• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Posted On 26 Mar 2018
Comment: 0
Tag: Հրայր Ուլուբաբյան

Մարդկությունն իր զարգացման մի նոր փուլ է մտել, որը կարելի է համարել անցումային: Մի կողմից, չնայած 20-րդ դարի գիտության և տեխնիկայի բուռն զարգացմանը, Երկիր մոլորակն ու երկրային քաղաքակրթությունը վտանգված են, և մարդկությանը սպասվում է էկոլոգիական աղետ, մյուս կողմից՝ մարդկությունը կանգնած է Նոր Աշխարհի շեմին, որը բնութագրվում է նուրբ էներգիաների, դաշտերի, ուժերի և մարդու տարբեր ֆենոմենալ երևույթների առկայությամբ:
Վերջին տասնամյակներում մենք ականատես եղանք հին և հնացած գաղափարախոսությունների, միությունների ու համակարգերի քայքայմանը և կործանմանը:
Մարդկության զարգացման նախորդ փուլի ձեռքբերումները արդյունք և հետևանք են նրա ինտելեկտուալ զարգացման, իսկ քայքայումներն ու կործանումները, բոլոր տառապանքներն ու դժբախտությունները հետևանք և արդյունք են հոգևոր ու բարոյական անկման:
Մարդկության ողջ պատմության ընթացքում, նրա անցումային և ճակատագրական պահերին բարձրագույն Լուսավոր Ուժերն իրենց օգնության ձեռքն են մեկնել՝ տալով մարդկությանը ուսմունքներ, կրոններ, հայտնություններ: 20-րդ դարում մարդկության Մեծ Ուսուցիչները Ելենա Ռերիխի միջոցով մարդկությանը տվել են Նոր Ուսմունք՝ «Կենդանի Բարոյագիտություն» կամ «Ագնի Յոգա»:
«Ագնի Յոգա» Ուսմունքը մինչև հիմա գոյություն ունեցող բոլոր մեծ Ուսմունքների, կրոնների, մարդկության պատմության ընթացքում մարդու գործունեության տարբեր բնագավառներում կուտակված գիտելիքների և փորձի համադրությունն է:
Նոր Ուսմունքը մարդկությանը ուղի է ցույց տալիս դեպի այն Նոր Աշխարհը, որի շեմին է կանգնած մարդկությունն այժմ:
Նոր Աշխարհը կյանք է մտել իր բազմաբնույթ, բազմաբովանդակ՝ անտեսանելի ուժերի և էներգիաների ձևով: Մարդը հայտնվել է բազմաչափողական աշխարհում: Նոր Աշխարհի շինարարությունը պահանջում է գիտակցության վերածնունդ: Նոր Աշխարհի Ուսմունքի հիմնական նպատակը մարդկության գիտակցության զարգացնելն է:
Նոր Աշխարհը ունի նոր պայմաններ և պահանջում է նոր գործողություններ: Հնարավոր չէ մտնել Նոր Աշխարհ հին մեթոդներով: Դրա համար էլ կոչ է արվում գիտակցության վերածնության:
Նոր Աշխարհի, Նոր Դարաշրջանի պահանջները համառոտակի կարելի է ձևակերպել այսպես. «Մարդը պետք է փորձի հասկանալ Անսահմանությունը, այսինքն այն աղբյուրը, որտեղից ինքը դուրս է եկել: Գիտակցել տիեզերական կյանքի միասնությունը և անընդհատությունը, իսկ իրեն՝ որպես այդ կյանքի մաս: Ճանաչել անտեսանելի աշխարհի գոյությունը: Ճանաչել աշխարհի ղեկավարման Հիերարխիկ Սկզբունքը՝ որպես տիեզերքի զարգացման էվոլյուցիոն համակարգ, իսկ իրեն որպես Տիեզերքի բանական գոյերի Հիերարխիկ Աստիճանի մի օղակ: Սկսել համագործակցել Տիեզերքի հետ, այսինքն՝ բնության, Լույսի Հիերարխիայի կամ Տիեզերքի Ստեղծագործական Ուժերի հետ:
Հասկանալ և ընդունել այս ամենը սեփական գիտակցության մեջ, նշանակում է դուրս գալ կեղծ պատկերացումների նեղ փակուղուց դեպի նոր աշխարհընկալման անսահման հնարավորությունների ազատ տարածություն»:
«Պետության ղեկավարը, առաջնորդը պետք է իմանա, որ գլխավոր խնդիրը ժողովրդի ինքնակատարելագործումն է»:
«Ժողովրդի լուսավորությունն ու դաստիարակությունը ամեն մի պետության ամենակարևոր, ամենակենսական և անհետաձգելի խնդիրն է»:
Յուրաքանչյուր երկրի ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական ողջ բարեկեցությունը կախված է երեխաների գիտակցության մեջ դրվող հիմքերից:
Նոր Աշխարհի մանկավարժության երեք հիմնական պոստուլատներն են.
1. Հոգու անմահության գաղափարը. հոգին չի մեռնում:
2. Մարդու հոգին հավերժորեն ձգտում է կատարելության, միշտ դեպի Վեր (ինչպես Քրիստոսն է ասել. «կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնային Հայրն է Կատարյալ»):
3. Մարդու երկրային կյանքը մի օղակ է դեպի Վեր ձգվող, զարգացող վերամարմնավորված կյանքերի շղթայի մեջ:
Հոգեբանությունը պետք է ուսումնասիրի մարդու գաղտնի ուժերը: 
«Կրթության բոլոր ոլորտները պետք է ուղեկցվեն հոգեբանության հիմունքներով»:
Հոգեբանությունը պետք է դասավանդվի սկսած ցածր դասարաններից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ ներառյալ։
«Գոյության նպատակն ու իմաստն է՝ ձգտել հայտնիի սահմաններից դուրս՝ դեպի վեր և օգնել միմյանց»:
Կյանքի իմաստը ինքնակատարելագործումն է, ուստի դպրոցի նպատակն էլ պետք է լինի՝ ստեղծել համապատասխան պայմաններ յուրաքանչյուր աշակերտի (անհատի) ինքնակատարելագործման համար:
Հարկավոր է պայմաններ ստեղծել անհատի ոգու, հոգու և մարմնի ներդաշնակ զարգացման համար:
Հարկավոր է դաստիարակությունը կարևորել կրթությունից. նախ՝ լավ մարդ, հետո՝ մասնագետ:
Յուրաքանչյուր դարաշրջան ունի իր կոչը, և մտքի ուժը կլինի Նոր Աշխարհի կոչը: Հարկավոր է երեխաներին հնարավորություն տալ մտածելու: Դրա համար մտցվում է նոր առարկա՝ «Մտածողության արվեստը»: 
Նոր Աշխարհի գլխավոր խնդիրներից մեկը սրտի զարգացումն է. Մաքուր սիրտը համադարման է ամեն ինչի և բոլորի համար:
Հարկավոր է նոր առարկա մտցնել. «Սրտագիտություն»:
Սիրտը դաստիարակելիս առաջին հերթին առաջ է քաշվում աշխատանքի հասկացությունը: Առաջին տարվանից աշխատանքը հաստատվում է որպես կյանքի միակ հիմքը, որպես կատարելագործում:
«Գեղեցիկի գիտակցությունը կփրկի աշխարհը» Գեղեցկության ճանաչումը զարգացնելու համար դպրոցներում հաստատել կյանքի գեղեցկության ուսումնասիրությունը: 
«Ժամանակն է մի կողմ դնել գիտությունների տգետ բաժանումը գործնականի և վերացականի: Բոլոր գիտություններն էլ կենսական են»:
Հարկավոր է դպրոցներում մտցնել «Գիտությունների համադրություն» առարկան: Դրանից աշակերտները կտեսնեն, թե ինչպես են սերտորեն կապված իմացության շատ ճյուղեր:
Դպրոցները պետք է անպայմանորեն սովորեցնեն բոլոր արվեստներին:
Նոր Ուսմունքը, լինելով նախկին բոլոր Մեծ Ուսմունքների համադրությունը, դրանք բոլորը ընդգրկում է իր մեջ՝ մերժելով միայն էվոլյուցիայի և Լույսի թշնամիներին ու չի ընդգրկում միայն մութ ուժերի ծառաներին:
Նոր Աշխարհի դրոշի տակ համերաշխորեն տեղ են գրավում Քրիստոնյան իր Աստվածաշնչով, Բուդդայականն՝ իր Տրիպիտակայով, Հնդիկը՝ Վեդաներով ու Պուրաններով, Մահմեդականն՝ իր Ղուրանով, Հրեան իր Կաբբալայով և Տորոյով, և մյուս բոլոր ժողովուրդներն իրենց սուրբ գրքերով, որովհետև նրանք բոլորն էլ դուրս են եկել միևնույն Աղբյուրից, որից դուրս է եկել և Նոր Ուսմունքը՝ Ագնի Յոգան:
Ապագա տաճարի աղոթքը կլինի. «Հանուն Քրիստոսի, Հանուն Բուդդայի, Հանուն Մայթրեյայի, Հանուն Մուհամեդի, Հանուն Սողոմոնի, Հանուն Մեծ Ուսուցիչների և Մարգարեների, Հանուն Երկրային և Երկնային Եղբայրության, ընդունեք ձեր ցանկալին ոչ թե վնասելու և սպանելու համար, այլ Լույսի ճանաչման համար։ 
Ողողում եմ ոգիս սխրանքի հրաշքով և լռությամբ։ Ընդունելու եմ ճշմարտության ճաճանչը»:
Յուրաքանչյուր դպրոցի խնդիրն է հիմնավորված երևակայության բացումն ու զարգացումը:
Հարկավոր է դպրոցում հնարավորություն ստեղծել առաջադեմ աշակերտների արագ առաջընթացի:
Հարկավոր է դպրոցներում մտցնել զրույցներ պատճառների և հետևանքների մասին:
Դպրոցի խնդիրն է աշակերտների գիտակցությունն ուղղել դեպի ապագան: Միայն ապագան սիրելով կարելի է այն իրականացնել:
Պատահական և առանց պատճառի չէ, որ մարդը ծնվում է որոշակի երկրում և պատկանում է որոշակի ժողովրդի: Նախորդ կյանքերում ստեղծված որոշակի ծանրակշիռ պատճառներ նրան մղում են դեպի որոշակի տեղ:
Յուրաքանչյուր աշակերտ պետք է գիտակցի Հայրենիքի դերը, ապրի նրա փրկության և պաշտպանության համար:
Մարդկությանը ծառայելը պետք է սկսվի Հայրենիքին ծառայելուց:
Հայոց դպրոցից պետք է ելնեն Թումանյաննե՜ր, Նժդեհնե՜ր, Մոնթենե՜ր…

Մայիս, 2000թ., Շուշի
Հրայր Ուլուբաբյան

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. «Կենդանի բարոյագիտություն» կամ «Ագնի Յոգա Ուսմունքի գրքերը»՝ “Зов”, “Озарение”, “Община”, “Знаки Агни Йоги”, “Беспредельность”, I и II часть, “Иерархия”, “Сердце”, “Мир огненный”, I часть, “Мир Огненный” II часть, “Мир Огнненый” III часть, “АУМ”, “Братство”, “Надземное”.
2. Е.И. Рерих: “Упорога Нового Мира”, М., “Мастер-Банк”, 1996.
3. А.Клизовский: “Основы миропонимания Новой Эпохи”, т-1, Рига, “Виеда”, 1990, т.т. 2-3, 1991.
4. Н.Моисеев: “Человек и Ноосфера”, М. “Молодая гвардия”, 1990.
5. К.Даниелян: “Концепция устойчивого человеческого развития: теория и практика” Е., 1996.
6. Письма Е.И.Рериха, в 2-х тт, г. Рига, 1940 (Переизд. Минск, 1992, Новосибирск, 1992).

0
0
Previous Story

Մովսէս Նաճարեան. Վերին եւ Ներքին Նաւեր

Next Story

Եղեգիսի համայնքապետը հանձնարարել է շտապ մաքրել աղբից պատմական ավերակները

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,353 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,865 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,092 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,140 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,055 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,696 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,242 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,390 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,164 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,069 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com