• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

15 ՏԵՍԱԿԻ ՔԱՑԱԽ՝ ՄՐԳԵՐԻՑ Ու ՀԱՏԱՊՏՈւՂՆԵՐԻՑ: ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Posted On 05 Aug 2017
Comment: 0
Tag: Ջուլիետա Սահակյան

Քացախի պատրաստման գործընթացն ունի մի կարևոր առանձնահատկություն, դրա պատրաստման համար պիտանի են գերհասունացած, ծառի տակ թափված պտուղները։ Քացախ կարելի է պատրաստել ցանկացած պտղից, հատապտղից կամ դրանց վերամշակման արդյունքում առաջացած չեչից։
ԽԱՂՈՂԻ ՔԱՑԱԽ
Գինին վերամշակելիս խաղողի որոշ հյութը մնում է դրա մնացորդների մեջ, իսկ մնացորդները լավագույն հումք են խաղողի լավորակ քացախ ստանալու համար։
Խաղողի շիրան հանելուց հետո դրա չանչերը խնամքով հավաքում են նախապես մշակված 50-100 լիտրանոց տակառի մեջ և լավ մամլում։ Տակառը լիքը լցնելուց հետո վրան ավելացնում են ջուր այնքան, որ լրիվ ծածկի, դնում են կափարիչը և թողնում 4-5 սմ տրամագծով անցք` խմորման ժամանակ գազերի դուրս գալու համար։ Չանչերի մեջ եղած շաքարային մասի շնորհիվ խմորման ժամանակ առաջանում է սպիրտ։ Այդ պրոցեսի տևողությունը կախված է դրա պահպանման պայմաններից, որքան տաք է պահպանման տեղը, այնքան արագ է կատարվում քայքայումը։ 16-18 աստիճանի տակ 35-40 օրում խմորման պրոցեսը լրիվ ավարտվում է։ Ավարտից հետո բացում են տակառի կափարիչը, մամլում հումքը և ստացված մասսան լցնում 10-15 լիտրանոց ապակյա տարայի մեջ և պահում 20-25 աստիճանի պայմաններում, որտեղ սպիրտը քացախային սնկերի և մանրէների միջոցով վերածվում է քացախաթթվի։ Որքան խաղողի չանչերի մեջ խաղողի հյութի պարունակությունը շատ է, քացախն այնքան թունդ է ստացվում։ Քացախի գույնը կախված է խաղողի տեսակից։ 6,5%-անոց սպիրտի հեղուկից ստացվում է 5%-անոց քացախաթթու, խմորման ժամանակաշրջանում տեղի է ունենում սպիրտի 0,5-1,0% կորուստ։ Սպիրտի խմորման ժամանակ հեղուկի երեսին առաջանում է սպիտակ փառ, որը վկայում է քացախային միկրոբների առկայությունն ու կուտակումը։ Քացախային խմորման առաջին շրջանում առանձին միկրոբներ կազմում են երկար շղթաներ, որոնք ստեղծում են քացախային մայան կամ օջախը։ Դրանք առատ կերպով սնվելով սպիրտային մասերից` աճում և քացախի երեսին ստեղծում են սպիտակ ընդհանուր փառ և որոշ ժամանակ անց նստում ամանի հատակին։ Այսպիսով` սպիրտային մասսան խմորման միջոցով վեր է ածվում քացախի, որը պատրաստ է համարվում, երբ դրա երեսին սպիտակ փառի առաջացումը դադարում է։ Սպիտակ զանգվածը (մայան), որը քացախի խնորիչ է, կարելի է օգտագործել այլ մասսայի մեջ։
Խորհուրդ է տրվում քացախը երկար պահելու համար զտել 3-4 տակ թանզիֆով, լցնել 0,5-1,0 լիտրանոց ապակյա շշերի մեջ, մանրէազերծել 10-15 րոպե` 60-65 աստիճանի տակ, բերանը խցանել, զմռսել և պահել 12-16 աստիճանի պայմաններում։
*Խաղողի քացախն ունի դրական ազդեցություն շնչառական համակարգի վրա, կիրառում են` հազի, բրոնխիտի, պլևրիտի և նույնիսկ սկսվող թոքախտի դեպքում, քանի որ ունի խորխաբեր հատկություն։ Խաղողի քացախն օգտակար է հյուծված մարդկանց։
*Ուռուցքներ. Խաղողի չանչերը պարունակում են հակաօքսիդանտ նյութեր, որոնք անհամեմատ ավելի ազդեցիկ են, քան C և E վիտամինները։
Անջատեք խաղողի հատապտուղները, չանչերը, մանրացրեք, լցրեք տարայի մեկ քառորդը, մնացած ծավալը լրացրեք եռջրով, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 200-ական մլ` 1 թ/գ մեղրի հետ, կամ ջրի փոխարեն։
*ՔԱՑԱԽ ՄՐԳԵՐԻՑ Ու ՀԱՏԱՊՏՈւՂՆԵՐԻՑ: Պատրաստեք թույլ հագեցած շաքարաջուր` 1 լ ջուր, 50-100 գ շաքար։ Մանրացրած հումքով լցրեք ապակե տարայի կեսը, մնացած ծավալը լրացրեք շաքարաջրով (1։1)։ Տարան ծածկեք երկտակ ծալած թանզիֆով և ամրացրեք, 2 շաբաթ թրմեք լուսավոր, սակայն արևից հեռու տեղում։
Պարբերաբար խառնեք, որպեսզի մակերեսին չառաջանա կեղև, և օդը կարողանա դուրս գալ հումքի միջից։ Հումքը քամեք, հեղուկը լցրեք ապակե տարաների մեջ` եզրից մոտ 10 սմ ներքև, քանի որ խմորումը դեռ չի ավարտվել։ Կրկին ծածկեք տարան թանզիֆով։ Երկու շաբաթից քացախը մզեք, լցրեք մուգ գույնի շշերի մեջ, պահեք սառնարանում։
Տարբեր մրգերից և հատապտուղներից ստացված քացախներն ունեն որոշ ընդհանրություններ` հարուստ են օգտակար նյութերով (թե՛ քանակապես, և թե՛ որակապես), ունեն բարերար ազդեցություն սիրտ-անոթային համակարգի վրա, լավացնում են նյութափոխանակությունը, հեռացնում են օրգանիզմից վնասակար նյութերը, իջեցնում են խոլեստերինի մակարդակը։ Սակայն, այնուամենայնիվ, յուրաքանչյուր տեսակի քացախը պահպանում է իրեն «ծնած» հումքի օգտակար հատկությունների որոշ մասը, որով տարբերվում է մյուսներից։
-Կոկռոշենու քացախն ունի դրական ազդեցություն արյունատար համակարգի վրա, բարձրացնում է ցածր ճնշումը, և ընդհակառակը` իջեցնում է բարձրը։
-Սև հաղարջից ստացված քացախն ամրացնում է օրգանիզմը, օգտակար է ռևմատիզմի, հոդատապի, օստեոխոնդրոզի, միզաքարային և լեղաքարային հիվանդությունների դեպքում։
-Կարմիր հաղարջի քացախը նույնպես ունի օրգանիզմում կուտակվող աղերը լուծելու հատկություն և նպաստում է միզաթթվի հեռացմանն օրգանիզմից։
-Մոշի և ազնվամորու քացախները, ինչպես կարելի է ենթադրել, աչքի են ընկնում արտահայտված ջերմիջեցնող և քրտնամուղ հատկություններով, օգտակար են գլխացավի դեպքում։
-Անտառային գետնամորուց և դրա մշակովի ցեղակից ելակից պատրաստված քացախները տրոհում են երիկամներում առաջացած քարերը, իսկ կանոնավոր օգտագործման դեպքում կանխարգելում են նորերի առաջացումը և ունեն բարերար ազդեցություն սիրտ-անոթային համակարգի վրա։
-Չիչխանի քացախը նպաստում է վերքերի, տրոֆիկ խոցերի, այրվածքի արագ ապաքինմանը։
-Բռնչու քացախն օգտակար է տարեց մարդկանց, քանի որ ավելացնում է սրտամկանի «աշխատանքային ռեսուրսը»։
-Հապալաս սևի (Vaccinium murtillus) քացախը հանգստացնում է աչքերը և սրում տեսողությունը։
Հապալասի քացախը պարունակում է բենզոյաթթու, որն ունի ազդեցիկ հականեխիչ ազդեցություն։
-Բալի քացախն ամրացնում է նյարդերը, օգտակար է հատկապես կանանց, քանի որ կարգավորում է դաշտանային պարբերությունը։
-Սալորի և հատկապես մամխենու (վայրի սալորի) քացախն ախտահանում է աղիները, լավացնում դրանց անցանելիությունը, բարելավում մարսողությունը։
-Տանձի (հատկապես` անտառայինի) քացախն անփոխարինելի միջոց է ամառվա տապին, քանի որ հագեցնում է ծարավը, ունի ցավազրկող հատկություն, կանխարգելում և հանգստացնում է հազի նոպաները, բացում է շնչառությունը։
-Դեղձի քացախը խորհուրդ է տրվում օգտագործել լյարդի հիվանդությունների և անբավարար մարսողության դեպքում, քանի որ ունի լեղամուղ հատկություն և խթանում է ստամոքսահյութի արտազատումը։
-Ծիրանի քացախը կարգավորում է մարսողությունը և աղիների անցանելիությունը,
չորացնում է ներքին այտուցները,
անփոխարինելի միջոց է այն դեպքում, երբ ինչ-որ հիվանդության կամ դեղորայքի ազդեցության պատճառով նկատվում են արյան բաղադրության փոփոխությունները։
Միայն պտղամսից կամ մաքրած կորիզի հետ ստացված ծիրանի քացախները տարբերվում են իրենց բուժիչ ազդեցությամբ. երկրորդ դեպքում (կորիզով) քացախը ունի բարերար ազդեցություն շնչառական ուղիների վրա։
ԶԳՈւՇԱՑՈւՄ։ Ցանկացած տեսակի մրգից կամ հատապտղից ստացված քացախը հակացուցված է ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, հեպատիտի, նեֆրիտի, ստամոքսաբորբի դեպքում։ Պետք է խստորեն պահպանել դեղատոմսերում նշված չափաբաժինները։
Որպես օրենք` քացախը պետք է օգտագործել հետևյալ չափաբաժնով. 1 ճ/գ-ն լուծեք 200 մլ ջրի մեջ, խմեք օրը 1 անգամ` ուտելու ժամանակ։
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ
*Վնասվածքներ, կապտուկներ. 2 ճ/գ չիչխանի քացախի մեջ լուծեք 1 ճ/գ կերակրի աղ։ Դրեք թրջոց, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով կամ թղթով (թրջոցների համար նախատեսված), կապեք։
*Ավիտամինոզ, ուժերի անկում. 200 մլ ջրի մեջ լուծեք 2-ական թ/գ հաղարջ սևի քացախ և մեղր։ Խմեք այդ չափաբաժինն օրը 3 անգամ, ուտելու ժամանակ։ Շարունակեք 4 շաբաթ, կրկնեք 2 շաբաթ անց։
*Անքնություն. 250 մլ բալի (կծոխուր) քացախի մեջ լուծեք 20 գ մեղր։ Կերեք 2 թ/գ` քնելուց առաջ, անհրաժեշտության դեպքում կարելի է ուտել ևս 2 թ/գ։ Շարունակեք` մինչև վիճակի բարելավումը։
*Հազ. 3 ճ/գ խաղողի կամ տանձի քացախը լուծեք 500 մլ գոլ ջրի մեջ, կատարեք ողողումներ` օրը 3 անգամ, որից հետո դանդաղ կերեք 1 ճ/գ մեղր։ Նույն լուծույթով կատարեք ինհալացիաներ` 10 րոպե տևողությամբ։
Ինչպես տեսանք, քացախների «աշխարհը» մեծ է, սակայն, այնուամենայնիվ, ավելի տարածվածը խնձորի քացախն է:

 

 

Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:


ՀԵՂԻՆԱԿ.ՋՈւԼԻԵՏՏԱ ՍԱՀԱԿՅԱՆ

0
0
Previous Story

ԴԵՂՁԵՆԻՆ ԿԱՐՃ Է ԱՊՐՈւՄ, ՍԱԿԱՅՆ ՊՏՈւՂԸ ԵՐԿԱՐԱԿԵՑՈւԹՅՈւՆ Է ՊԱՐԳԵՎՈւՄ ՄԱՐԴՈւՆ

Next Story

ՎՈւՇԻ ՍԵՐՄԻ ԱԼՅՈւՐԸ ԲԱՐՁՐԱՑՆՈւՄ Է ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ ԵՎ ԳԵՂԵՑԿԱՑՆՈւՄ

Related Posts

0

ԱՅՍ ՀԱՄԵՄՈւՆՔՆ ՈւՆԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՕԳՏԱԿԱՐ Ու ԲՈւԺԻՉ ՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐ: ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Posted On 30 Aug 2017
, By Christina Abrahamyan
0

ԿՈՊԵՐԻ ԱՅՏՈւՑՆԵՐ. ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Posted On 20 Aug 2017
, By Christina Abrahamyan
0

ԱՉՔԵՐԻ ԱՅՏՈւՑՎԱԾՈւԹՅՈւՆ.ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Posted On 17 Aug 2017
, By Christina Abrahamyan
0

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈւԹՅՈւՆԸ

Posted On 14 Aug 2017
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,229 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,862 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,068 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,134 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,025 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,687 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,236 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,388 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,153 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,041 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com