ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Էս պահի դրությամբ գլխավոր ձեռքբերումն էս է։
Առաջ երբ ասում էինք Հայաստանը Երկիր Դրախտավայրն է, Աստվածների նստավայրը ու Սրբազան օրենքների երկիրը, քաղաքակրթության բնօրրանն ու քաղաքակրթություն արտահանող երկիր, և որ պետք է հպարտ ու երջանիկ լինել, որ Հայ ենք ու Հայաստանում ենք, պատվով կրենք մեր բաժին կյանքը, հասարակության մի 90%-ը ձեռ էր առնում, անիծում, ասում էին դուք գիժ եք, կամ ասում էին դե հա Նու Պագաձին էլ ա հայ ու պատմում էին անեկդոտներ, որոնց երանգներում Հայաստանը համեմատվում էր դժոխքի հետ։
Հիմա եկավ մի պահ, որ էդ 90%-ն էլ կարծես սկսել է համամիտ լինել էն մտքին, որ Հայաստանը Երկիր դրախտավայր է, Աստվածների Նստավայր ու Սրբազան օրենքների երկիր։ Ու որ մտքներով չի անցնում մեր երկիրն համեմատել դժոխքի հետ, իսկ էդպես կարծողներին էլ գիժ կամ խելագար չի համարում։ Հայ լինելն էլ պատվաբեր ու պարտավորեցնող է։ Զգացին նաև, որ մեզնից պիտի սովորեն այլ պետությունները, և հատկապես նրանք, որոնք միշտ փորձել են մեզ սովորեցնողի դրում հանդես գալ։ Համոզվեցի՞ք, որ ճիշտ էինք էս հարցում, երբ տարիներ շարունակ փորձ էր արվում հենց սա հասկացնել բողոքողների ու դժգոհողների հոծ բազմությանը։
Սա էս պահի դրությամբ գլխավոր ձեռքբերումն է։
Մնում է նախկինում հայկականն ու ազգայինը ծաղրող, թերագնահատող ու նսեմացնող ոմանք էլ, սկսեն հետայսու հաշիվ տալ իրենց խոսքերին ու գործերին, որպեսզի հետագայում էլ հնարավոր լինի Հրապարակում հնչեցնել, որ պետք է հպարտ լինել, որ Տիգրան Մեծի ու Մեսրոպ Մաշտոցի արյունն է հոսում մեր երակներով։ Այլապես՝ էս ամեն ինչը մի քոռ կոպեկի արժեք չի ունենա։