• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Արիներն ու Արարատը

Posted On 22 Apr 2017
Comment: 1
Tag: Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ նախորդիվ

12.Խոյ Կենդանակերպ (Aries, Arietis, Ari – ♈ – Հ տառ)
Հայկական Պար լեռնաշղթայ

 

Ամիս Ահեկան

21/20 Մարտից 20/21 Ապրիլ

Գլխաւոր աստղերը – 1.Գ(Հ)ամալ – Hamal (Alpha Ari), 2.Շերատան –

Sharatan (Beta Ari), 3.Մեզարտիմ – Mesarthim – Mezartim (Gamma 2 Ari),

4.Բոտեյն –  Botein (Delta Ari).

Հարեւանները – 1.Պերսեյ, 2.Եռանկիւնի, 3.Ձուկ, 4.Կետ, 5.Ցուլ

Կենդանակերպի լատինական Aries անուանումը մեզ յուշեց, որ գործ ունենք «Ար»-երի եւ «Արիներ»-ի հետ, քանզի «s»-ն յոգնակերտ մասնիկ է, ինչպէս եւրոպական լեզուներում՝ այդպէս էլ գրաբարեան հայերէնում:[1]

Հետեւաբար Aries-ը կարելի է ընկալել «Արեր»՝ երբ երկու «Ար»-ը («Արար»-ը) նոյնպէս «Արեր» է, ուստի Aries-ը եւ յատկապէս Arietis-ը ակնարկում է երկգագաթ Արարատին:

Ցուլ կենդանակերպին նախորդում է Խոյը՝ որի երկրային պատկերն է Տաւրոսեան լեռնաշղթայից հիւսիս-արեւելք ընկած «Հայկական Պար»-ը,[2] ուր Մեծ եւ Փոքր Մասիսները (երկու «ար»-երը) խորհրդանշում են Խոյի դէպի երկինք պարուրուած կոտոշները:

Եւ իսկապէս, «Հայկական Պար» լեռնաշղթան իր ուրուագծերով ճշգրտօրէն պատճենում է աստղային քարտէսի «Խոյ» կենդանակերպն ու նրա խորհրդանիշը: Տես՝ Պատկեր «55»:

 

Խոյ կենդանակերպի խորհրդանիշը Հայոց այբուբէնի մեծատառ «Հ»-ն է՝ մարդուն տրուած աստուածատուր արարչական հուր-հոգին (Զրուանի կողից տրուած «հուր»-ը), (գծ. «8» ե «9» ):

                                

Հին Եգիպտական պատկերագրերում «Հ» հնչիւնը խորհրդանշուած է Հայոց փոքրատառ «հ»-ով՝ հիւսուածքի ձեւով (Տես՝ Պատկեր «56»), եւ իբր թէ նշանակել է «մարդու անունը»:[3]

 

Մեծ Մասիսը համապատասխանում է Խոյ կենդանակերպի «Hamal»[4] աստղին, իսկ Փոքր Մասիսը՝ «Sheratan»-ին:

«Sheratan»-ը տառադարձելով հայերէնի՝ ստացւում է «Ասերայ Տան», այլապէս՝ «Ասերի տուն», որն հայկական տօմարի օրանուններում յիշատակւում է «Ասակ» (17-րդ օր)՝ որին էլ յաջորդում է հենց «Մասիս» օրը (18-րդ օր):

Այսպիսով հաստատւում է, որ «Աս»-երն ու «Արի»-ները նոյնն են, եւ նոյն տարածքի զաւակներն են:

Փոքր ինչ անդրադառնանք պատմութեան ծալքերին:

Դէպի արեւելք առաջին արշաւանքի նախօրէին՝ Արիներն իրենց զօրաշարժի համար հաւաքատեղի են ընտրել Արցախը, Շուշի հրամանատարական կենտրոնով: Դրա համար էլ Արցախը սկզբում կոչել են «Արացխ»,[5] որը միաւորում է «Արաց+ախ» երկու բառերը («Արիների կենտրոնատեղի» իմաստով): Իրենց հրամանատարական կենտրոնը  կոչել են «Շուշի»՝ որպէս «ուշի շէմ», այսինքն «ներւային կամ կառավարման համակարգի կենտրոնի շէմը, նախամուտքը»:

Այդ արշաւախումբը ամրապնդուել է Պարսկաստանում՝ ուր ստեղծել են մի երկրորդ Շուշի-կառավարման կենտրոն, որն այսօր կոչւում է Սուզա կամ Շօշ:

Հազար տարի անց, Արիական երկրորդ արշաւանքի ժամանակ Արացխը վերանուանել են «Արդախ»՝ որպէս «արդարութեան կենտրոն», ինչը յուշում է այս անգամ՝ Արցախի «հոգեւոր գլխաւոր կենտրոն»-ի վերածուած լինելու հանգամանքը:

Վերադառնանք մեր նիւթին:

Ըստ մեզ, Հայկական Պարն ընդգրկում է Փոքր (3925մ.) ու Մեծ (5165մ.) Մասիսները, Սինակ (1760մ.), Բարդող (3261մ.), Սուկաւետ (Սուկաւ, Ջրաբաշխ) (3455մ.) լեռները, ու հասնում մինչեւ Այծպտկունք լեռը (3124մ.):

Մինչդեռ «Խոյ» կենդանակերպի տարածքը աւելի փոքր է, որի երկրային պատճենն սկսւում է Հայկական Պարի Փոքր ու Մեծ Մասիսների զանգուածներից, ընդգրկում է Սինակ-ը, եւ աւարտւում է Բարդող լեռով՝ որն էլ աստղային քարտէսում նշւում է որպէս Խոյի «41»-րդ աստղը:

Յաւելուած.-

Խոյ կենդանակերպի անուան հնագոյն տարբերակներից է՝ Հռովմէական «Ovis Aurea» կամ «Ovis Auratus»:[6]

Մեկնաբանութիւն.-

1.«Ovis Aurea» արտայայտութեան «Ovis»-ը ի հարկէ լատիներէնում «Խոյ» է նշանակում: Նրան կցուած «Aurea» բառը այսօր միջազգայնօրէն ծանօթ «Աուրա»-ն է՝ որ հայ մատենագրութեան մէջ յայտնւում է «Ահուր» ձեւով, եւ նշանակում է «լուսապսակ»:

Մենք արդէն գիտենք որ որեւէ համաստեղութեան կամ կենդանակերպի գլխաւոր աստղը աւանդաբար կրել է տուեալ աստղահոյլի անունը, ուստի այս պարագայում էլ Խոյ կենդանակերպը ներկայացնող Հայկական Պարի բարձրագոյն «Արարատ» լեռը պիտի կոչուած լինէր «Ovis aurea»:

Հետեւաբար այս առաջին ձեւում բացայայտւում է «Արարատ» լեռան եւ անուան կապը՝ «Աստուածային հուր»-«Աուրա»-ի հետ:

2.«Ovis Auratus» խօսքում «tus»-ի հիմքը հայերէնի «տու»-«տալ» բայն է, երբ յոգնակերտ «s»-ը ցոյց է տալիս թէ խօսքը «մի աուրա»-ի մասին չէ, այլ մի քանի աուրաների՝ որոնք տրուել են Զրուանի կողմից յետջրհեղեղեան նոր արարուած երեք տարբեր գոյնի մարդկային տեսակներին:

«Auratus» բառը յուշում է թէ «Արարատ» լեռնանունը ծագած պիտի լինի՝

1.Սկզբնական «Ահուրատուք» ձեւից՝ որպէս «Լուսապսակներ տալու տեղ»,

2.«Auratus»-ը («Աուրատուս») առանց յոգնակերտ «s»-ի կարող էր արտայատուել «Աուրա+աուրա+տու» ձեւով՝ որից էլ բխում է «Աուրարատու»> «Արարատ»-ը՝ այս անգամ որպէս «արարչութեան լեռ», ապա սկզբի «Ա»-ի անկումով առաջացել է «Ուրարատու», կրճատ «Ուրարտու»՝ որպէս «Աստուածային մասնիկը» (Ար-ը) «տալու «տեղ» (ուր)»:[7]

3.«Auratus»-ի մի այլ տառադարձութիւնն է «Այրատուք» («Au»-«աւ» > «այ» անցումով), եւ քանի որ «s»-ը վերաբերւում է «Այր»-ին՝ ուստի լեռնանունը առանց յոգնակերտ այդ մասնիկին կարող էր ունենալ «Այրա+այրա+տու» ձեւը՝ որից էլ «Այր+Ար-ա+տ»-ը, որ տառացիօրէն բովանդակում է «Ար-ի տուած Աստուածային լուսապսակը» իմաստը (երբ առաջին «Ար»-«Արարիչ»-ը «Արամազդ»-ն է, իսկ Արարատի վրայ արարող Զրուանը՝ նրան յաջորդող երկրորդ «Ար»-ն է):

Յետ գրութիւն.-

Կենդանակերպերի այսպիսի հերթականութիւնը գալիս է արարչութեան ժամանակներից, որի մէջ Խոյ-ը մտցուել է Նօյեան ջրհեղեղից անմիջապէս յետոյ, որովհետեւ Հայկական Պար լեռնաշղթան մինչ այդ գոյութիւն չի ունեցել:

 

Յետագայում, թերեւս սառցապատուած երկիր մոլորակի հալոցքների ժամանակամիջոցին է՝ որ Խոյը դարձել է տօմարի առաջին ամիսը, մինչեւ նոր ժամանակների սկիզբը:


[549] Յոգնակերտ «ք»-ն հոլովման ժամանակ դառնում է «ս»՝ ինչպէս «արք» > «ընդ արս»:

[550] Տես՝ «Ատլաս», էջ 7, «Այրարատեան լեռներ»-ը:

[551] Ն. Վ. Մամունա, «Հին աշխարհի եօթ երկինքները», Մոսկուա, 2000թ., ռուս. լեզուով, էջ 150 (ծ.Թ.

     ԾՈՎցվՈ, “հպՎՖ ծպոպր ԺՐպՉվպչՏ ԾՌՐՈ”): Սա ի հարկէ մարդու արեան կոդն է:

[552] Արաբերէն Hamal նշանակում է «Խոյ կենդանակերպ», նաեւ՝ «կրել», «կրող», որի մէջ կայ «յղի

     լինելու» իմաստային երանգը, եւ ակնարկում է արարչութեան վայր լինելուն: Նոյն բառի

     «Գամալ» տարբերակը արաբերէնում «ուղտ» է նշանակում, որի սապատն էլ

     առնմանութեամբ՝ խորհրդանշում է «Մեծ Մասիս»-ը:

[553] Տես՝ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»-ը:

[554] Տես՝ Ռոբըրտ Տեմպլ, «Սիրիուսի առեղծուածը», ռուս. լեզուով, Մոսկուա 2005թ., էջ 215:

[555]  Աւելի մանրամասն տես՝ Յօդուած «2», «Բ» գլուխ, 24-րդ ենթայօդուած՝ «Ահուրամազդա»:


Մովսէս  Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝  Թէ  ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

0
0
Previous Story

Թէ ինչո՞ւ Մայր Արաքս

Next Story

Մեծ Արջ համաստեղութիւնը երկրի վրայ

Related Posts

0

Աստուծոյ եւ Տիեզերական լոյսի որդիների – Ասերի, Արիացիների- բնակութեան տարածքը կոչուել է Ասիայ

Posted On 24 Jun 2017
, By Christina Abrahamyan
0

«Կապադովկիայ» անուան «դովկ» արմատը մեր բարբառային «թոկ»-ն է

Posted On 23 Jun 2017
, By Christina Abrahamyan
0

«Մովսէս» անուան մէջ ջուրը որտե՞ղ է թաքնուած

Posted On 22 Jun 2017
, By Christina Abrahamyan
0

Նրա տիրոյթը հասել է մինչեւ Հնդկաստան. Արտաշէս Ա. Աշխարհակալ

Posted On 21 Jun 2017
, By Christina Abrahamyan

One Comment

  1. Pingback: ՄԱԳԱՂԱԹ.AM » Մեծ Արջ համաստեղութիւնը երկրի վրայ

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը
  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,704 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,534 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,514 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,813 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,601 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,303 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,035 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,065 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,876 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,493 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com