• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Կյանքը Էդուարդ Օլբիի համար բացարձակ, հաստատուն մեծություն չէ, այլ պարադոքս

Posted On 22 Oct 2013
Comment: 0
Tag: Էդուարդ Օլբի, Լ. Պիրանդելլո, ՈՒ. Ֆոլկներ

Edward Albee, Miami Bookfair International, 1987Մարթա – Իրականություն և պատրանք: Չէ՞ որ չգիտես , թե որն է դրանց                                                                                                    տարբերությունը, Ջորջ:

              Ջորջ         –  Այո՛, բայց մենք պետք է ապրենք այնպես, կարծես թե գիտենք: /«Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից»/

  Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Միացյալ նահանգները որոշակի անկումային տրամադրություններով էին համակված: «Ամերիկյան երազանքի» նենգափոխումը ակնհայտ էր: Ինչպես դիպուկ նկատել էր                                ՈՒ. Ֆոլկները`  «ազգային նպատակները իրենց տեղն էին զիջել սպառողական ծույլ կրքերին»: Համատարած հաշտվողականությունը և սոցիալական կյանքի խնդիրները ծնում էին «զայրացած երիտասարդների» մի ջոկատ, որոնց թվին էր պատկանում նաև Էդուարդ Օլբին: 30-ամյա թատերագիրը ներկայացնում էր «աբսուրդի թատրոն» ուղղությունը: Նրա հերոսների չիմաստավորված բախումները և պիեսների նատուրալիստական հնարքները բխում էին գրողի էքզիստենցիալիստական աշխարհայացքից և, իհարկե, ֆրանսիական «աբսուրդի» թատերգության` մասնավորապես Իոնեսկոյի արձագանքն էին ամերիկյան գրականության մեջ: Օլբիի պիեսները արտացոլում էին ժամանակակից  իրականության «անորոշության», մարդկային միայնակության և երկխոսության անհնարինության թեմաները: Ասա՛, ինձ` ինչ խաղեր ես խաղում և ես կասեմ, թե ով ես դու:  Խաղ, որ քո կյանքն է, կենսագրությունը, «հիվանդության պատմությունը» /Բենթլի/: Խաղ, որ այդքան սիրում  են  Օլբիի հերոսները: Ջերի  և Փիթեր, Մարթա և Ջորջ, Հանի և Նիք: Նրանք բոլորը խաղում են «Դեպք գազանանոցում», «Ջերիի և շան պատմություն»,        «Երեխայի ծնունդ», «Երեխայի մահ»: Խաղում են, որովհետև  տարբերություն չեն տեսնում թվացումի և իրականության միջև: Որովհետև թատերագրի աշխարհայացքի սուբյեկտիվ էքզիստենցիալ գծերը, նրա հոռետեսությունը տանում են իրականության օբյեկտիվ նշանականության ժխտման: Կյանքը Օլբիի համար բացարձակ, հաստատուն մեծություն չէ, այլ պարադոքս, որն իր մեջ ամփոփում է պատրանք և իրականություն երկընտրանքի անվերջ  տարատեսակները: Նրա  հերոսը շատ աններդաշնակ  է, անհաստատուն, մշտական հակասություններից հոգնած ու տանջված: Նրա բարոյական ուժերը ծախսվում են.    1-ինը` որպեսզի, բացահայտի ինքնակեղծիքը, 2-րդը` որպեսզի հասկանալով  իր «Ոչինչ լինելու» դառը  ճշմարտությունը, վերստեղծի «ինչ-որ մեկի» թվացումը և հաստատի սեփական գոյության ինքնուրույնությունը: Օլբին ցույց է տալիս, որ մարդ ոչ թէ    «է»` գոյություն ունի, այլ նրա միակ հնարավորությունը  այս աշխարհում «թվացումն» է: ԵՎ  դրա համար նա ստիպված է խաղալ, փոխել դիմակները, փորձել տարանջատվել դերից, որ ստացել է հանգամանքների  բերումով, իմպրովիզացիա անել և նույնիսկ ինքն իրեն տապալել բեմից /անհաջողության մատնել/: Քանի որ ոչ մի դեր մարդ չի կարող  անձնավորել  այնպես, որ  իսկապես  ապրի: Կյանքի ընկալումը` որպես  խաղի, իսկ մարդունը` դիմակի, թատերագրին հնարավորություն է տալիս ստեղծել  մեծապես  թատերային պիեսներ: Քրիստինե Պողոսյան «Հանդես» գիտական հոդվածների ժողովածու

0
0
Previous Story

«Լուսանկարը չի պահպանվել, բայց մնացել է հուշը այդ ջերմ հանդիպման». Վահրամ Փափազյան

Next Story

Խոհ աշխարհի վերջից առաջ

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,227 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,862 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,068 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,134 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,025 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,687 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,236 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,388 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,153 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,041 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com