Previous Story
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցին
Posted On 16 May 2018
Comment: 0
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցին:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ոլորտին առնչվող խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին և տվել համապատասխան հանձնարարականներ: Գործադիրի ղեկավարը կարևորել է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով հետևողական քայլերի իրականացումը, որոնք կնպաստեն ոլորտների զարգացմանը, քաղաքացիների խնդիրների լուծմանն ու մատուցվող ծառայությունների պարզեցմանը:
Հաղորդագրությունը ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից: