• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

ԵԶԱԿԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՓՈՔՐ ՄՈԴԵԼԸ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՅՍՈՒՆ

Posted On 16 Dec 2017
Comment: 0
Tag: «Օհանյան» կրթահամալիր

«Օհանյան» կրթահամալիրը՝ հիմնադրված տեր և տիկին Օհանյանների աշխատասիրության, նպատակասլացության շնորհիվ, բոլորեց իր 20-ամյակը՝ կրթական հաստատության համար պատկառելի ժամանակահատված, հոբելյանական տարի։
             Չորս զավակի ծնողները՝ Օհանյանները, կրթական հաստատություններ հիմնելու նվիրական գաղափարին հանգեցին, երբ զավակներից ավագը մեկնեց ուսումնառության ԱՄՆ։
Հային բնորոշ նախանձախնդրությունն իր բարի գործն արեց այս դեպքում. ինչո՞ւ չունենալ Հայաստանում կրթական այնպիսի կառույցներ, որոնցում ներդված ծրագրերը աշակերտակենտրոն լինելուց բացի՝ յուրաքանչյուր երեխայի, ապագա ուսանողի համար կդառնան երանելի, իրապես գիտելիքահենք գործընթաց, ինչի շնորհիվ աշակերտները կարիք չեն ունենա կրկնուսույցների մոտ հաճախելու, իսկ ուսանողները՝ ավարտելով բուհը, աշխատաշուկայի համար կդառնան պահանջված մասնագետներ:

Ուսումնասիրելով ու տեղայնացնելով կրթության կազմակերպման արևմտյան նոր ուղղություններն ու տեխնոլոգիաները՝ գաղափարը դարձրին իրականություն։
Օհանյան ընտանիքն իր ջանքերով հիմնեց շարունակական կրթություն իրականացնող երկու կառույց՝ Եվրասիա միջազգային համալսարան` իր բոլոր ենթակառույցներով,  «
Օհանյան» կրթահամալիր, որն իր մեջ ընդգրկում է «Նյուտոնիկ» նախակրթարանը, տարրական, միջին և ավագ դպրոցները:

         «Օհանյան» կրթահամալիրը հիմնադրման օրվանից տնօրինում է Սուսաննա Օհանյանը, որը կրթելով, դաստիարակելով երեք դուստրերին ու որդուն՝ եզրահանգեց, որ մայրական անձնատուր նվիրման արդյունքում կայացած անհատներ, մասնագետներ է ձևավորել։
Ինչպես նշեցի՝ ընտանիքի ավագ դուստրը, որի հեղինակությամբ ԱՄՆ-ում լույս են տեսել քաղաքագիտական երեք ձեռնարկներ, պրոֆեսոր է և ապրում է  Բոստոնում, երկրորդը   մասնագիտությամբ թեև տնտեսագետ է, կոչումով բանաստեղծուհի է՝ երկու ժողովածուի հեղինակ, իսկ կրտսեր դուստրը՝ միջնակարգ կրթությունը ստանալով «Օհանյան» կրթահամալիրում, բարձրագույն կրթության առաջին աստիճանը Եվրասիա միջազգային համալսարանում, այնուհետև ավարտելով Հայաստանի Ամերիկյան համալսարանը և վերապատրաստվելով արտերկրի մի շարք անվանի համալասարաններում՝ «Կրթության մենեջմենթ» մասնագիտացմամբ՝ հանրապետությունում պահանջված, լավագույն մասնագետներից է։ Օհանյանների որդին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այժմ հայտնի վնասվածքաբան է։ Հիմնել է «Վալիդուս» բժշկական կենտրոնը և կրկին արտերկրում ստացած իր փորձն է ներդնում նաև իր իսկ կլինիկայում, մարդ, ում հետ հիվանդներն անմիջապես ընկերանում են՝ մարդկային բացառիկ հատկանիշների ու իրական բժշկին հատուկ պատրաստակամության շնորհիվ։ Նա նաև աշխատում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում և դասախոսում Երևանի Պետական բժշկական համալսարանում։

Մինչ Սուրեն Օհանյան գիտնականին, մանկավարժին, կրթության նվիրյալին ճանաչում են բոլորը, հասարակությանը քիչ է հայտնի միջնակարգ կրթության ոլորտում Սուսաննա Օհանյանի գործունեությունը: Ուսումնասիրելով զարգացած երկրներում ուսուցման բարձր արդյունավետությամբ հայտնի STEM+Art (science, technology, engineering, mathematics, art) համալիր դասընթացներով ուսուցման փորձը, որի դեպքում օգտագործվում են համագործակցային ուսուցման բոլոր հնարավոր եղանակները, նա կրթահամալիրի ուսուցիչներին և սովորողներին ուղղորդեց գիտելիք ձեռք բերել անձնական հետազոտությունների միջոցով: Բացի ներկա սերնդին կրթելու, դաստիարակելու պատասխանատու գործից՝ կրթահամալիրում ներդրեց «Գիտություն» և «Լեգո ու ինժեներիական հմտություններ» դասընթացը։ STEM+Art համալիր դասընթացի շարքից «Գիտություն» առարկան դարձավ նախակրթարանի ավագ խմբերի, տարրական դպրոցի և 5-ից 6-րդ դասարանի սաների սիրած առարկաներից մեկը: Այն հնարավորություն է տալիս սովորողի մեջ զարգացնելու ստեղծագործական, վերլուծական մտածելակերպ, կարողություններ և հմտություններ` փորձարկելու, ստեղծելու, նորարարության սկզբունքներով ներթափանցելու գիտության զարմանահրաշ աշխարհը:

 

Տեսնելով աշակերտների հետաքրքրությունը` գաղափարն արագ դարձավ իրականություն, և 2017 թվականին առաջին անգամ Հայաստանում լույս տեսավ «Գիտության այբբենարան» հանրամատչելի ձեռնարկը։ Հայտնի մուլտիպլիկատոր, անիմացիայի վարպետ Դավիթ Սահակյանցի նկարազարդումներն էլ ավելի ընդգծեցին գրքում զետեղված գիտափորձերի հետաքրքրությունը: Ձեռնարկը հիմնականում նախատեսված է պարզագույն նյութերի օգնությամբ` փորձերի միջոցով, սովորողին գիտելիք փոխանցելու, հետազոտողի, փորձարարի, վերլուծողի համեմատելու և համադրելու կարողություններն ու հմտութունները զարգացնելու և հետաքրքիր խաղերի անսահման հնարավորություն տալու համար։ Մասնագիտությամբ լինելով ապրանքագետ,  ի բնե՝ մանկավարժ, Սուսաննա Օհանյանի հրատարակած ձեռնարկի առաջին հատորը՝ «Գիտության այբբենարանը»,  նախատեսված է ուսուցիչների, ծնողների, առհասարակ, լայն լսարանի համար։ Այսօր արդեն ուսուցման նոր եղանակները հնարավորություն են տալիս դպրոցին զուգահեռ՝ նաև տանը, ծնողի վերահսկողությամբ և ինքնուրույն իրականացնել  ուսուցման գործառույթներ, որոնք մեծացնում են ծնողի՝ որպես տնային մանկավարժի դերը։ Այսինքն՝ եթե խորհրդային միության ժամանակաշրջանում կրթության ընթացքում  երեխաները  Հայաստանում սկսում էին ուսումնասիրել «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաները՝ լաբորատոր աղքատ փորձարարությամբ ու գիտելիքը բացառապես տեսական ճանապարհով ընկալելու պարտադրանքով՝ նյութը գրեթե չէր յուրացվում, որն էլ հանգեցնում էր նրան, որ աշակերտը չէր սիրում առարկան, դժվարանում էր սովորել։ «Գիտության այբբենարանը» մինչ նշված առարկաների ուսումնասիրությունը սովորողին անձնական փորձերով ու միջառարկայական կապերի օգնությամբ ուղղորդում է դեպի գիտության բազմաճյուղ աշխարհ։

Շուտով լույս կտեսնի նաև երկրորդ ձեռնարկը՝ նույնքան գունազարդ, նույնքան հետաքրքիր, որքան առաջինն էր, սակայն՝ «Ես փոքրիկ գիտնական եմ¦ վերտառությամբ։ Գուրմոնն ասում էր. «Իմանալ այն, ինչ գիտեն բոլորը, նշանակում է ոչինչ չիմանալ։ Գիտելիքը սկսվում է նրանից, ինչ չգիտեն մարդիկ¦։ Թերևս այս բնաբանով էլ կարծես ուղղորդվել է Օհանյան ընտանիքի մայրն ու նորարարը, ով արդեն կրթում ու դաստիարակում է հազարավոր մանուկների։
   Ազգերի ճակատագիրն իսկապես մայրերի ափերի մեջ պետք է փնտրել, բայց մինչ այդ՝ կարևորը  լավ մայր լինելն է։

 

   «Օհանյան» կրթահամալիր

 

 

+1
0
Previous Story

Մեր մշակութային ժառանգությունը պետք է հանենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծաղրալի մրցակցության ճանապարհից. հնագետ

Next Story

Հոլիվուդյան կինոյի աշխարհահռչակ մասնագետ Իվանա Չաբբաքը վարպետության դաս կանցկացնի Երևանում

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,370 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,865 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,096 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,140 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,057 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,697 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,242 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,390 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,164 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,075 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com