Թանգարանային գովազդարշավը շարունակվում է
Երևանյան թանգարաններն օրերս կրկին համատեղ գովազարշավի էին։ Ազատության հրապարակ – Հյուսիսային պողոտա – Հանրապետության հրապարակ – Շառլ Ազնավուրի հրապարակ երթուղով հինգ լեզուներով (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն) տեղեկատվական թերթիկներ բաժանվեցին տեղացիներին և հյուրերին։
Գովազդարշավին մասնակցեցին Հայաստանի պատմության, Գրականության և արվեստի, Հովհաննես Թումանյանի, Երվանդ Քոչարի, Ռուսական արվեստի, Փայտարվեստի թանգարանները, Հայաստանի ազգային պատկերասրահը, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանները,
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը,
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը։
Լուսանկարները` այստեղ