Հայկ նահապետի փոխանորդ Կադմոսը՝ Հակն, նոր Հայկ, որ եւ Օրիոն համաստեղութիւն
Սկիզբը՝ նախորդիվ
25.Օրիոն Համաստեղութիւն (⢫ – Դ տառ)
Հայկական Միջագետքի լեռներ
Գլխաւոր աստղերը – 1.Բետելգեյզ – Betelgeuse , 2.Ռիգել – Rigel,
3.Բելլատրիկս – Bellatrix , 4.Մինթակա, 5.Ալնիլամ, 6.Ալնիթակ, 7.Սայֆ,
8.Հատիսա (Խաթիսա), 9.Օրիոնի Տրապեց, 10.Մեյզա, 11.Թաբիտ:
Հարեւանները – 1.Երկուորեակ, 2.Ցուլ, 3.Էրիտանուս, 4.Նապաստակ,
5.Ռնգեղջիւր:
Կորդուաց աշխարհը երկրի վրայ պատկերում է Օրիոն համաստեղութիւնը՝ նուիրուած Հայկ նահապետի թոռ որսորդ-ձկնորս Կադմոսին,[1] որն իր տիրոյթը կոչել է Ծաւդէք, կենտրոն ունենալով իր պապի կառուցած Փիւնիկ քաղաքը:
Բաւական յետոյ, Ծաւդէքի տիրակալ է դարձել Արայ Գեղեցիկի որդի Կարդոսը՝ որի անունով էլ տարածքի մի լեռնաշղթան կրել է Կարդուք (յետոյ՝ Կորդուք) անունը, քանզի Օրիոնը ոչ թէ լեռներով է ուրուագծւում երկրի վրայ՝ այլ Տիգրիս գետով, սկսած նրա ակունքներից՝ մինչեւ Միջագետք դուրս գալը: Այդ պատճառով էլ պատմութեան մէջ շփոթ է առաջացել Ծաւդէք-Կարդուք աշխարհի սահմանները որոշելու խնդրում:
Նոյնիսկ ուրարտական ժամանակաշրջանում՝ տարածքը կրել է նրա հիմնադիր Կադմոսի անուան «Կադմուխի» տարբերակը:
Ներկայացնենք Օրիոնի երկրային սահմանները: Տես՝ Պատկեր «88»:
Հիւսիսային սահմանը արեւմուտքում սկսւում է Քաղիրթ (ներկայիս Բաթման) գետի երեք ակունքներից,[2] ապա Քաղիրթի Տիգրիսին միախառնուած կէտից շարունակւում է Տիգրիսի հոսքով դէպի արեւելք, այնուհետեւ Արեւելեան Տիգրիսի (այժմ Բոհտանի) հետ միացման կէտից շարունակւում է մինչեւ Բոհտանի ծայր
արեւելեան Նորդուզ վտակի հետ միախառնման կէտը:[3] Այդ կէտից մի քիչ արեւելք՝ Նորդուզին միացող Բոհտանի ձախ վտակն իր ակունքներով կազմում է Օրիոնի հիւսիս-արեւելեան սահմանագիծը: Հարաւ-արեւելեան սահմանագիծն է կազմում Արեւելեան Խապուրի աջ վտակ Խեգիլը, որ Արարադի լեռնազանգուածն է բաժանում նրա արեւելեան հատուածից: Հարաւային սահմանագիծը արեւմուտքում սկսւում է Փիւնիկ-Փինակա քաղաքից արեւմուտք ընկած Տիգրիսի աջակողմեան ներկայիս Խալթան կոչուող վտակի ակունքներից մինչեւ միախառնումը մայր գետին, ու ապա շարունակւում է Տիգրիսի հոսքի ընթացքով դեպի հարաւ-արեւելք, մինչեւ միախառնումը Արեւելեան Խաբուրին:[4] Այդ կէտի K աստղը կոչւում է «Սայֆ»՝ որն առաջացել է հայերէնի «Ծաւ»-«Ծով» բառից, ու ցոյց է տալիս Տիգրիսի գետաբերանը հարաւի ովկիանին՝ երբ Հայկական լեռնաշխարհի ամբողջ հարաւը եղել է ջրածածկ: Սա խօսում է այն մասին՝ որ Օրիոն համաստեղութիւնը երկրի վրայ պատկերուել է դեռեւս Նօյ նահապետի օրերում:
Արեւմտեան սահմանը կազմում է Քաղիրթի (Բոհտանի) միախառնման կէտից մի քիչ արեւմուտք գտնուող եւ հարաւից Տիգրիսին միախառնուող վտակի (այժմ «Սավուր») հոսքագիծը՝ որ Մասիոն (այ
ժմ Մարդին») լեռների զանգուածը կիսում է արեւելեան եւ արեւմտեան մասերի: Սա Երուանդունիների տարածքն է:
[1] Բաբելոնեան արձանագրութիւններից յայտնի՝ որպէս «ձկնորս Դումուզի՝ Հայայից»:
[2] Tabit կոչուած p3 եւ p4 աստղերը, որոնց ընդհանրական Tabit անունն առաջացել է «Դաւիթ»-
ից՝ ու համապատասխանում է Սասնայ Սիմ սարի հարաւային տարածքներից բխող Քաղիրթի 3
վտակներին:
[3] Առնոս լեռան հարաւ-արեւմտեան ծայրամասին, ուր աստղը b-ն է եւ կոչուել է «Ռիգել»=«ոտք»
եւ պիտի համապատասխանի «Առնոյ ոտն»-ին:
[4] Ըստ մեզ, Խաբուրը առաջացել է «Հաւ+ուր» արմատներից՝ եւ նշանակում է «Նախահօր (Նօյի)
տեղն ու գետը»:
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»