• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Ազգային երաժշտական գանձարան կամ մեր հոգևոր տարածքի պահապան «մատյան գունդը»

Posted On 09 Jan 2018
Comment: 0
Tag: Արթուր Շահնազարյան, Հասմիկ Պողոսյան

Երգը-ընթացք է ու հուն, և՛ տեգ է, և ՛ոգու ադամանդյա վահան,

Ե՛վ բարիք է , և՛ շնորհ անանձնապատկան:

Եղիշե Չարենց

 

Մեծ բանաստեղծը համոզված էր, որ «ո՛չ մի աշխատանք տքնաջան չէ այնքան, որքան ոգու հերկը»: Եվ մեր հանճարները հպարտ կլինեին տեսնել, որ ժողովուրդների ազգային ինքնությանը սպառնացող մարտահրավերներով լի մեր աշխարհում հայ երգը շարունակում է իր զորավոր ընթացքը և սերնդապահ առաքելությունը՝ շնորհիվ ազգային արժեքները կրող նվիրյալ հայորդիների. իրականություն դարձավ համազգային նշանակություն ունեցող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը, որն աշխարհին ներկայացնելու է հայ ժողովրդի հոգևոր-մշակութային հզոր ժառանգությունը, իսկ հայ մարդը ճանաչելու է հազարամյակների խորքից եկող իր ազգային ակունքները: Միացնելով համակարգիչը և մուտք գործելով «http://www.armenianmusic.am/hy/audio» կայքը ՝ հպարտության զգացում ես ապրում, որ սերում ես մի ժողովրդից, ով համաշխարհային երաժշտության գանձարանում իր ծանրակշիռ տեղն ու դերն ունի՝ սկսած միջնադարյան շարականներից մինչև Սայաթ- Նովա և Կոմիտաս: Այս գործում իր վիթխարի ավանդն է ներդրել կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը , ում համար նախագիծը եղել է տարիների երազանք…

-Նախագիծն իրականացրել է «Մշակութային վերածնունդ» կազմակերպությունը, որի հիմնադիր-նախագահն է ռուսաստանաբնակ մեր հայրենակից Արթուր Ջանիբեկյանը: Ձայնագրվել է շուրջ 550 երգ և նվագ: Ընգրկված են ամբողջ Հայկական Լեռնաշխարհի ՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանների ժողովրդական երգերը՝ բոլոր ժանրերում. հարսանեկան, աշխատանքային, էպիկական, մանկական, սիրային, օրորոցային, պարերգեր, պատմական, ողբ և այլն: Ձայնագրվել են նաև եկեղեցական երգեր՝ ընդգրկելով 5-14-րդ դարերը. շարական, տաղ, գանձ և այլն: Համացանցում ստեղծվել է մեծ պորտալ ՝ «http://www.armenianmusic.am/hy/audio», որտեղ տեղադրված են այդ երգերն ու նվագները ՝ համապատասխան նոտաներով և յուրաքանչյուրի մասին տեղեկություններով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչպես նաև տրված են երգերի բառերի տրանսլիտերացիան՝ հայերեն տառադարձումը: Եվ յուրաքանչյուր երգի նմուշ ներկայացված է իր բովանդակությանը համապատասխանող նկարով. մեր նկարիչները ստեղծել են 550 նկար, որոնք սեփականության իրավունքով օգտագործվել են միայն մեր կայքում: Նշեմ, որ կայքում տեղ են գտել նաև այդ երգերի սկզբնաղբյուրների մասին տեղեկություններ և դրանց առաջին նոտագրությունները, որպեսզի մեր մշակութային արժեքները յուրացնել փորձող օտարները չկարողանան հայ մշակույթի գանձերն իրենց վերագրելու ակնկալիք ունենալ:

-Պարո՛ն Շահնազարյան, գիտենք, որ նախագծի շրջանակում Դուք իրականություն եք դարձրել Կոմիտաս Վարդապետի երազանքը ՝ հրատարակելով իր իսկ կողմից ընտրված այն 100 երգերը, որոնցով նա ցանկանում էր հայ մշակույթը ներկայացնել աշխարհին: Կխոսե՞ք այս մասին:

– Այո՛: Մենք հրատարակեցինք և մեր կայքում տեղադրեցինք «Կոմիտաս. 1000 ու մի խաղ» ժողովածուն: Կոմիտաս Վարդապետը հավաքել ու գրի էր առել շուրջ 2500 երգ, որոնցից պահպանվել է 1500-ից ավելին (մնացյալը կորած են համարվում): Նա ընտրել էր դրանցից 100-ը՝ հայ ժողովրդական երգն աշխարհին և մեր ազգին ներկայացնելու համար: Կոմիտաս Վարդապետին, սակայն, գումար չտրամադրվեց, և հրատարակվեցին միայն դրանց բառերը: Եվ ահա 110 տարի անց մենք առաջին անգամ հրատարակել ենք «1000 ու մի խաղ» ժողովածուն՝ այդ երգերի նոտագրությամբ հանդերձ: Առաջին անգամ եվրոպական նոտագրությամբ հրատարակել ենք «Ժամագիրքը» (800 էջ), որը լույս էր տեսել 140 տարի առաջ ՝ նոր հայկական նոտագրությամբ: Հրատարակել ենք նաև Մակար Եկմալյանի «Պատարագ»-ը՝ բոլոր տարբերակներով (նախկինում այն լույս էր տեսել 1895 թվականին):

– Ամեն անգամ բացելով կայքը ՝ հիշում եմ Ռաֆայել Պատկանյանի խոսքերը. «Թէ դու հայ ես ՝ հայությունդ պետք է հարգես անպատճառ: Հայաստանը պետք է լինի լուսո աստղ քեզ համար»…Ինչպե՞ս Ձեզ և Ձեր թիմին հաջողվեց նման վիթխարի աշխատանք իրականացնել այսքան կարճ ժամանակում՝ ընդամենը երկու տարվա ընթացքում…

-Մեզ միավորում և ուժ էր տալիս հենց այդ գաղափարը՝ հավատք և նվիրվածություն: Նախագծի հիմնադիր-նախագահն է Արթուր Ջանիբեկյանը, տնօրենն է Մարինե Սուլթանյանը, , երաժշտական պրոդյուսերն է Արմեն Մարտիրոսյանը, գործադիր տնօրենն է Արթուր Ասատրյանը, գլխավոր երաժշտական խմբագիրը ես եմ, գլխավոր տեխնիկական խմբագիրն է Վահրամ Սարգսյանը…Մենք նախագծի աշխատանքներն իրականացրել ենք մի քանի փուլով. նախ կազմեցինք երգերի ոսկե ֆոնդը: Երկրորդը կատարողների ընտրությունն էր. ժողովրդական երգերի կատարման համար ներգրավեցինք տարբեր խմբերի և անհատների: Միջնադարյան հայ հոգևոր երաժշտության բնագրային տարբերակով կատարման համար ստեղծվեց «Զարկ» արական երգչախումբը՝ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Նշեմ, որ մեր բոլոր բարդ տաղերը կատարել է տաղանդավոր և բացառիկ երաժիշտ Վահե Բեգոյանը: Երրորդն ուսուցանելու փուլն էր՝ նոտագրելու, ձայնագրելու աշխատանքներով հանդերձ:

Երկու տարի տևած գործն արդեն ավարտված է , բայց սկսվել է ոչ պակաս դժվարին մեկ այլ փուլ. մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը տարածելն ու կիրառելը թե՛ Հայաստանում , և թե՛աշխարհում. Հայկ Մարկոսյանի գլխավորությամբ կազմվել է հատուկ խումբ, որը մեծ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Առաջին արդյունքներն արդեն նկատելի են. հատկապես երիտասարդությունը շատ է օգտվում մեր կայքից: Օգտվում են նաև մանկապարտեզները՝ այնտեղից վերցնելով մեր անաղարտ մանկական ժողովրդական երգերը, դպրոցներրի աշակերտները վերցնում են իրենց հայրենի եզերքին համապատասխան երգերը, ինպես նաև հանդեսների, ազգային ծեսերի և թատերական բեմադրությունների համար համապատասխան երգեր ու նվագներ…

– Տարիներ առաջ Ձեր հարցազրույցներից մեկում խոսելով ազգային երգի աղճատման ծայրաստիճան դրսևորումներիի մասին՝ Դուք հայտարարեցիք կոմիտասյան զորակոչ: Կարո՞ղ ենք այսուհետև «Ազգային երաժշտական գանձարան»-ը կոչել մեր հոգևոր տարածությունը պահպանող հայոց «մատյան գունդ»:

-Կոմիտասյան երաժշտությունը ամբողջ Հայկական Լեռնաշխարհն է , մեր արևն ու բնությունն է, մեր հողն ու ջուրն է, մեր ազգային կոդն է… Կոմիտասի փիլիսոփայությամբ մեր բնությունը կենդանի էակ է, որի հետ հայ մարդը մեկ մարմին է: Առանց այդ երգերի չկա հայ մարդ, առանց հայ մարդու էլ չկա Հայրենիք… Արարատյան թագավորության ժամանակներում գլխավոր տաճարը կառուցված էր երկրի սահմանին. եթե թշնամին այն գրավեր, կնվաճեր նաև երկրի ֆիզիկական տարածքը: Պատահական չէ, որ Գարեգին Նժդեհն ասում էր. «Եթե հանձնեք ոգու սահմանը, կհանձնեք նաև ֆիզիկական տարածքը»: Մենք այսօր մշակութային պատերազմի շրջափուլում ենք, և այս երգերն էլ մեր հոգևոր Հայրենիքի սահմանները պաշտպանող մարտիկներ են:

– Կոմիտասի առջև խոնարհվեց ամբողջ Եվրոպան: Իսկ Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքերի պարագլուխ Թալեաթը, լսելով նրա ելույթներն ասել էր. «Եթե մենք էլ ունենայինք Կոմիտաս, այդժամ իրավունք կունենայինք մշակութային ազգ կոչվելու»…Մեր թշնամու՝ այս անկեղծ խոստովանությունից բացի հնարավո՞ր է պատկերացնել այլ գնահատական Կոմիտասի՝ մեր պատմության մեջ կատարած դերին:

-Ես ուրի՛շ փաստ կարող եմ վկայակոչել: Ժամանակին հունական թերթերը գրում էին. «Աստված մեզ արասցե Կոմիտաս Վարդապետ, , որ հունական երաժշտությունը փրկեր փլատակներեն»… Եվ չնայած բոլոր քաղաքակիրթ ժողովուրդներն ունեն հիանալի ազգային երգեր, բայց նրանցից ոչ ոք չունեցավ Կոմիտասի նման հանճար, որը կկարողանար իրենց ազգային երգը վերադարձնել իր նախաստեղծ վիճակին…Փորձե՛ք լսել հունական երգ և այն համեմատել , օրինակ, որևէ հելլենական տաճարի կամ Հոմերոսի «Իլիական»-ի ու «Ոդիսական»-ի հետ: Որևէ աղերս չկա… Մինչդեռ լսե՛ք Կոմիտասի երգերից որևէ մեկը և կարդացեք «Սասունցի Դավիթ» էպոսը կամ դիտեք հայ ճարտարապետական կոթողները…կարծես թե միևնույն երևույթի հետ գործ ունենք…

-Պարո՛ն Շահնազարյան, «Ազգային երաժշտական գանձարան»- ի մասին խոսելիս չենք կարող շրջանցել մի կարևոր փաստ. սա նման մասշտաբով իրականացված բացառիկ գործ է ոչ միայն մեր ազգային կյանքում, այլև միակն է ամբողջ աշխարհում:

-Մարդկության պատմության մեջ խոշոր հեղափոխություններ համարվում են գրի ստեղծումը և տպագրությունը: Այսօր էլ ականատեսն ենք մի նոր հեղափոխության՝ համացանցային աշխարհը:Եվ ինչպես 5-րդ դարում օգտագործեցինք գիրը, ապա ուշ միջնադարում եղանք առաջին տպագիր գիրքը ստեղծողներից մեկը, այսօր էլ պարտավոր ենք հետ չմնալ այս նոր իրողությունից: Եվ ահա մեր կատարած այս աշխատանքը կարելի է համարել նոր հեղափոխություն: Վստահաբար կարող եմ ասել, որ այսօր աշխարհում ոչ մի ժողովուրդ չի իրականացրել նման ծրագիր: Բայց, եթե մեզ խնդրեն կամ համապատասխան պայմաններ ստեղծեն , մեր խումբը պատրաստ է նման ծրագիր իրականացնել նաև այլ ազգերի համար:

-Դուք տասնամյակներ շարունակ գիտամանկավարժական գործունեություն եք ծավալում: Տեսնու՞մ եք այն սերնդին, ով կարողանալու է պահպանել մեր մշակույթի անանց արժեքները…

-Մենք ունենք հրաշալի՛ սերունդ: Մեր խնդիրը պետք է լինի մեր սերնդին ծառայելը: Ամենագլխավորը մանկապարտեզներն են, դպրոցները և մայր կրթելը: Այս ուղղությամբ մեծ աշխատանքներ ենք տանում. օրինակ, լազերային սկավառակներով մենք օրորոցային երգեր ենք բաժանում ծննդատներում. դա մեծ զենք է՝ տիեզերքի առաջին ձայնն է, որով հայ մանուկը սկսում է ճանաչել իր Հայրենիքը: Եվ պետք չէ սպասել, թե օտարներն ինչ գնահատական կտան մեր մշակութային արժեքներին: Ժամանակին Կոմիտաս Վարդապետն էլ էր ոգևորված օտարների գնահատականներով: Սակայն տեսավ, թե թուրքերն ինչպես ցեղասպանության ենթարկեցին հայ ժողովրդին, և աշխարհը աչք փակեց… և 1931 թվականին հոգեբուժարանում բացառիկ հարցազրույց տալով՝ ասաց. «Դուք երգեք ձեր տանը մեջ: Օտարը աչք ունի՝ կտեսնի, ականջ ունի՝ կլսի»:

Այսօր ինձ համար էլ առավել արժեքավոր է, թե հայ մանուկն ինչ է երգում մեր հեռավոր գյուղերում, քան թե ինչ է հնչում աշխարհի առաջատար բեմերում: Մեր սերունդը նախանձախնդիր է պահպանելու և տարածելու իր ազգային արժեքները:Մենք մեր մշակութային արժեքները և ազգային ինքնությունը պահպանելու համար է, որ երկրի սահմանին բանակ ու զինվոր ենք պահում, որոնք մեր սրբություններն են: Մենք չե՛նք հանձնելու ո՛չ մեր երկրի ֆիզիկական տարածքը, և ո՛չ էլ Հոգևոր Հայրենիքի սահմանները…Մենք հաղթելու ենք …

 

Զրուցեց Հասմիկ Պողոսյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0
0
Previous Story

Ապագա արվեստագետներին և երիտասարդներին կմաղթեմ ունկնդիր լինել իրենց ուսուցիչների և վարպետների հորդորներին. Հարցազրույց Ֆրիտյուֆ Նանսենի թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանի հետ

Next Story

ՎԱՎԵՐԱԳՐՈՂԸ

Related Posts

0

«Լեզուն մեր անցյալն է, մեր պատմությունն է… նաև ՝ ներկան ու ապագան»

Posted On 14 Aug 2018
, By Christina Abrahamyan
0

Քարի հետ միշտ ազնիվ Մնացական Կլեկչյանը՝ նույն ինքը Վարպետ Մնո

Posted On 22 Jun 2018
, By Christina Abrahamyan
0

ԿՅԱՆՔ՝ ԳԵՂԵՑԻԿԻ ՈՒ ԱՐԱՐՈՒՄԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅԱՄԲ

Posted On 29 Mar 2018
, By Christina Abrahamyan
0

Դարերից եկած մի Պոետ՝ մեծ Մարդ ու Քաղաքացի Եղիշե Չարենց (լուսանկարներ)

Posted On 14 Mar 2018
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,193 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,862 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,064 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,134 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,014 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,685 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,233 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,387 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,151 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,029 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com