• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Ալվարդ Ղազիյան. Կենսագրություն

Posted On 05 Jul 2017
Comment: 0
Tag: Ալվարդ Ղազիյան, Կենսագրություն

Ալվարդ Ղազիյան (դեկտեմբերի 13, 1930, Սարիգյուղ – հուլիսի 3, 2017[1]), բանագետ, ժողովրդագետ։

Կենսագրություն

Ալվարդ Սարուխանի Ղազիյանը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 13-ին Հայկական ԽՍՀ Իջևանի շրջանի Սարիգյուղում` Ղարաբաղից այստեղ տեղափոխված ընտանիքում: 1937 թվականին ընդունվել և 1947 թվականին ավարտել է քաղաքի թիվ 10 հայկական միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Հայ բանասիրություն» բաժինը, որն ավարտել է 1960 թվականին։ 1961 թվականի հոկտեմբերին Ալվարդ Ղազիյանն ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ ժողովրդական բանահյուսության բաժինը, որտեղ աշխատում է մինչև օրս։

Ալվարդ Ղազիյանը 1994 թվականից ԼՂՀ գրողների միության անդամ է։

Աշխատություններ

1971 թվականին Ալվարդ Ղազիյանը պաշտպանել է «Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր» թեմայով թեկնածուական ատենախոսությունը, որը տպագրվել է 1989 թվականին։

1983 թվականին «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարով լույս է տեսել Ղազիյանի Արցախից 1970-ական թվականներին գրի առած հեքիաթների, զրույցների, մանրապատում-զվարճախոսությունների, ավանդությունների, երգերի, մականունների, ասույթաբանական բանահյուսության նմուշները, նրա կազմած հայ մշակույթի երախտավոր Գարեգին Սրվանձտյանի երկերի առաջին հատորը։

Ալվարդ Ղազիյանը կազմել և հրատարակել է «Հայ ժողովրդական հեքիաթներ» գիտական հրատարակության 13-րդ (Մուշ–Տարոն, 1985) և 14-րդ (Վասպուրական, 1999) հատորները։

2004 թվականին Ալվարդ Ղազիյանը Ս. Վարդանյանի հետ հավաքել, կազմել և հրատարակել է «Բաքվի հայոց բանահյուսությունը» ժողովածուն։

Ալվարդ Ղազիյանը հրատարակել է բազմաթիվ հոդվածներ՝ «Պարույր Սևակի «Անլռելի զանգակատան» բանահյուսական հենքը» (1973), «Ղարաբաղի զվարճախոս Պըլը-Պուղին» (1978), «Հայ ժողովրդական սնահավատական զրույցների դասակարգման հարցի շուրջ» (1983), «Устное народно-поэтическое творчество Арцаха» (1990), «Сасна црер» армянский героический эпос» (1976), «Гардманк» (историко-этнографический очерк) (1992), «Հնագույն մի սովորության արձագանքները Հայ բանահյուսության մեջ» (1977), «Ականատեսը Վան քաղաքի քսանամյա անցքերի մասին 1877-1897 թթ.» (1990), «Զեկույցներ Անդրկովկասի նահանգների սահմանի մասին» (1993), «Անդրկովկասի վարչական սահմանափոխումը» (1993), «Ազատագրական պայքարի արտացոլումն արցախահայոց բանահյուսության մեջ» (1995) և այլն։

2003 թվականի լույս է տեսնում Ղազիյանի և Ա. Միրզոյանի կազմած «Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ.» ժողովածուն։

Բանագետը հեղինակել է վեց տասնյակից ավելի գիտական, լրագրային հոդվածներ, գրախոսականներ, հրապարակումներ։ Ուշագրավ է բազմավաստակ գիտնական, բանագետ Ս. Հարությունյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Կենսամատենագիտությունը» (2003)։

Ալվարդ Ղազիյանը կատարել է նաև թարգմանական աշխատանքներ՝ 1989 թվականին «Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել ռուսերենից նրա թարգմանած «Աֆորիզմներ» ծավալուն ժողովածուն, 1998 թվականին Լ. Մելիք-ՇաՀնազարյանի «Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ» աշխատության հայերեն թարգմանությունը։

Ալվարդ Ղազիյանը խմբագրել է բանագիտական մի քանի աշխատություններ (Գ. Միքայելյանի «Նոր Բայազետի բանահյուսությունը» (1980), Լ. Հարությունյանի «Նշխարներ Արցախի բանահյուսության» (1991), Կ. Ղահրամանյանի «Օջախի դիրքը» (2002) և այլն։

Աղբյուրներ

  • Թամար Հայրապետյան «Ազնիվ նվիրումով» (Ալվարդ Ղազիյանի ծննդյան 75-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 2005, էջ 284-286

    • ↑ Jump up to:1,0 1,1 1,2 https://www.times.am/?p=218322&l=am
    0
    0
    Previous Story

    Ստեփան Մալխասյանց. Կենսագրություն

    Next Story

    Սգում եմ մեծ մարդու կորուստը

    Related Posts

    0

    Արտո Չաքմաքչյան. Կենսագրություն

    Posted On 26 Jun 2017
    , By Christina Abrahamyan
    0

    Ռուբեն Արուտչյան. Կենսագրություն

    Posted On 18 Jun 2017
    , By Christina Abrahamyan
    0

    Գարուշ Հարյանց. Կենսագրություն

    Posted On 07 May 2017
    , By Christina Abrahamyan
    0

    Մարգո Ղուկասյան. Կենսագրություն

    Posted On 17 Apr 2017
    , By Christina Abrahamyan

    Leave a Reply Cancel reply

    *
    *

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Մագաղաթի նոր լոգտիպը

    Վերջին նյութերը

    • Թումանյանը Իսահակյանի հուշերում
    • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
    • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
    • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
    • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
    • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
    • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
    • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
    • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
    • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

    ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

    Просмотры

    • afsgg ahsgshg jahsja - 162,299 views
    • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,863 views
    • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,083 views
    • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,136 views
    • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,037 views
    • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,689 views
    • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,240 views
    • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,388 views
    • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,153 views
    • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,047 views
    Рейтинг@Mail.ru
    © 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com