• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

ՍԻՐԵԼՈՎ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ

Posted On 24 Jun 2017
Comment: 0
Tag: ՌՈՒԲԵՆ ԱՐՈՒՏՉՅԱՆ 70

Հունիսի 18-ին լրացավ վաստակավոր նկարիչ, ՀՀ զինված ուժերի զինանշանի հեղինակ ՌՈՒԲԵՆ ԱՐՈՒՏՉՅԱՆԻ 70-ամյակը:

Օրերս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անվանի նկարչին պարգեւատրեց «Գարեգին Նժդեհ» մեդալով:

–Բանակի զինանշանը զինվորի ու գեներալի, սպայի ու ենթասպայի խորհրդանիշն է, բանակի գաղափարախոսության հակիրճ ու վառ կերպավորումը: Ու ես պիտի խնդրեմ, որ Դուք բացահայտեք զինանշանի յուրաքանչյուր պատկերի խորհուրդը, որն իր հերթին կամբողջացնի հավաքական ասելիքը: Եկեք սկսենք արծիվից: Իմ ընկալմամբ` Ձեր արծիվը շատ է տարբերվում աշխարհի տարբեր պետությունների զինանշանների վրա պատկերված արծիվներից` իր «խոհափիլիսոփայական» հայացքով ու կեցվածքով: Արծիվը ուժի, պայքարի խորհրդանիշ է ու պիտի վայրի հայացք ունենա եւ սլացքի, խոյահարման տեսք: Մեր զինանշանի արծիվը կանգնած է, թեւերը փռել, ասես գիրկն է առել զինանշանի մյուս պատկերները խաղաղ հայացքով: Ինչո՞ւ:

–Շատ ճիշտ եք նկատել: Այն, ինչ ասացիք, բացարձակ ճշմարտություն է: Իմ արծիվը եղել է վայրի հայացքով, սլացել, խոյահարել է Արցախյան պատերազմի ժամանակ, երբ մեր բանակը ազատագրում էր իր գերեվարված հողերը: Այսօր մեր զինանշանի արծիվը հաղթած բանակի արծիվ է, որի հայացքը (ինչպե՞ս ասացիք) խոհափիլիսոփայական է, նա կանգնած է հայրենի հողին ու թեւերը փռած՝ պաշտպանում է իր նվաճումներն ու հաղթանակները: Իմ արծիվը մեր ինքնավստահ, խաղաղ, հպարտ ու հաղթանակած ուժի խորհրդանիշն է:

–Պիտի խոստովանեմ, որ անպարագրելի վեհություն ու ամրություն կա նրա խաղաղության մեջ:

–Հենց դա էլ ցանկացել եմ շեշտել:

–Հասկանալի է, որ զինանշանի վրա պատկերված դրոշը մեր անկախությունն է, իսկ ի՞նչ է խորհրդանշում արեւը:

–Արեւը մեր երկիրն է` Հայաստանը:

–Այնքան խոսուն ու սրտառուչ խորհրդանիշ է, որ անգամ բացատրելու կարիք չկա. մեր արեւը` մեր հայրենիքը: Մենք նաեւ սուր ունենք զինանշանի վրա, որը դարձյալ շատ «խաղաղ է», առանց մի կաթիլ ագրեսիայի, բայց կա:

–Որովհետեւ մենք այսօր ոչ մի ցանկություն չունենք այդ սուրն օգտագործելու, բայց, եթե հակառակորդը առիթ տա, մեր սուրը կփոխի դիրքն ու կկատարի իր առաքելությունը:

–Վահանը մեր պաշտպանունակության խորհրդանիշն է, այո՞:

–Այո՛, մեր ազգային–հավաքական պաշտպանունակության: Այն միայն բանակը չի մարմնավորում, այլ մեր ժողովրդի` երկիրը բազկի ուժով, հոգևոր արարումներով պաշտպանունակ դարձնելու գաղափարը:

–Զինանշանի վրա պատկերված խա՞չը…

–Մեր հավատքը, մեր բարոյականությունը, մեր վարքականոնը, մեր ազգային նկարագիրն է:

–Պարոն Արուտչյան, Դուք արմատներով շուշեցի եք եւ հեղինակել եք նաեւ Շուշի քաղաքի զինանշանը. ի՞նչ են խորհրդանշում հրեշտակն ու սրինգը:

–Սա այն հրեշտակն է, որը երեւաց մարդկանց Շուշիի ազատագրության ժամանակ: Շուշին Երկնքից պաշտպանված քաղաք է, որի ազատության համար հայ ժողովրդի զավակները հրաշքներ են գործել մարտադաշտում: Հրեշտակը նաեւ այդ հրաշքների խորհրդանիշն է: Շուշին հայտնի է եղել որպես մշակութային քաղաք եւ, ահա, սրինգը այս փաստի հիշատակումն է:

–Դուք ժողովրդական նկարիչներ Սերգեյ Արուտչյանի որդին եք եւ Միքայել Արուտչյանի զարմիկը: Արուտչյան ազգանունը լսելիս անմիջապես կտավ, պատկեր ու գույն է հայտնվում աչքերիդ առաջ: Ձեր հայրն ու հորեղբայրը եղել են ժամանակի մտավորական վերնախավի ամենավառ դեմքերից: Ինձ հետաքրքիր է, ինչպիսի՞ն էին Խորհրդային Հայաստանում ապրող, Եվրոպայում կրթված ու համաշխարհային արվեստում իրենց տեղն ունեցող հայ մտավորականները Ձեր պատանեկության տարիներին, ինչո՞վ էին ներշնչված, ինչպե՞ս էին ապրում:

–Ես համեմատություն չեմ անելու մեր ժամանակների հետ, դա թողնում եմ Ձեզ ու ընթերցողին, բայց ամենայն սիրով կնկարագրեմ այն օրերի կոլորիտը, կպատմեմ հիշողություններս… Իմ պատանեկության տարիներին մեծերը շատ էին` մարդիկ, որոնց անունները հավերժ մնալու են հայ ժողովրդի մշակույթի ոսկե էջերում: Իմ պատանեկության տարիներին մեծերը շատ մեծ էին` ե՛ւ արվեստում, ե՛ւ առօրյա մարդկային հարաբերություններում: Ես չեմ ուզում անուններ տալ, վախենալով, որ չեմ կարողանա հիշել բոլորին: Մեր տանը պարբերաբար հավաքվում էին նկարիչներ, դերասաններ, պոետներ, կոմպոզիտորներ, գրողներ: Նրանց խոսքը, նրանց զրույցները` արվեստից մինչեւ ամենակենցաղային թեմաներ, մշակույթ էր: Հավաքվում էին ու սկսում քննարկել որեւէ բանաստեղծություն, վեպ, ներկայացում, երգ կամ օպերա: Հետո արտասանում էին, երգում, նվագում: Եվ գիտեք` ինչն էր զարմանալին՝ որ հակառակ խորհրդային «փակվածությանը», նրանք շփումներ ունեին եվրոպական արվեստի գիգանտների հետ: Նամակներ էին գրում իրար: Իմ պատանեկության տարիներին մտավորականները միաձույլ էին, արվեստի մարդիկ սիրում էին իրար ու ընկերություն էին անում իրար հետ, շատ մտերիմ էին: Նրանք հզոր ու հեղինակավոր մարդիկ էին, նրանց ճանաչում, նրանց պաշտում էին բոլորը` փոքրից մեծ: Ժողովուրդը սիրում էր իր մտավորականին, մտավորականը սիրում էր իր ժողովրդին: Օդը ներծծված էր մշակույթով: Ու երկրում մշակութային սերունդ էր բարձրանում` ձեւավորվում էր մշակութային մարդ:

–Եվ դա էր պատճառը, որ խորհրդային պետական գաղափարախոսությունը որքան էլ զուրկ էր ազգային նկարագրից, բարձրացող սերունդը ազգային դիմագիծ ու կեցվածք ուներ, որովհետեւ մշակութային մարդը չի կարող հայրենասեր չլինել: Ու հենց խորհրդային սերունդը ազատագրեց Արցախը:

–Եվ, հակառակը, որքան էլ առավոտից իրիկուն ռազմահայրենասիրություն քարոզենք, այն արմատ չի տա եւ չի ծլարձակի, եթե չենք գտել մշակութային մարդ դաստիարակելու մոդելը, որովհետեւ մարդկային բոլոր առաքինություններն այդ հողի վրա են ծլարձակում:

–Ի՞նչ ասել է մշակութային մարդ: Ձեր բանաձեւումն եմ ուզում լսել:

–Մշակութային մարդն այն մարդն է, ով ծնված օրվանից առնչվել է մշակութային երեւույթների հետ բոլոր հարաբերություններում: Ում հույզերը, զգացմունքները, մտածելակերպը, ներաշխարհը, վարքը կրթվել ու ձեւավորվել են բառի, հնչյունի, գույնի, բարձր գաղափարների, գեղեցիկի, վեհի, բարու ազդեցությամբ:

–Դուք հավանաբար ծանոթ եք զինվորականների, բանակի, սպայակազմի հետ: Զինվորական խավը մշակութայի՞ն խավ է:

–Սադրիչ հարց եք տալիս, բայց ես կպատասխանեմ անկեղծ ու առանց տողատակերի: Բանակն ու զինվորը ինձ համար բացարձակ արժեք են: Ես ուզում եմ ընկերություն անել բանակի հետ, որովհետեւ մեր բանակը` մեր սպան ու զինվորը, Արցախյան պատերազմում, բանակաշինության ամբողջ ընթացքում, ապրիլյան քառօրյա կռվի օրերին հաստատեցին մի ֆենոմենալ իրողություն` որ հայրենիքի ազատության նժարին աներկբա պատրաստ են դնելու իրենց կյանքը: Սա խիզախության, վեհության, նվիրումի գագաթնակետն է:

Երբ մեր երկրին սպառնում է դարավոր թշնամին, մենք ֆենոմենալ ենք, իսկ խաղաղ ժամանակների բանակը, երկրի ներսի բարքերը հղկվելու եւ ավելի մշակութային դառնալու կարիք ունեն: Զինվորական խավը` նույնպես:

–Երեկ մի զինվորի ծնող բողոքում էր, որ զորամասերից մեկում իրեն մի քանի ժամ սպասեցրել են մինչեւ որդուն արձակման թերթիկ են տվել: Մշակութային մարդը 12 ժամ ճանապարհ կտրած մորը 3 ժամ չէր սպասեցնի անցագրային կետում: Թվում է` մանրուք է, բայց ծնողը վիրավորված էր: Դեպքը եղել էր 2015-ին. ծնողը մինչ օրս պատմելիս արտասվում էր:

–Շատ հնարավոր է, որ այդ նույն սպան մեկ տարի անց ապրիլյան պատերազմի ժամանակ կյանքը տվել է հայրենիքի համար:

–Պարոն Արուտչյան, ի՞նչն է Ձեզ հուզում այսօր ամենից շատ եւ ի՞նչն է ներշնչում:

–Երկրում ազնվության պակաս կա: Մարդը ընկերություն չի անում ճշմարտության հետ: Մարդը անկեղծ չէ սպիտակ թղթի առաջ: Առանց ազնվության մեռնում է ամեն գեղեցիկ բան: Որքան էլ արհեստավարժ լինես, եթե ազնիվ չես, եթե հոգիդ ու միտքդ ազատ ու բաց չեն, չես կարող հոդված գրել, բանաստեղծել, նկարել, քանդակել, երգ ստեղծել: Ես ամիսներով չեմ նկարում, եթե ներշնչանք չկա, ու ասելիք չունեմ: Չի կարելի սեր, ոգեւորություն, հպարտություն ու խիզախություն խաղալ: Չի կարելի գոյատեւել, մանավանդ` երբ կա ապրելու շանս: Այլապես գոյատեւելը դառնում է կենսակերպ, սովորույթ:

Ինձ ներշնչում է մեր ժողովրդի գենետիկ «սիրառատությունը»: Ով ինչ ուզում է ասի` մենք սիրով լի ժողովուրդ ենք: Ես քեզ ասում եմ` Գայանե՛ ջան, դու այս ջանը չես կարող թարգմանել ոչ մի լեզվով: Սա մերն է, մեր սիրուց է ծնվել, մենք սիրելով էլ հաղթելու ենք…

 

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Աղբյուրը` hayzinvor.am

0
0
Previous Story

Մեզ նոր հաղթանակներ են սպասվում

Next Story

ԱՐՅՈՒՆՈՏ ՍՐՏԻ ՎՇՏԱԲԵԿ ԵՐԳԵՐԸ

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,184 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,860 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,064 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,134 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,012 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,684 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,233 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,385 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,151 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,023 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com