• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

ՀՅՈւԹԵՐԻ ԲՈւԺԻՉ ԳՈւՅՆԵՐԸ

Posted On 09 Aug 2017
Comment: 0
Tag: Ջուլիետա Սահակյան

Ճապոնացի գիտնականները կարծում են, որ հյութի օգտակար հատկությունները կապված են դրա գույնի հետ։
*Կարմիր գույնի հյութերը խթանում են արյան շրջանառությունը և ունեն ջերմացնող հատկություն։ Ստանում են լոլիկից, կեռասից, բալից, կարմիր պղպեղից և կաղամբից, սեխի որոշ տեսակներից։
*Նարնջագույն հյութերը կանխարգելում են ցավը և ջղակծկումները մկաններում։ Օգտակար են լյարդին, հանգստացնում են նյարդերը։ Դրանք ստանում են նարնջից, գազարից, դդումից, ծիրանից։
*Դեղին գույնի հյութերն ունեն բարերար ազդեցություն նյարդային և մարսողական համակարգերի վրա, խթանում են շարժողական ֆունկցիան։ Ստանում են անանասից, կիտրոնից, դեղին գրեյպֆրուտից և խնձորից, դեղձից, բանանից, եգիպտացորենից։
*Կանաչ հյութերը մաքրում են արյունը, ունեն ճնշող ազդեցություն որոշ տեսակի վնասակար մանրէների հանդեպ, հանգստացնում են նյարդերը։ Ստանում են կանաչեղենից, բրյուսելյան կաղամբից, ավոկադոյից։
Կապույտ գույնի հյութերը լավացնում են մտավոր կարողությունները, որոշ դեպքերում նվազեցնում են գլխացավը։ Ստանում են սև հապալասից, սալորից, խաղողից։ Հյութերը պետք է խմել թարմ վիճակում, քամելուց հետո 10-15 րոպեի ընթացքում։
*Բազուկի հյութ. Ի տարբերություն այլ հյութերի` 2-3 ժամ պետք է պահել սառնարանում բաց տարայում։ Թարմ հյութը պարունակում է վնասակար միացություններ, որոնք տրոհվում են օդի հետ շփման հետևանքով։ Օգտագործելուց առաջ ցանկալի է լուծել ջրում (1։2)։ Որոշ մարդկանց մոտ բազուկի հյութը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, առիթմիա, ընդհանուր թուլություն։ Խորհուրդ չի տրվում խմել երիկամների, ստամոքսի և 12-մատնյա աղիի հիվանդությունների դեպքում։
*Լոլիկի հյութ. Խորհուրդ է տրվում խմել ուտելուց 20-30 րոպե առաջ։ Լոլիկի հյութը լավ է համակցվում սխտորի, համեմի, մաղադանոսի, սամիթի հետ։ Աղը նվազեցնում է հյութի օգտակար հատկությունները։ Օգտակար է հղիներին և կերակրող մայրերին, նաև գեր մարդկանց։ Ունի հակաուռուցքային հատկություն։
Հակացուցված է ստամոքսաբորբի, պանկրեատիտի, խոլեցիստիտի սրացման շրջանում։
*Գազարի հյութ. Հարուստ է բետտա-կարոտինով, որի լիարժեք յուրացման համար հյութը խմելուց հետո խորհուրդ է տրվում ուտել որևէ բուսայուղով համեմված աղցան։
Գազարի հյութի չարաշահման դեպքում մաշկը կարող է ստանալ դեղնավուն երանգ։ Բետտա-կարոտինի ավելցուկն օրգանիզմում վնասակար է լյարդին։ Վիտամինի պահանջարկը բավարարելու համար խմեք օրը 100 մլ հյութ։
Հակացուցված է լուծի դեպքում։
*Կաղամբի հյութ. Պարունակում է հակախոցային միացություն, որը կոչել են վիտամին U։ Խորհուրդ է տրվում խմել գոլ վիճակում, որպես կանխարգելիչ միջոց ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցային հիվանդության սրացման դեմ։ Ստոմատիտի և լնդախտի դեպքում օգտակար է կատարել ողողումներ գոլ հյութով։ Կաղամբի հյութն ունի ևս մեկ յուրահատկություն` խոչընդոտում է ածխաջրերի փոխակերպմանը ճարպերի։ Հակացուցված է խմել աղեստամոքսային համակարգի հիվանդությունների սրացման շրջանում։
*Դդմի հյութ. Հատկապես օգտակար է երիկամների և լյարդի հիվանդությունների դեպքում։ Խորհուրդ է տրվում խմել օրը 1 անգամ` 100 մլ, որպես կանխարգլիչ միջոց։ Անքնության դեպքում խմեք 50 մլ` քնելուց առաջ, մեղրի հետ։
Միզաքարային հիվանդության դեպքում խմեք 50-ական մլ դդմի հյութ` օրը 3-4 անգամ, շարունակեք 10 օր։
*Խնձորի հյութ. Օգտակար է աթերոսկլերոզի, լյարդի, միզապարկի, երիկամների հիվանդությունների դեպքում։ Կարգավորում է աղիների աշխատանքը, տրոհում է քարերը։ Նպաստում է ուժերի վերականգնմանը ծանր ֆիզիկական աշխատանքից հետո։
Կարելի է խմել օրը մինչև 1 լիտր։ Հակացուցված է ստամոքսաբորբի և պանկրեատիտի սուր շրջանում։
*Նռան հյութ. Հրաշալի հակաօքսիդանտ է։ Ավելի ազդեցիկ, քան ցանկացած այլ հյութ, և նույնիսկ կարմիր գինին։ Լավացնում է ախորժակը, կարգավորում է մարսողությունը, ավելացնում է հեմոգլոբինը։ Ունի միզամուղ, հակաբորբոքային, հականեխիչ, լեղամուղ հատկություններ։ Լավ է համակցվում գազարի և բազուկի հյութերի հետ։ Խորհուրդ է տրվում խմել ջրի հետ (1։1), քանի որ հյութի մեջ պարունակվող թթուները բացասաբար են ազդում ստամոքսի լորձաթաղանթի վրա և քայքայում են ատամների արծնը։
Հակացուցված է բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի և պանկրեատիտի դեպքում։

 

 

 

Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:


ՀԵՂԻՆԱԿ.ՋՈւԼԻԵՏՏԱ ՍԱՀԱԿՅԱՆ

0
0
Previous Story

ՎՈւՇԻ ՍԵՐՄԻ ԱԼՅՈւՐԸ ԲԱՐՁՐԱՑՆՈւՄ Է ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ ԵՎ ԳԵՂԵՑԿԱՑՆՈւՄ

Next Story

ԹՈւԶԸ ԲԱՐՁՐԱՑՆՈւՄ Է ՄՏԱՎՈՐ ԿԱՐՈՂՈւԹՅՈւՆԸ, ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՈւՏԵՍՏ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ: ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Related Posts

0

ԱՅՍ ՀԱՄԵՄՈւՆՔՆ ՈւՆԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՕԳՏԱԿԱՐ Ու ԲՈւԺԻՉ ՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐ: ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Posted On 30 Aug 2017
, By Christina Abrahamyan
0

ԿՈՊԵՐԻ ԱՅՏՈւՑՆԵՐ. ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Posted On 20 Aug 2017
, By Christina Abrahamyan
0

ԱՉՔԵՐԻ ԱՅՏՈւՑՎԱԾՈւԹՅՈւՆ.ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Posted On 17 Aug 2017
, By Christina Abrahamyan
0

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈւԹՅՈւՆԸ

Posted On 14 Aug 2017
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,605 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,533 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,503 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,583 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,302 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,035 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,055 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,875 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com