• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

ՃԻՇՏ ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Posted On 26 Jun 2017
Comment: 0
Tag: Հրաչուհի Փալանդուզյան

Երբ խորհրդային Հայաստանից որևէ արվեստագետ արտասահման էր գնում ու մնում՝ վերին հրահանգով նրա անունն ու ստեղծագործությունները հետևից շպրտում էին ու լռության ուխտ հայտարարում՝ չկա, չի եղել, մեզ պետք չէ:

Անկախությունից հետո հաշտության եզրեր ի հայտ եկան, սկսեցինք մեր աշխարհասփյուռ տաղանդներին ու հռչակավորներին գնահատել: Հետո, սակայն, մի հետաքրքիր օրինաչափություն հաստատվեց՝ սկսեցինք ոմանց աստվածացնել ու խնկարկել, ոմանց հալածել, սևացնել:

Օրինակ՝ ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչու է Արմեն Ջիգարխանյանն իր հարցազրույցներում հայկական խնդիրների մասին խոսում բացարձակ անգետի կամ հակառակորդի դիրքերից ու … շարունակվում է նրա մեծարումը: Կամ հիշենք հենց Ազնավուրին, ով ցեղասպանությանն անդրադառնալիս մի հակասական կամ մերժելի արտահայտություն անպայման անում է: Նրան ևս դա ներվում է:

Իսկ օրինակ Կիրկորովին չներվեց հայ լրագրողուհուն վիրավորելը, ինչը վերածվեց փոխադարձ լուտանքների շղթայի, և նա ի վերջո հայտարարեց, որ իրեն հայ չի համարում: Իհարկե, նրա հայրը՝ մի պայծառ ու հրաշալի մարդ՝ Պետրոս (Բեդրոս) Կիրկորովը, Երևանում ծնկի իջավ, անարժան որդու անունից ներողություն խնդրեց ու այդպես ծնկաչոք էլ «Կռունկը» երգեց, սակայն հայաստանցիներս Ֆիլիպին չներեցինք, մինչև օրս էլ ամեն առիթի դեպքում այպանում ենք, ծաղրում, մերժում:

Օրինակներն անհամար են, չշարունակեմ: Ասելիքս այն է, որ մենք մեր հռչակավորների հետ վարվելու քաղաքականություն չունենք:

Նրանց ոչ թե պետք է «լավի» ու «վատի» բաժանել, այլ դարձնել ՀԱՅ, ՀԱՅԱՍՏԱՆՑԻ:

Ինչպե՞ս: Անձնական ու պաշտոնական կապեր հաստատելով, Հայաստան հրավիրելով, մեր հայրենիքի ու ժողովրդի մասին հավաստի գիտելիքներով զինելով: Այո, զինելով, քանի որ թշնամիներն ու չկամները չորս կողմից մեզ շրջապատում են ու պետք է կարողանանք պաշտպանվել: Ճիշտ ու արդյունավետ քայլեր կատարելուց հետո մեր ազգի հեղինակությունն աշխարհում կբարձրանա, կբարձրանա նաև մեր ինքնագնահատականը:

Քիմի այցը երևակեց մեր հանրային պահվածքի ամբողջ հեղհեղուկությունը. մեկը գովերգեց, մեկը հայհոյեց, իսկ Հայաստանը հայտնվեց մոլորակի հետաքրքրության դրական կիզակետում: Ոչ ոք հարկ չհամարեց հիշել Քիմի «մեղքերը», բայց բոլորն իմացան Հայոց ցեղասպանության ու հայ ազգի արժանիքների մասին:

Ասածս կոպիտ կհնչի, բայց մեր հռչակավորներին պետք է ճիշտ օգտագործենք:

Ըստ որում ոչ միայն արվեստագետներին ու շուուբիզնեսական աստղերին, այլև գիտնականներին ու մյուս ոլորտների ներկայացուցիչներին: Չենք ուզում ինքներս մեզ հաշիվ տալ, դեմքեր ու փաստեր բացահայտել, այնինչ աշխարհով մեկ սփռված մարդկային հսկա արժեք ենք:

Ուրշները գնահատում են, մենք ինչո՞ւ պատեհ-անպատեհ առիթների սպասենք:

Կարծում եմ՝ այս հարցում Համազգային քաղաքականություն մշակելն օրվա գերխնդիրներից է:

 Հրաչուհի Փալանդուզյան

+3
0
Previous Story

Գագիկ Սուրենյան. Հուլիսը ուժեղ շոգերով է սկսվելու

Next Story

ԼԵԶՈՒՆ ԻՍԿԱՊԵ՞Ս ՀԱՐՑԵՐ ՉԻ ՍԻՐՈՒՄ

Related Posts

0

ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ

Posted On 25 Apr 2019
, By Christina Abrahamyan
1

ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին

Posted On 11 Feb 2019
, By Christina Abrahamyan
0

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՉՈՐՍ ԴՐՎԱԳ

Posted On 13 Jul 2018
, By Christina Abrahamyan
0

ՀԱՅԱԶՏՈՒՄ

Posted On 08 Jul 2018
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,256 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,862 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,072 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,136 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,026 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,687 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,236 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,388 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,153 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,043 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com