Ա Զ Գ Ը
Մենք, որպես ազգ, մեր բոլոր հիմնական բնութագրերով աշխարհում առանձնակի ենք: Թերևս ճիշտն այն է, որ մենք եզակի ենք.
- Չունենք արյունակից ազգություններ, ինչպես մյուսները (գերմանական ցեղեր, կովկասյան ցեղեր, սլավոններ, արաբներ և այլն),
- մեր լեզուն չի մտնում ոչ մի լեզվախմբի մեջ՝ առանձնակի է,
- մեր լեզուն միակն է, որ ունի 36 հնչյուն (ըստ հների՝ 36 թիվը Տիեզերքն է և գերագույն երդումը),
- ունենք մեր ուրույն մարդաբանական տիպը, որով տարբերվում ենք մնացած մարդկությունից,
- ունենք մեր ուրույն գենոտիպը,
- մեր բնօրրանն ու կենսատարածքը՝ Հայկական լեռնաշխարհը, սկսած նախապատմական ժամանակներից, արժանացել է առասպելական բնութագրերի և հին աշխարհում ընկալվել որպես արարչության վայր, աստվածների բնակավայր, փրկության երկիր, քաղաքակրթության օջախ և այլն: Աշխարհի որևէ այլ տարածք նման բնութագրերի չի արժանացել:
Ինչու՞մն է բանը, ի՞նչ խորհուրդ կա այս ամենի մեջ, ո՞վ, ինչո՞ւ և ե՞րբ է մեզ զատել մյուսներից:
Նախ մտապահենք, որ այս բնութագրերի կրողը առանձին հայը չէ, այլ հայ տեսակի ընդհանրությունը: Այս բնութագրերը կրող մարդկային տեսակն է, որ կոչում ենք ազգ ու տարբերակում ժողովուրդ հասկացությունից:
Ազգ հասկացության համար դեռևս գոյություն չունի համընդհանուր ընդունելության արժանացած սահմանում: Փիլիսոփաները հարցի շուրջ դեպքից դեպք դեռևս բանավիճում են:
Առայժմ գործածվում է մի սահմանում կամ նրա փոքր ինչ ձևափոխված տարբերակները,, որը 1913թ ձևակերպել է Ի. Ստալինը: Ըստ այդ սահմանման, ազգ է կոչվում պատմականորեն ձևավորված այն հանրությունը, որն ունի ընդհանուր կենսատարածք, լեզու, խառնվածք, մշակույթ և առևտրա-տնտեսական հարաբերություններ:
Այս սահմանումը գրեթե բոլոր հավակնողներին հնարավորություն է տալիս ազգ կոչվելու, քանզի թվարկված պայմաններին բավարարում են շատ ժողովուրդներ:
Սակայն Ի. Ստալինի տված սահմանման մեջ բացակայում են մի քանի կարևոր դրույթներ, որոնք անհրաժեշտաբար հարկ է ձևակերպվեն որպես ազգ կոչվելու պարտադիր պայմաններ: Դրանցից առաջինը ծագման ու արյան (գենոտիպի) ընդհանրության պահանջն է: Ի. Ստալինի սահմանման մեջ այն փոխարինված է «պատմականորեն ձևավորված» արտահայտությամբ: Վերջինս կարող է ներկայացնել ինչպես ընդհանուր ծագում ու արյուն ունեցող հանրությանը, այնպես էլ տարբեր ծագում, մշակույթ ու գենոտիպ ունեցող ցեղերի խառնուրդի արդյունքում ձևավորված հանրությանը (ինչպիսին է ժամանակակից Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Բուլղարիայի և այլն բնակչությունը): Այդ իսկ պատճառով դուրս ենք ձգում «պատմականորեն ձևավորված» արտահայտությունը և փոխարենը, որպես պարտադիր պայման, դնում ենք ծագման ու արյան (գենոտիպի) ընդհանրության պայմանը: Երկրագնդի բնակչության աննշան մասն է, որ խառնածին չէ կամ էլ, խառնածնության այնքան չնչին տոկոս է պարունակում, որ այն կարելի է անտեսել: Մարդկության այս մասին ենք պատկանում նաև մենք՝ հայերս:
Ստալինյան սահմանման մեջ առանձին կետով բացահայտված չէ մի կարևոր պայման ևս. սեփական գիր և գրչություն ունենալու պահանջը: Սրա կարևորությանը կանդրադառնանք ստորև: Վերջապես երրորդ կարևոր պայման ենք համարում սեփական ընդհանուր կրոն ու դիցարան ունենալը:
Այժմ տանք ազգ հասկացության մեր սահմանումը:
Ազգ է կոչվում մարդկային այն հանրությունը, որը
- ունի ընդհանուր կենսատարածք և այդ կենսատարածքի բնիկն է,
- ունի ընդհանուր գենոտիպ (հանրությունը կազմող էլեմենտները (ցեղ, տոհմ) ծագել են նույն ակունքից և արյունակից են),
- ունի ընդհանուր լեզու,
- ունի ընդհանուր գիր և գրչություն,
- ունի ընդհանուր կրոն և դիցարան,
- ունի ընդհանուր սոցիալ-տնտեսական հարաբերություններ:
Հայոց պարագայում ազգ կոչվելու պարտադիր պայմանների հակիրճ նկարագրերի պատկերը հետևյան է.
Կենսատարածքը – Հայերը արարվել/ծագել ու, որպես ազգ, ձևավորվել են Հայկական լեռնաշխարհում: Հայերը Հայկական լեռնաշխարհի բնիկներն են: Հայկական լեռնաշխարհը Միջերկրական, Սև և Կասպից ծովերի միջև ընկած լեռնակղզին է, որի միջին բարձրությունը 1800մ է: Լեռնաշխարհի բարձրագույն գագաթը առասպելական Մասիս լեռն է (5165մ), որն իր բացարձակ բարձրությամբ (ստորոտից մինչև գագաթ ունեցած բարձրությունը) աշխարհի բարձրագույն լեռն է: Հայկական լեռնաշխարհի ժամանակակից աշխարհագրությունը, իր 3000 մետրից բարձր լեռնագագաթներով, ձևավորվել է ավելի քան 300.000 տարի առաջ:
Տիգրիս և Եփրատ գետերի ակունքներն ու վերին հոսանքների ավազանն ընդգրկող Հայոց բնօրրանը միջագետքյան սեպագիր աղբյուրներում անվանվել է Հայք, Արարատ երկիր, Քաջանց երկիր, Արիա, Արեվածագի լեռ/երկիր, Սուրբ Օրենքների երկիր, աստվածների բնակության վայր:
Մերձավոր Արեվելքի բոլոր խոշոր գետերը (Տիգրիս, Եփրատ, Արաքս, Կուր, Հալիս, Ճորոխ) սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից և հնում այն պատկերացումը կար, որ քաղցրահամ ջրերի ստորգետնյա ծովը (Ծիրանի Ծով, Արուն Ծով, Սանդարի Ծով) գտնվում է Հայքի տակ և Հայքն է աշխարհի քաղցրահամ ջրերի միակ ակունքը:
Ծագումը – Մոտ 60 հազար տարի առաջ Եվրասիական մայր ցամաքի վրա ապրում էին մարդանման կապիկներից անջատված և մի քանի միլիոն տարվա էվոլյուցիոն ճանապարհ անցած սպիտակամաշկ նեանդերթալյան տիպի մարդիկ, թխամաշկ դենիսովյան տիպի և պեկինյան տիպի մարդիկ: Աֆրիկայում ապրում էին իրենց անկախ էվոլյուցիոն ճանապարհն անցնող աևամորթները, ովքեր գենետիկ ընդհանրություն չունեն նեանդերթալյան տիպի մարդկանց հետ:
Այդ նույն ժամանակ Երկրի վրա հայտնվում է Homo sapiens sapiens-ը՝ ժամանակակից տիպի բանական մարդը: Նա հայտնվում է Հայկական լեռնաշխարհում և կարճ ժամանակ անց սկսում է տարածվել ու բնակեցնել աշխարհը: Հնագիտական տվյալները փաստում են, որ վերջին սառցապատումից առաջ (~46 հազար տարի առաջ) դուրս գալով Հայկական լեռնաշխարհից, 43÷45 հազար տարի առաջ ընկած ժամանակահատվածում տարածվում են ողջ Եվրոպայով մեկ: Նույն պրոցեսը տեղի է ունեցել նաև Ասիայի տարածքի արեվելյան և հարավային ուղղություններով:
Ժամանակակից տիպի բանական մարդու և նեանդերթալյան տիպի մարդկանց խաչասերումից առաջանում են Եվրասիական մայր ցամաքի ժամանակակից բնակչության նախնիները: Այդ խաչասերման արդյունքում առաջանում են սպիտակամորթ և դեղնամորթ ռասաները և նրանց ենթատեսակները: Խաչասերումը նաև պատճառն է նեանդերթալյան տիպի մարդկանց վերացման, ինչը տեղի է ունենում մոտ 30 հազար տարի առաջ:
Երկիր մոլորակը մնում է Հայկական լեռնաշխարհում ծագած և իր բնօրրանում անխառն ձևով ապրել շարունակող ժամանակակից տիպի բանական մարդկանց, նրանց և նեանդերթալյան տիպի մարդկանց խաչասերումից առաջացած խառնածիններին ու աֆրիկյան սևամորթներին:
Շումերական սեպագիր աղբյուրներում հայերին տրված մակդիրներից մեկը նշանակում է «արարվածներ»: Նույն աղբյուրները նաև նշում են, թե բանական մարդուն արարել է Հայ Աստվածը, ում հիմնական մարմնավորումը կենսատու քազցրահամ ջրերն են: Հայ Աստվածը իմաստության ու բանականության տերն է, Ծիրանի Ծովի տիրակալը: Հայ Աստծո քրմերի կողմից տաճարներում կատարվել է մկրտության ծես, որը խորհրդանշել է սրբազան Ջրից, իմա՝ Հայ Աստծուց ծնված/արարված լինելու գաղափարը, իսկ տաճարի սրբազան ավազանը խորհրդանշել է Ծիրանի Ծովը:
Հայոց տաճարների սրբազան ավազանի ջրով քրմերը մկրտել են միայն նրանց, ովքեր ծագումով հաստատապես եղել են Հայ Աստծո ժառանգ:
Քրիստոնեությունը յուրացրեց մկրտության ծեսը, որի միջոցով կարող է քրիստոնեա դարձնել ցանկացած ազգության, ռասայի, որակի ու զբաղմունքի մարդու: Այսինքն քրիստոնեա դառնալու հարցում մարդու տեսակն ու որակը ոչ մի նշանակություն չունի: Սա մեծագույն կեղծիք է: Դա է հաստատում Հիսուս Քրիստոսի բերանով հնչեցված հոտևյալ խոսքերը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթէ մէկը Ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստուծոյ արքայությունը մտնել» (Հովհաննէս Գ, 5): Քրիստոնեա վարդապետներն այս խոսքերը մեկնաբանում են ասելով, թե մկրտության ծեսով մարդը դառնում է Ջրից ծնված: Խաբեություն է: Ոչ ոք չի կարող հայ դառնալ, եթե հայ չի ծնվել, եթե Ջրից ծնվածների ուղղակի ժառանգը չէ:
Աշխարհի երեսին միայն մենք՝ հայերս ենք պնդում, որ ծնվել ենք Ջրից: Ճիշտ այնպես, ինչպես Վահագն է ծնվել Ծիրանի Ծովից, ինչպես Սանասարն ու Բաղդասարն են ծնվել Աստծո բխեցրած աղբյուրի ջրից: Սանասարն ինքն իրեն միշտ կոչում է՝ «ծովային եմ»: Այս առումով ևս եզակի ենք:
Արարիչ Հայ Աստծո անունից էլ ծագել է մեր հայ ինքնանվանումը: Հայ բառի նախնական իմաստն է «ջուր», որից փոխաբերաբար ստացել է նաև «կյանք» իմաստ: Դրա հիմնավորումը տալիս է հին ու իմաստուն ասածվածքը. «Եթե կյանք ես փնտրում, փնտրի ջուր»:
Բաբելոնում Քաջանց (kassites) տիրապետության ժամանակներից մեզ է հասած դյուցազնավեպում բանական մարդուն արարող Աստված է ներկայացվում Հայ Աստծո ավագ որդի Մարդուկը («Սասնա Ծռեր» դյուցազնավեպի Մարաթուկը): Մեր ավանդական պատմագրության մեջ ազգածին նախահոր՝ Հայկի (Հայ Աստծո էպիկական կերպարը), ավագ որդու անունն է Արմենակ: Շումերական աղբյուրների վկայությամբ Արմենակ անունն է կրել նաև Հայ Աստծո ավագ որդի Մարդուկը: Որդի Աստծո Արմենակ անունից էլ ծագել է Հայոց երկրորդ անվանումը՝ Արմեն:
Շումերական ժամանակների գրագիրները գիտեին հայոց ծագումնաբանության տեսանկյունից մի կարևոր փաստ ևս: Նրանք նախասկզբնական մարդուն անվանել են Արմեն կամ Արմենազն: Այս փաստի հնագույն վկայությունը հասնում է Շումերի նախադինաստիական ժամանակաշրջանին (Ք.ա. ~3000թ):
Հայոց ծագումնաբանության մասին ասվածը կարող ենք ամփոփել հետևյալ երկու պնդումների մեջ.
ա. Հայ ազգը 50÷60 հազար տարի առաջ Հայկական լեռնաշխարհում ծագած ժամանակակից տիպի բանական մարդկանց ուղղակի սերունդն է:
բ. Ժամանակակից տիպի բանական մարդիկ (Հայոց նախնիները) առաջացել են ոչ թե բնական էվոլյուցիայի ճանապարհով, այլ ստեղծվել են Արարիչ Աստծո կողմից:
Թեև, սկսած ծագման ժամանակներից, եղել են արտագաղթի բազմաթիվ ալիքներ, որոնց ընթացքում Հայկական լեռնաշխարհից դուրս են բերվել և աշխարհում տարածվել քաղաքակրթական արժեքներ (երկրագործություն, գիր, խեցեգործություն, մետաղագործություն և այլն), սակայն ազգի բուն կորիզը միշտ բնակվել է իր բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում:
Հայոց աստվածային արարչության փաստի մասին վկայում են ինչպես հնագույն գրավոր աղբյուրները, այնպես էլ շատ հնագիտական տվյալներ: Դրանցից մեկը կապված է գրի ծագման հետ, որին կանդրադառնանք ստորև:
Գենոտիպը – Գենը այն տարրական մոլեկուլյար կառույցն է, որը կարող է նույնությամբ վերարտադրվել անվերջ քանակի սերունդների մեջ: Այս ճանապարհով գենը իրեն համար ապահովում է հավիտենական գոյություն, որի համեմատ մի սերունդի կյանքը ակնթարթ է միայն: Եթե մեր կյանքին նայենք գենի տեսանկյունից, ապա յուրաքանչյուրս այս աշխարհ ենք եկել գենի հավիտենական գոյության շղթան անխզելի դարձնելու պարտականությամբ:
Երկրագնդի բոլոր տղամարդիկ ու կամայք ունեն 46 խրոմոսոմներ, որոնք կազմում են 23 խրոմոսոմային զույգեր: Այս 23 զույգերից մեկը սեռական խրոմոսոմային զույգն է: Տղամարդկանց մոտ այդ զույգը կազմված է Y և X խրոմոսոմներից, իսկ կանաց մոտ` երկու X խրոմոսոմներից: Y խրոմոսոմն է ժառանգականությունը հորից փոխանցում որդուն, որդուց թոռանը, թոռից ծոռին և այդպես շարունակ: Այս ճանապարհով առաջին նախահոր Y խրոմոսոմը հազարավոր կանաց միջոցով փոխանցվում է սերնդե սերունդ և դառնում նրանցից յուրաքանչյուրի կենսաբանական անձնագիրը, որը հնարավոր չէ կորցնել կամ կեղծել – պնդում են գենետիկները:
Հորից որդուն փոխանցվող Y խրոմոսոմի հետ կինը չունի ոչ առնչություն և ոչ էլ զորություն այն փոխելու: Նա պարզապես իր ծոցում կրում և աճեցնում է արական պտուղը, ով լույս աշխարհ գալով դառնում է սերնդից սերունդ Y խրոմոսոմի փոխանցման շղթայի հաջորդ օղակը:
Մարդկության գենետիկական պատմությունն ուսումնասիրող գիտությունը` պապուլյացիոն գենետիկան, կարողանում է կազմել անհատի գենետիկական «քարտեզը», ինչն իր հերթին հնարավորություն է տալիս տվյալ պոպուլյացիայի համար որոշել այս կամ այն գենի հայտնվելու հաճախականությունը: Տվյալ գենը իր մուտացիոն տարատեսակներով կազմում է մի խումբ, որին գենետիկներն անվանում են հապլոխումբ: Հապլոխմբերը ըստ խրոմոսոմների բաժանվում են երկու դասի. Y-խրոմոսոմային և միտոխոնդրիալ: Առաջինի մեջ են մտնում հայրական ժառանգորդական գիծը ներկայացնող հապլոխմբերը, իսկ երկրորդի` մայրական:
Հայոց մեջ մայրական ժառանգորդական գծի հիմնական հապլոխմբերը վեցն են և բոլորն էլ ունեն տեղական ծագում: Հայուհիների մեջ տոկոսային հարաբերությամբ առավել տարածված են U (16%) և H (29%) հապլոխմբերը: Ըստ գենետիկների գնահատականների, դրանցից առաջինը ծագել է ~55 հազար տարի առաջ, իսկ երկրորդը՝ ~20÷25 հազար տարի առաջ:
Հայոց հայրական ժառանգորդական գծի իննը հապլոխմբերից հիմնականն են J2 (23%) և R1b1 (25%) հապլոխմբերը, որոնք ունեն տեղական ծագում և առաջացել են համապատասխանաբար ~35 հազար և ~18.5 հազար տարի առաջ:
Այսպիսով գենետիկ տվյալները ևս հաստատում են Հայոց շատ հին և տեղական ծագումը:
Բազմաթիվ հնագիտական և լեզվական տվյալներ կան, որոնք հերքում են հնդեվրոպաբանների այն պնդումը, թե հայերենը հնդեվրոպական լեզու է, իսկ հայերը Հայկական լեռնաշխարհ են գաղթել Բալկաններից՝ հնդեվրոպացիների ենթադրյալ նախահայրենիքից: Գենետիկական տվյալները ևս մերժում են հնդևրոպաբանների այդ թյուր տեսակետը:
Հայոց լեզվի բառարմատների միայն 5%-ն իր հավաստի զուգահեռներն ունի հնդեվրոպական լեզուներում և կեղծիք է այս չնչին ընդհանուր բառապաշարի հիման վրա հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ մտցնելը: Հետաքրքիր մի զուգադիպություն. Հայոց հայրական ժառանգական գծի մեջ նկատելի է տեղական ծագում ունեցող հապլոխմբերի համեմատ շատ ավելի ուշ (~15 հազար տարի առաջ) հարավ-արեվելյան Եվրոպայում առաջացած I2 հապլոխումբը, որն առկա է Հայոց արական սեռի միայն 5%-ի մոտ:
Գիրը – Գիրը քաղաքակրթության ծագումն ու զարգացումը խթանող կարևորագույն գործոններից մեկն է: Նեանդերթալյան տիպի մարդն իր գոյության մի քանի հարյուր հազար տարիների ընթացքում ոչ մի գիծ չփորագրեց քարի վրա: Նեանդերթալցին ինչ քարե գործիքներով աշխարհ եկավ, նույն գործիքները ձեռքին վերացավ աշխարհից: Ֆիզիկապես ավելի ուժեղ, բառապաշարում 100÷200 բառ ունեցող և գանգուղեղի ծավալով ժամանակակից տիպի բանական մարդուն նույնիսկ գերազանցող նեանդերթալյան մարդը հարյուր հազարավոր տարիներ ապրելով, չունեցավ նույնիսկ չնչին առաջընթաց ու զարգացում, քաղաքակրթական ոչ մի արժեք չստեղծեց: Բնականաբար ժամանակակից տիպի բանական մարդն էլ նրանից ոչինչ չժառանգեց:
Հայկական լեռնաշխարհում բանական մարդն անմիջապես սկսեց պատրաստել ավելի կատարյալ քարէ գործիքներ քան նեանդերթալյան մարդունն էր, իսկ կարճ ժամանակ անց ստեղծեց գաղափարագրության վրա հիմնված գիր:
Ո՞վ կամ ինչը՞ դրդեց մարդուն գիր ստեղծել:
Այս հարցի պատասխանը միանշանակ է. Աստվածը՝ համատիեզերական նախագծի գերբանական հեղինակը, ով արարեց իր կրկնակին՝ բանական մարդուն, որպես Երկրի վրա իր գործերի շարունակողի: Սա է բանական մարդու առաքելությունը:
Մերօրյա հետազոտողները համարում են, թե գիրը ստեղծվել է որպես տարածության վրա մարդ-մարդ հաղորդակցության միջոց (նամակ): Իրականում, իր նմանից զատ, միգուցէ առավել, բանական մարդը Աստծո հետ հաղորդակցվելու կարիքն ուներ, քանզի իր գոյությունը համարում էր աստվածային շնորհի ու խնամակալության արդյունք:
Մարդու ստեղծած առաջին գրանշանները մարդու, կենդանիների ու նրանց մարմնի մասերի, գործիքների ու զենքերի և երկրաչափական պատկերներ էին: Ամեն պատկերի միջոցով գրառվում և հնչեցվում էր պատկերված առարկայի անվանմանը համանուն բառ: Առաջին գրառված բառերը դիցանուններ էին ու աստվածների մակդիրներ:
Ժայռաբեկորի վրա փորագրելով Աստծո անունն ու մակդիրները, մարդը Աստծուն մոտեցրել է իրեն, դարձրել տեսանելի և իր բանավոր խոսքն ուղղել նրան: Այսօր ճիշտ նույն դերն են կատարում սրբապատկերները: Գրակիր ժայռաբեկորը դարձավ սրբազան տարածքի, աստվածների բնակության վայրի որոշակիացման և Տաճարի շինարարության սկիզբը:
Աշխարհի այս հնագույն գրերն այսօր հայտնի են Սյունիքի ժայռապատկերներ անունով: Ըստ մոտավոր գնահատականների, պատմական Սյունիքի տարածքում այսօր հաշվվում են նշանագրեր կրող 10.000-ից ավել ժայռաբեկորներ, որոնք գտնվում են 2000÷3500մ բարձրությունների վրա և փորագրվել են տարբեր ժամանակներում: Դրանցից նորագույնների տարիքը ավելի քան 15.000 տարի է, իսկ հնագույնները փորագրվել են 45÷50 հազար տարի առաջ:
Համանուն բառերի հիման վրա գաղափարագրություն ստեղծելու սկզբունքը և Սյունիքի ժայռափոր նշանագրերն են օգտագործվել հին աշխարհի բոլոր գրային համակարգերում (եգիպտական, շումերական, էլամական, դանուբյան և այլն):
Ավելի ուշ, Սյունիքի նշանագրերի հիման վրա է ստեղծվել 36 գրանշան պարունակող աշխարհի հնագույն այբուբենական գիրը, որը հայտնի է հիքսոսյան կամ պրոտոսինայական գիր անունով: Հայաստանից դեպի Եգիպտոս հիքսոսների արշավանքի ժամանակ (Ք.ա. XVIII÷XVIIդդ) այն տարածվեց Միջերկրական ծովի արեվելյան ափերում և Եգիպտոսում: Սրանից էլ ծագել են աշխարհի մյուս հին այբուբենական գրերը (փյունիկյան, արամեական, բրախմի, հունական):
Լեզուն – Հին ժամանակների պարագայում լեզուն էթնիկ պատկանելիության ուղղակի որոշման միակ միջոցն է: Տեսանք, որ Հայոց գենոտիպի հապլոխմբերը տեղական ծագում ունեն, առաջացել են վերին հին քարի դարում և նույն ժամանակահատվածում էլ փորագրվել են Սյունիքի գաղափարագիր նշանագրերը:
Իմ երկարամյա հետազոտությունների արդյունքում պարզել եմ, որ Սյունիքի նշանագրերի լեզուն հայերենն է: Ժայռափոր արձանագրությունները, որպես մի ամբողջություն, անվանել եմ Եդեմի արխիվ: Այս բացահայտումից բխում է, որ հայերենը, որպես անկախ ու արդեն ձևավորված լեզու, գոյություն է ունեցել վերին հին քարի դարում:
Եթե ի մի բերենք բանական մարդու ծագման, նրա գենոտիպի, աշխարհի հնագույն գրի ու նրա լեզվի մասին առկա տվյալները, ապա դրանցից միարժեքորեն բխում է, որ 50÷60 հազար տարի առաջ Հայկական լեռնաշխարհում արարված/ստեղծված բանական մարդիկ եղել են ժամանակակից հայերի նախնիները և խոսել են հայերեն:
Այդ ժամանակ դեռևս գոյություն չուներ ոչ մի լեզվաընտանիք: Հայկական լեռնաշխարհից դուրս Հայոց լեզուն կրող բանական մարդկանց և նեանդերթալյան տիպի մարդկանց խաչասերումից ծնվածների միջավայրում և շատ ավելի ուշ են ձևավորվել առաջին լեզվաընտանիքների նախալեզուները (այդ թվում նախահնդեվրոպական լեզուն): Բանական մարդու գեների հետ խառնածիններին են անցնում նաև հայերեն շատ բառեր, որոնք խառնածինները հնչեցնում են իրենց քիմքի ու կոկորդի ունակություններին համապատասխան: Այդ բառերն են, որ այսօր լեզվաբանները ցուցում են որպես հայերենի զուգահեռներ կովկասյան, սեմական, հնդեվրոպական և այլ լեզուներում:
Ուրեմն կարող ենք նաև փաստել, որ 1000 անգամ ճիշտ էր Մխիթարյան միաբանության անդամ Միքայել Չամչյանը, երբ մոտ 250 տարի առաջ իր Հայոց պատմության «Ի վերայ լեզուին Հայոց, թէ իցէ առաջին» վերնագրի տակ պնդում էր թե.
(Մ. Չամչյանց, Հայոց պատմություն, Ա հատոր, Վենէտիկ, 1784, էջ 153)
Հայերենից զատ, եդեմական լեզու կոչվելու պատվին որևէ այլ լեզու չի կարող հավակնել:
Գաղափարագրության կազմակերպման տեսանկյունից հայերենն ունի մի առանձնահատկություն, որը բացակայում է մյուս լեզուներում. դա համանուն բառերի մեծ քանակն է: Եթե որևէ լեզվում չկան բավարար քանակի համանուն բառեր, ապա այդ լեզվով անհնար է գաղափարագիր գրություն ստեղծել:
Հայալեզու մարդիկ էին, ովքեր վաղ նոր քարի դարում դուրս գալով Հայկական լեռնաշխարհից, աշխարհում տարածեցին երկրագործությունն ու անասնապահությունը և աշխարհի տարբեր ծագերում օգտագործելով իրենց նախնիների ստեղծած նշանագրերն ու իրենց լեզուն, հիմնեցին հին աշխարհի գրչության օջախները (եգիպտական, շումերական, դանուբյան և այլն): Գրչության այս օջախների շուրջն էլ ձևավորվեցին քաղաքակրթական նոր օջախները, որոնցից յուրաքանչյուրն անցավ իր ուրույն զարգացման ուղին:
Այն փաստը, որ դեռևս վերին հին քարի դարում հայերենն այն աստիճանի ձևավորված ու գաղափարագրության համար պատրաստի լեզու էր, ուղղորդում է դեպի այն միտքը, թե հայերենը աստվածատուր լեզու է, իսկ Սյունիքի ժայռափոր նշանագրերը՝ աստվածատուր գիր: Հայերենին այս բնութագիրը ժամանակին շատերն են տվել և դա, ինչպես տեսնում ենք, անհիմն չէ:
Հայերենն այն աշխարհագրական տարածքի բնիկների լեզուն է, որտեղ, ըստ հին գրավոր աղբյուրների, Աստված շինեց Եդեմը, բխեցրեց կենսատու ջրերի առաջին աղբյուրը և արարեց բանական մարդուն, որտեղ ջրհեղեղից փրկվեց ու վերածնվեց մարդկությունը: Հին գրավոր աղբյուրներն այս դեպքերի շարքում նաև հիշատակում են լեզվի ու գրի աստվածատուր լինելու փաստը: Ավելի ուշ ժամանակներում այս իրողությունը, որպես ավանդություն, գրի հետ փոխանցվեց այլ ժողովուրդների և նրանցից յուրաքանչյուրն այդ ավանդություն պահպանեց ու իր գրի ստեղծումը վերագրեց դիցարանում առաջնային դիրք գրավող Աստծո (E2.A, Tot, Nabu, Odin, ‘Eρμής, YHWH և այլն): Այնքան հզոր էր գրի կարևորության և նրա աստվածային ծագման գիտակցումը, որ Սյունիքի նշանագրերի ստեղծումից շատ հազարամյակներ անց Հին կտակարանը գրառող հեղինակները ևս հետևեցին այդ ավանդույթին. «Եւ տախտակքն՝ գործ Աստուծոյ էին. եւ գիր Աստուծոյ դրոշմեալ ի տախտակսն» (Ելից, լբ, 16):
Կրոնը – Մարդանման կապիկից էվոլյուցիոն ճանապարհով առաջացած մարդը (նեանդերթալյան տիպի մարդիկ, սևամորթներ) չէին ճանաչում Աստծուն, չունեին աստվածապաշտություն՝ կրոն:
Ըստ վերին հին քարի դարին պատկանող հնագիտական տվյալների, բանական մարդը (homo sapiens sapiens) իր հայտնվելուց կարճ ժամանակ անց ցուցադրում է ընդգծված Արարիչ Աստծո և նրա ստեղծած աշխարհակարգը պահպանող աստվածների պաշտամունք:
Այդ աստվածները ցայտուն արտահայտված են Սյունիքի ժայռապատկերներում: Այստեղ Արարիչ Աստվածը ներկայացվում է որպես հրի ու ջրի Աստված: Ջրի ընդգծված պաշտամունքին զուգահեռ տեսնում ենք, որ վերին հին քարի դարի Սյունիքի բնիկների հոգևոր կյանքում կարևոր տեղ են գրավել նաև Արևի, Լուսնի, ամպրոպի աստվածների պաշտամունքը: Արարիչ Աստծո պաշտամունքին գրեթե հավասար ներկայացված է նաև Մայր Աստվածուհու պաշտամունքը:
Սյունիքի ժայռափոր նշանագրերը, որոնցով գաղափարագրվել են դիցանունները, հետագայում նույն նշանակությամբ գործածվել են շումերական պատկերագիր և եգիպտական հիերոգլիֆիկ գրերում:
Այդ նշանագրերի ընթերցումների միջոցով մասնավորապես վերականգնվում են Հայոց ազգային դիցարանի այն դիցանունները, որոնք հայտնի են մեր դասական մատենագրությունից և բանահյուսությունից (Հայ, Արեգ, Վահագն, Արմեն, Արուսեակ, Աստղիկ և այլն):
Սյունիքի ժայռապատկերների և Հայկական լեռնաշխարհի նոր քարէ÷երկաթէ դարյան հնագիտական նյութի (արձանիկներ, շտանդարտներ, կնիքներ, նշանակիր քարէ կոթողներ, պաշտամունքային կառույցներ և այլն) և սեպագիր գրավոր աղբյուրների տվյալները վկայում են, որ Հայոց ազգային դիցարանի աստվածների պաշտամունքը հազարամյակների ընթացքում մնացել են կայուն ու անշեղ մինչև Հայաստանի քրիստոնեացումը:
Քրիստոնեության դավանաբանական դրույթները ցույց են տալիս, որ այն Հայոց ազգային կրոնից օտար միջավայրում ծագած աղանդ է: Հայաստանի քրիստոնեացմամբ մեզ համար մասնակիորեն խախտվեց ազգ կոչվելու այս պարտադիր պայմանը: Այսօր հայությունը մասնատված է քրիստոնեության տարբեր աղանդների (առաքելական, կաթոլիկ, ուղղափառ, ավետարանչական և այլն), իսլամի, ազգայինի պիտակ կրող աղանդների (հեթանոսություն, արիականություն) ու աթեիզմի միջև: Ժամանակն է, որպեսզի բոլորը համախմբվեն Հայոց ազգային կրոնի շուրջ:
Սոցիալ-Տնտեսական հարաբերությունները – Թեև ազգ կոչվելու այս պարտադիր պայմանի ձևերն ու նրանց դրսևորումները ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխվել են, նոր սոցիալական հարաբերությունների ու քաղաքակրթական արժեքների հայտնվելուն զուգահեռ, սակայն բանական մարդու գոյության բոլոր ժամանակներում Հայկական լեռնաշխարհի տարածքում ունեցել են ընդհանրական բնույթ:
Հայկական լեռնաշխարհի տարածքում ընդհանրական տնտեսական հարաբերությունների գոյության հնագույն հնագիտական վկայությունը վերաբերում է վերին հին քարի դարի վանակատէ գործիքներին: Հայկական լեռնաշխարհում կան վանակատի հանքերով հարուստ մի քանի տարածաշրջաններ, որոնցից արդյունահանված վանակատէ գործիքները հայտնաբերվել են հանքավայրից հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա:
Վերի հին քարի դարում Հայաստանի հանքավայրերից արդյունահանված վանակատէ գործիքներ են հայտնաբերվել Բալկաններից մինչև Հնդկական թերակղզին ընկած տարածքներում:
Վերին հին քարի դարի Հայկական լեռնաշխարհում կրոնական, մշակութային, տնտեսական ընդհանուր դաշտի գոյության մասին է վկայում նաև այն փաստը, որ գիրը, իսկ հետագայում նաև այլ քաղաքակրթական արժեքները (երկրագործություն, խեցեգործություն, մետաղագործություն և այլն) իրենց ստեղծման տեղական օջախից արագորեն տարածվեցին Հայկական լեռնաշխարհով մեկ:
Այսպիսին է ազգ կոչվելու պարտադիր պայմանների հակիրճ պատկերը Հայոց համար: Տեսանք, որ բոլոր պայմանների գոյությունը սկսվում է վերին հին քարի դարից (13÷50 հազար տարի առաջ): Հետևաբար, ազգի տրված սահմանմանը համաձայն, հայերը կարող են ազգ համարվել առնվազն վերջին 13 հազար տարիների ընթացքում:
Առկա պատմա-հնագիտական փաստերը նաև հանգեցնում են այն տեսակետին, թե հայերը որոշակի պատմական և որոշակի առաքելությամբ արարվել են գերբնական և գերբանական ուժի (Արարիչ Աստծո) կողմից: Նրանք պատմության բեմում հայտնվում են հանկարծակի՝ չունենալով էվոլյուցիոն նախնի, կրում են զարգացած լեզու, որի հիման վրա ստեղծում են մարդկության առաջին գիրը, իրենց բնօրրանը՝ Եդեմը, դարձնում են ժամանակակից քաղաքակրթության միակ ու նախնական օջախը:
Արյան մաքրության, սեփական կրոն և գիր ունենալու պայմանները մարդկության մնացած մասի ցանկացած հատվածին զրկում են ազգ կոչվելու իրավունքից: Այլ կերպ ասած, ըստ տրված սահմանման, ազգ կոչվելու իրավունք ունեն միայն հայերը: Հենց սա է պատճառը, որ մենք եզակի ենք մեր բնութագրերով: Սա երրորդ եզրակացությունն է:
Սակայն այսպիսի փառապանծ անցյալ ունենալով հանդերձ, այսօր գտնվում ենք ողբալի վիճակում: Մեզ այսպիսի վիճակի հասցնող պատճառներ կարող են լինել.
ա. Հասել ենք մեր առաքելության ավարտի ժամանակներին ու պիտի վերանանք և նոր առաքելությամբ մեզ փոխարինելու է գալու մարդկային մի նոր տեսակ:
Մարդկության վերջին մի քանի դարերի պատմությունը նման տեսակետը հիմնավորող փաստեր կարծես թե չի տալիս: Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել, թե Աստծո գործերն անքննելի են:
բ. Ազգ երևույթի էությունն ավելին է, քան բառերով տրված սահմամունը: Ազգը ձևավորող բաղադրիչներից յուրաքանչյուրը, որոնց քանակը կարող է ավելին լինել քան սահմանման մեջ է, ազգ կոչվող հանրությանն ապահովում է
- անհրաժեշտ և բավարար բանական, հոգևոր և ֆիզիկական կարողություններով,
- հանրության ներսում ստեղծում է միասնական հոգևոր-բանական դաշտ,
- միսնական հոգևոր-բանական դաշտում, ըստ անհրաժեշտության, ձևավորում է միասնական նպատակ,
- հանրության/ազգի անդամներն իրենց հոգևոր, բանական, ֆիզիկական կարողությունները միասնաբար ուղղորդում են միասնական նպատակի իրագործմանը:
Նման ուժի, կազմակերպվածության և նպատակամղվածության առջև ոչ մի արգելք չեր կարող գոյություն ունենալ: Դրա շնորհիվ է, որ եղել ենք ու կանք մինչ օրս:
Մեր ժամանակներում նման գործունեություն է ծավալում ազգի փոքրաթիվ մասը, այն էլ ճգնաժամային իրավիճակներում: Այսօր դա բավարար չէ առկա մարտահրավերների չեզոքացման համար:
Այսօր մենք, որպես ազգ «հիվանդ» ենք: Այդ հիվանդությունը դրսևորվում է որպես անմիաբանություն, համազգային նպատակների բացակայություն, փոխադարձ սիրո ու հարգանքի բացակայություն:
Մենք դեռևս պահպանել ենք մեր միասնական լեզուն, գիրը, բնօրրանի մի զգալի հատվածը, բայց կորցրել ենք հոգևոր միասնությունը, կորցրել ենք մեզ արարողի հետ հաղորդակցվելու միջոցը:
Հայոց միասնական հոգևոր դաշտի քայքայումը սկսվել է Արարատեան թագավորական հարստության անկման ժամանակներում, ուժեղացել է հելլենիզմի ժամանակներում և վերջնկանապես ու լիովին վերացել է Հայաստանի բռնի քրիստոնեացումից հետո: Այսօր հայության 1/3-ը իրեն համարում է ՀԱԵ-ի հոտին պատկանող քրիստոնեա, 1/3-ն անաստված է, վերջին 1/3-ը հարում է այլևայլ, այդ թվում քրիստոնեական, աղանդների:
Ի վերջո հայտնվել ենք այն նույն անօգնական վիճակում, ինչ վիճակում էր Դավիթը, երբ խաբեությամբ ընկել էր Մսրա Մելիքի փորած հորը: Այսօրվա մեր հորը քրիստոնեությունն է: Երբ դեռևս այդ հորում չեինք, ապրում էինք մի առաքինի համակարգում, որում «առաքինի» բառը նշանակում էր «արիասիրտ, քաջ, զօրավոր, լավ կռվող, հոգով մաքուր, բարեպաշտ»: Քրիստոնեությունը եկավ և պարտադրեց առաքինության նոր հասկացություն. սեր, խոնարհություն, հնազանդություն, համբերություն: Քրիստոնեությունը և նրան ծնող հուդայիզմը մերժեցին Մայր Աստվածուհու պաշտամունքը, նրան բնութագրելով «գարշելի» մակդիրով: Քրիստոնեությունը լինելով ներանձնական կրոն, մերժեց նաև ազգ հասկացությունը և իր մեջ առավ ցանկացած ռասայի ու ազգության մարդկանց:
Հորում հայտնված Դավիթը ևս մոռացել էր իր զօրության ակունքն ու գաղտնիքը: Դա հասկանում է նրա հորեղբայր Ձենով Օհանը և հիշեցնում.
-Դավի՜թ, ու՞ր ես,
Հիշա՛, Մարութա Բարձր Աստվածածին,
Հիշա՛ զԽաչ Պատարագին,
Ինչ վեր քո աջ թևին,
Ու թա՜փ տուր քեզ:
Կատարելով հորեղբոր հրահանգները, Դավիթը վեագտնում է իր զօրությունը:
Մինչև մենք չվերականգնենք մեր միասնական հոգևոր դաշտը, մինչև մենք չվերականգնենք Արարողի հետ մեր կապի միջոցը, Ձենով Օհանի ձայնը մնալու է անլսելի, քանզի այն մեր միասնական լսողությամբ պիտի ընկալենք և ոչ թե մի որևէ անհատի:
Համլետ Մարտիրոսյան
Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն