• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

ԱՐԱՐՈՒՄ. Արարատ – Մասիս, Արագած, Երևան

Posted On 05 May 2017
Comment: 0
Tag: Անդրանիկ Փահլևանյան

 

Արարատ, Մասիս անունների ստուգաբանությունը անելուց հետո կանցնենք Երևան անվանման ստուգաբանությանը, քանի որ վերջինս ամենաանմիջական կապ ունի Արարատ անվան հետ, այնքանով, որքանով երկուսն էլ կապ ունեն արարման հետ։ Կանդրադառնանք նաև Արագած անվանմանը նույն տրամաբանական հիմքով։ Նախ փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ սարը ունի երկու անուն․ Արարատ և Մասիս։ Երկու անուն ունենալըպայմանավորված է անվանակոչվող առարկային տրամաբանական տարբեր հիմքերից նրա էության շրջանակներում անվանում տալով։ Հաճախ անվանակոչողները կարող են լինել հասարակության տարբեր շերտեր ներկայացնողներ։ Նման տարբերակ կա Զանգու-Հրազդանի դեպքում, իսկ հասարակ անունների մեջ շատ են հանդիպում, օրինակ․ դուդուկ-ծիրանափող, հրացան-թվանք, սիրեկան-յար և այլն։ Արարատ-Մասիսի դեպքում գործ ունենք անվանակոչողների՝ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից տրված անվանումների հետ։ Ավելի բարձր խավի կողմից տրված անունը Արարատ է, իսկ ժողովրդական շրջանակներում ամրագրվել է Մասիս անվանումը։ Քանի որ նախկինում խոսել եմ ատ-ած-աճ-աշ ընդհանրության մասին, ապա չեմ խորանա դրա բացատրության մեջ։ Միայն նշեմ, որ այդ ընդհանրության հիմքում ատ-ն է, իսկ մնացածը ածանցված են դրանից։ Ատը իր ելուստ իմաստով պետք է հասկանալ որպես աստվածային կրկնակի արարման արտահայտություն- ԱՐ-ԱՐ-ԱՏ։ Ար Աստծո կրկնակի արարում, սարի արարում իր երկգագաթ տեսքով։ Հիմա պետք է տուրք տանք հատկանիշներ նկատելուն ու համեմատականներ անցկացնելուն։ Եթե սրենք մեր դիտողականությունը և փորձենք նկարիչի աչքերով նայել սարին ապա կտեսնենք տղամարդու և կնոջ հատկանիշներ։ Կնոջը խորհրդանշում է Սիսը, իսկ տղամարդուն՝ Մասիսը։ Հատկանիշներն են․ կինը ավելի նուրբ է քան տղամարդը, կինը կարճահասակ է տղամարդուց, տղամարդը մարմնեղ է քան կինը։ Այս հատկանիշները տեսնում ենք նաև Սիս-Մասիսում։ Գուցե Արարիչի գաղտնի քայլն է։ Սա ասես թե մի լրացուցիչ անգամ մատնանշում է արարման վայրը, որը իմ խորին համոզմամբ հենց Արարատյան դաշտում էլ եղել է։ Այս ամենին լրացում կգան Արագած և Երևան անվանումները, բայց դրանից առաջ, հերթականությունը չխախտելու համար անցնենք Մասիսին։ Երևի ոչ ոքի մոտ էլ կասկած չի հարուցում, որ շումերական արձանագրություններում հիշատակվող Մաշու սարը հենց Մասիսն է։ Մասիս անվանումը տրվել է ժողովրդական շրջանակների կողմից և Սիս ու Մասիս անվանումների մեջ բառի ծագման առումով առաջնայինը Սիսն է, իսկ Մասիսը պետք է հասկանալ մայր Սիս, մեծ, առաջնային իմաստով։ Հայերիս մոտ նման տրամաբանությունը շարունակվում է առ այսօր։ Հիշենք մայրաքաղաք, մայր ձեռնարկություն արտահայտությունները ու հասկանանք, որ նման տրամաբանությունը գալիս է շատ հնուց։ Մա-ն տվյալ դեպքում մայր բառի ամենասկզբնական ձևն է։ Գիտենք, որ ՍԻՍ-ն էլ իր հերթին ծիծ, ցից, շիշ, сис-ь-ка բառերի շարքում է։ Արագած անվանումն էլ նույն տրամաբանությամբ է առաջացել ինչպես Արարատը։ ԱՐ-ԱԳ-ԱԾ։ ԱՐ-ը Ար Աստծո արարում, ԱԳ-ը ակ իմաստով գագաթի Քարի լիճն է , իսկ ԱԾ-ը նույնն է ինչ Արարատի ԱՏ-ը։ Արագածը կարծես թե մատանի լինի չորս գագաթների մեջտեղում պահվող թանկարժեք քար Քարի լճով։ Այստեղ կարելի է նաև աղերսներ անցկացնել Քարի լիճ անվանման իմաստը հասկանալու համար։ Արարատն ու Արագածը Արա Գեղեցիկի անվան հետ կապ չունեն, անգամ, եթե ըստ ավանդազրույցի Շամիրամի դեմ ճակատամարտը եղել է Արա լեռան ստորոտին։ Արարատ անունը կար և շումերական արձանագրություններում հիշատակվում է Արատտա ձևով, որը հազարամյակներ առաջ էր Արա Գեղեցիկից։ Քանի որ հիշատակեցի արարման մասին և այն, որ Արարատ և Արագած անունները լրացուցիչ մատնանշում են արարման վայրը, ապա անցնենք մեկ այլ լրացուցիչ հիշատակող անվանման իմաստը հասկանալուն։ Դա Երևան անվանումն է։ Երևանը ոչ այլ ինչ է, քան արարման ամենաուղղակի տեղը մատնանշող անվանում։ Այն իր մեջ ունի արու և էգ բառերը։ Արը փոխվել է Երի, իսկ էգը՝ եվի։ Երևան անվանումը ամենաուղղակի կապ ունի արև, արեգ բառերի հետ և բառի երևալ իմաստն էլ որպես բայ կապ ունի արևի ծագելու և լույսով ամեն ինչ տեսանելի դարձնելու հետ։ Ավելի մանրակրկիտ չեմ խորանում բացատրությունների մեջ, չեմ վկայակոչում արդեն բազմիցս արտահայտված մտքեր այս կապակցությամբ, նկատի ունենալով ընթերցողի կողմից արդեն իսկ այդ ամենին քաջատեղյակ լինելու հանգամանքը։

Անդրանիկ Փահլևանյան

+3
0
Previous Story

«Արվեստի ճախրանքի» առաջին շարքը (լուսանկարներ)

Next Story

Տիգրանակերտում հզոր դամբարան է պեղվել, գտնվել են պարթևական 4 արծաթյա դրահմաներ

Related Posts

0

ՀԱՅԵՐԵՆԸ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ (Գործողություն ցույց տվող բառերի առաջացումը)

Posted On 17 Oct 2017
, By Christina Abrahamyan
0

ՀԱՅ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՍՏԾՈ ՈՐԴԻ

Posted On 18 Apr 2017
, By Christina Abrahamyan
0

ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ և ԼԵԶՈՒ

Posted On 05 Feb 2017
, By Christina Abrahamyan
2

«ՀԱՑ» բառի ստուգաբանությունը

Posted On 02 Feb 2017
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  • Մի պատառ հուշ․ լույս է տեսել Ռոմիկ Մխիթարյանի «Հուշեր խրամատից» գիրքը

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,526 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,521 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,494 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,572 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,295 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,028 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,048 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,865 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,482 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com