ նկատվել են նման ջղաձգումներ իր հայրենակիցների նկատմամբ, ընդհուպ մինչև Զինվորը։ Մինչդեռ իրեն կրթված, գրագետ, պատմաբան համարողը առավել քան իրավունք չուներ իրենից ավելի քիչ կրթվածների նկատմամբ նման վերաբերմունք ցույց տալու՝ ատելու, չընդունելու։

2․ Չկա սեր, ուրեմն չկա նաև տառապանք, չկա հարգանք տառապած մի ժողովրդի հանդեմ։ Կրկնում եմ առավել ևս պատմաբանի կողմից, ով տեսել է թե ինչ հոշոտումների միջով է անցել այս ազգը, սա անընդունելի է։

3․ Նա իրեն ազգայնական չի համարում, գուցե դուք էլ, քանի որ ձեզ շարունակ ներարկել են, որ ազգայինը գերադասողը դա ֆաշիստն է, ռասիստն է ու ծայրահեղականը։ Մինչդեռ ես ազգայինի կրողը ինձ համարելով, փորձում եմ ապրել նաև ձեր ցավը, հասկանալ ձեր հասկացածը (այլապես չէի էլ գրի այս շարադրանքը, ըստ ձեզ համարելով ինձ «հաղթած»)։ Դուք ձեզ համամարդ եք համարում՝ կոսմոպոլիտ, խնդրեմ, ես հարգում եմ իրական կոսմոպոլիտին, ինքս էլ ձգտում եմ համամարդկային արժեքների ընկալմանը, «դեռ չեմ հասել ձեզ» բայց թույլ տվեք ոչ բառացի մեջբերել Ղազարոս Աղայանին, Հովհաննես Թումանյանին։ Նրանք հստակ պնդում էին, որ իրական կոսմոպոլիտը նախ պիտի լինի ազգասեր, իր ազգի խնդիրները կրող, պարոն Ուլուբաբյանը ավելի ճիշտ ու հսատկ կցիտի։ Բայց երևի Թումանյանն ու Աղայանն էլ ձեզ մոտ արժեք չունեն, սպիտակ մորուքով հետամնաց պապիկներ են, ում ասածները հնացել են, չէ՞։

4․ Մենք թշնամինե՞ր ենք թե՞ մեկ ազգի ներկայացուցիչներ։ Ով է մտցրել մեր մեջ այս հակամարտությունը։ Բաժանիր որ տիրես, գուցե՛ այս կանոնի տակ ենք գտնվում, գուցե՛ մեզ ուզում են տեսնել ավելի տկար, ավելի բաժան։ Թե սա բնական էվոլուցիա է և դուք եք առաջամարտիկներ, որ մեզ պիտի տանեք դեպի գլոբալիզացիա, դեպի ազատ աշխարհ։ Մենք էլ ուղղակի խարիսխ հանդիսացող զոմբիներ ենք։
«ԶՈՄԲԻՆԵՐ», որ սիրում են սեփական մշակույթը, սիրում են Կոմիտաս լսել ու երբեմն ասել որ նրա տիեզերական երաժշտությունը աննման է, թե դուք չեք լսում Կոմիտաս ու հոգու խորքում չեք մտածում նույնը։ «ԶՈՄԲԻՆԵՐ», որ սիրում են իրենց հզոր պարերը պարեն, պարեր, որոնց շատ ազգեր խանդով են նայում, պարեր որ ուզում ես պարել նույն պատերազմից առաջ, հեղափոխության ժամանակ, լեռներիդ վրա, նրանց հանքերից փրկելիս։ «ԶՈՄԲԻՆԵՐ», որ հպարտ են իրենց այսօրվա գույությամբ, պատմական այդ անասելի դժվարությունների միջով անցնելուց հետո։ Ձեզանից շատերը Պարույր Սևակ են սիրում կարդալ, կարդացեք Սևակի Եռաձայն Պատարագը, Անլռելի Զանգակատունը․․․
Այո՛, մենք՝ հայ ազգը, ունի նաև թերություններ, բայց մեր թերությունը ազգայնական լինելը չի, ազգայնական լինելը այսօր մեր միակ հենարանն է թշնամու դեմ, մեր թերությունները այլ են, եկեք միասին շտկենք դրանք, միթե դժվար է միասին լինել, ինչպես եղափոխության ժամանակ։ Ես սա գրում եմ ձեր ցավի ժամանակ, որ կարդաք, լսեք ու հասկանաք ինձ, ձեր հաղթանակների ժամին դուք խլացնում եք ձեզ։
Վերջապես «ԶՈՄԲԻՆԵՐ», որ գիտեն իր 18 տարեկանի սխրանքը հերոսացնել, քանի որ նրան են ուղարկում սահման պահելու, այո մենք այսօր շրջապատված ենք թշնամիներով ու մեր խաղաղության երաշխիքը 18 տարեկան մարտիկն է՝ մանկական դեմքով երիտասարդը, ես երդվում եմ նրանց անունով, այն պարագայում, երբ նրանցից շատ եմ հասկանում ու գիտակցում, բայց ՍԻՐՏԸ, նրանց սիրտը տարիք չի ճանաչում, նրանք սրտով են հերոսացել։ Այո՛, նրանց դիմանկարները թող լինի մեր անցումների պատերին, այո թող հայ մանուկը տեսնի ու հպարտանա նրանցով, քանզի վաղը մենք դասալիք զինվոր ունենալու իրավունք չունենք։ Նրանք երիցս ընդօրինակման ենթակա են։ Եվ դա չի խանգարում ծնել Մոնթե, Ազգալդյան, Թումանյան, Սևակ,․․․։

5․ Ցավում եմ, որ ձեր ընկերը չհասկացավ սա, և իր հեռանալուց առաջ կրկին պնդեց, որ մենք ռազմահայրենասիրական շիզոֆրենիկներ ենք։ Սա հաստատեցի իր նախկինում արած անմակարդակ հայտարարությունները, որ մեր ազգը լալկան է, մեր սրբերը դեգեներատ են, Նժդեհը ֆաշիստ և այլն։ Ուղղակի ցավալի է։

Հ․Գ․
Նույն հաղորդման մեջ նա հպարտությամբ նշեց, որ ինքը տարիներ առաջ պատերին ՈՉ էր նկարում և ոստիկանությունը իրենց բռնում էր։ Տեղեկացնեմ Կարպիս ջան, երբ դու 27 տարեկանում ՈՉ էիր նկարում ու բռնվում իրենց Նժդեհական հռչակած Հանրապետականի կողմից, ես ընկերներիս հետ, դեռ 17 տարեկանում նույն պատերին Նժդեհի համամարդկային մտքերը փաքցնելիս էի բռնվում նույն ոստիկանների կողմից։ Հպարտացի՛ր այնպիսի արարքներով, որոնք իրենց մեջ վերելք են պարունակում ոչ թե ժխտում ինչ-որ բանի։
Ինչևէ, Նժդեհը ասում է, չկա տիեզերքում ոչինչ, որ չլինի մեր հոգում։ Ես հավատացած եմ, որ այդ նույն ազգայնականը, համամարդը կա բոլորիս մեջ, ընդամենը պիտի ԱԴԵԿՎԱՏ վերաբերվենք ու զարթնեցնենք մեր մեջ այն ամենը, ինչը իր մեջ պարունակում է ճշմարիտը, գեղեցիկն ու բարին։ Միասին կերտենք Մեծ Կուլտուրայի Երկիր Հայաստանը, մեր տառապած, մասնատված ու տրորված Հայաստանը․․․

Հ․Հ․Գ․
Խնդրանքս, տարածեք թող հասնի տեղ․․․

Գեղամ Օհանյանի ֆեյսբուքյան գրառումից
+6
0
Previous Story

Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,278 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,862 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,072 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,136 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,028 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,687 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,238 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,388 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,153 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,044 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com