ՉԻՉԽԱՆԻ ՅՈՒՂԸ ԵՎ ԱՌՈՂՋՈւԹՅՈւՆԸ
Յուղը լայնորեն օգտագործվում է գինեկոլոգիական պրակտիկայում: Բազմաթիվ կլինիկական տվյալներ հաստատել են յուղի օգտակար ներգործությունը ծերունական կատարակտի, շաքարային դիաբետի, աչքի որոշ հիվանդությունների, սակավարյունության, ստամոքսաբորբի, հիպերտոնիայի, այլ:
Չիչխանի յուղը հակացուցված է խոլեցիստիտի, աղեստամոքսային համակարգի խանգարումների, պանկրեատիտի պարագայում:
Խռմփոց.- Քնելուց 4 ժամ առաջ կաթեցնել 2-ական կաթիլ չիչխանի յուղ, յւրաքանչյուր քթանցքը:
Մրսածություն.- Օրը 1-2 անգամ քթանցքերին քսել չիչխանի յուղ։ Միաժամանակ խմել 1-ական թեյի գալ սև հաղարջի, բալի և չիչխանի տերևների խառնուրդից պատրաստված թեյ։
Հայմորիտ.- Խառնել հավասար քանակությամբ սրոհունդի և չիչխանի յուղ։ Խառնուրդի 10%-ի չափով ավելացնել մանրացրած ակնամոմ (պրոպոլիս)։ Ակնամոմը լցնել դանդաղորեն և խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան։ Օգտագործելուց առաջ խառնել։ Սկսել մեկական կաթիլից՝ յուրաքանչյուր քթանցքին։ Ավելացնել օրը մեկական կաթիլ (մինչև 5 կաթիլ, բայց ոչ ավելի)։ Դեղամիջոցը սկզբում կարող է առաջացնել այրոցի զգացում։ Շարունակել մինչև 5 օր:
Կոկորդի հիվանդությունների դեպքում կարելի է այս լուծույթից 1 թեյի գդալ 5 րոպե պահել բերանում, բայց կուլ չտալ (թքել)։
Կերակրափողի ուռուցք.- Օրը 3-4 անգամ ուտել մեկական ճաշի գդալ չիչխանի պտուղ։ Միաժամանակ խորհուրդ է տրվում օրը 2-3 անգամ խմել մեկական թեյի գդալ չիչխանի յուղ։ Օգնում է նաեւ ստամոքսի խոցին։ Խմել ուտելուց 3-րոպե առաջ։
Ստամոքսի խոց.- Օգտակար է նաեւ չիչխանի յուղի և մեղրի խառնուրդը (3։1)։ Խմել 1-ական թեյի գդալ՝ օրը 3 անգամ ուտելուց առաջ:
Ոսկորների կոտրվածք.- Խառնել հավասար քանակությամբ չիչխանի յուղ ու բնական մեղր, ավելացնել նույնքան կաթնաշոռ։ Այս խառնուրդը լրացնում է կալցիումի պակասը բնական ճանապարհով։ Ընդունել մեկական ճաշի գդալ՝ օրը 3 անգամ:
ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ
Մազերի ամրացման համար չիչխանի յուղով մերսել մազարմատները, հետո լվանալ չիչխանի պտուղների թունդ եփուկով:
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:
ՀԵՂԻՆԱԿ.ՋՈւԼԻԵՏՏԱ ՍԱՀԱԿՅԱՆ