• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Կայսերական վառօդարանի ՝ Տատեան վառօդապետները եւ իրենց ճարտարագիտական ժառանքը

Posted On 20 Apr 2017
Comment: 0
Tag: Տատեան վառօդապետները

Պոլսոյ

 

 Օսմանեան արքունի վառօդարանը ամբողջ մէկ դար (1795 – 1895)  ղեկավարած են Տատեան գերդաստանէն  հինք սերունդներ յանձինս :

Ա . Մահտեսի Առաքել  Տատ Ամիրա Տատեան Նիկողայոսի (1795 – 1812):

Բ .  Սիմոն Ամիրա Տատեան Առաքելի (1812 – 1832):

Գ .  Յովհաննէս Պէյ Ամիրա Տատեան Առաքելի (1832 – 1869):

Դ .  Պօղոս Պէյ Ամիրա Տատեան Սիմոնի (1832 – 1861):

Ե .  Առաքել Սիսակ Պէյ Ամիրա Տատեան Յովհաննէսի (1869 – 1895):

 

                                  

Եթէ Տատեան գերդաստանը ուղիղ մէկ դար , կրցած է վերապահել վառօդապետի պաշտօնը  գերդաստանին , ուրեմն հետագրգիր է իմանալ  , թէ ինչպէս Առաքել Տատը եղածէ առաջնեկ ընտրեալը այդ պաշտօնին եւ ինչ ժառանք թողած են Տատեան սերունդները , վառօդարանի  ճարտարագիտական կառոյցին :

 Տատեան գերդաստանը ճանչցուածէ Մահտեսի Առաքել  Տատով , սակայն Ակնա Առաջնորդ Տ. Պօղոս Արք. Կը վկայէ , իր ձեռագրով եւ անձնական կնիքով , թէ Մահտեսի Առաքել  Տատի արմատները խորնեն (14) սերունդ ,  անոնք գաղթած են Սեբաստիոյ շրջանեն ,       որպէս Սենեքերիմ  Արծրունեաց  դէպի Ակն եւ ճանչցուած որպէս Պէրոզեան  (պէրօզներ) Ակնի մէջ. Ինչ որ դիւրիւն է հետեւցնել  , թէ այս գաղթով  , Պէրոզի գերդաստանը կորսնցուցած է իր հողերը եւ գերդաստանի տնտեսութիւնը եղած է արհեստը , որպէս ապրելու միջոց , որը զար գանալով սերունդ է սերունդ ,  կատարելագործուած է Մահտեսի Յարութիւնի մօտ , եւ  որը   աջքի  ինկած է   իր Եփրատի վրայ կառուցած  կամուրջով . ան եղած է կամարակապ , հաս- տատ ժայրերու վրայ հենած , եւ փայտաշեն ու մեծ բարիք եղածէ ժողովուրդին , դիւրացնելով երթն ու դարձը եփրատի երկու ափերուն միջեւ:

Մահտեսի Յարութիւնէն չորս սերունդ ետք գերդաստանը կը բախտաւորուէր Առաքել Տատով ծնած Կամարակապ / Ակն  1753 ին ան կ՛ըլլայ արհեստավարժ , շրջահայաց , քաջ , գործի մէջ նետուող եւ փորձը սիրող անձնաւորութիւն մը . ուխտով կ՛այցելէ Երուսաղէմ ու երկու անգամ Պոլիս կը գտնուի . կը կարուցէ երկու ջրաղաց եւ կամուրջ մը որմէ ետք կը հաստատ- ուի Պոլիս ու զանազան պաշտօններ վառելէ ետք 1795 – ին Սուլթան Սէլիմ  Գ. – ի հրամանով կը նշանակուի կայսերական Վառօդարանի ընդհանուր Տնօրէն . Մահտեսի Առաքել  Տատ իր աշխատանքի ընթացքին հնարած է զանազան մեքենաներ , անիւաւոր նաւակներ , ջրհան- ներ , ու շատ մը այլ գործիքներ : Եկէք փորձենք հասկնալ եւ բացատրել ու արժէքաւորել այս հնարուած զանազան մեքենաները եւ գործիքները ու անոնց ներդրումը վառօդարանէն ներս որպէս Առաքել Տատի ճարտարագիտական ժարանքը:

 Ուրեմն նախքան խօսիլը Առաքել Տատի կողմէ հնարուած գործիքներու ու մեքենաներու մասին եկէք ճանչնանք (վառօդը) եւ (վառօդարանի կառոյցը) : Ուրեմն այսպէս Վառօդը  (*) (gunpowder / baruthanes) մաս կազմեց քաղաքակրթութեան բառարանին մօտաւորապէս (1100) թուականին ու շուտով ան դարցաւ բոլորին հետագրքրութեան կիզակէտը : Ան կը բաղ կանայ երեք բաղադրիչներէ  :

Ա. Հանգային էական աղը (75%) որ ծանօթ է (saltpeter) անունով եւ որուն քիմիական անուա -նումնէ ունենալով երկու տարբերակ (potassium nitrile or calcium nitrile) Օսմանական կայս -րութեան մէջ ան կ՛ստացուէր  հանքերէ  իսկ  Եւրոպայի  մէջ  մարդու ու  կենադանիներու  աղտոտութեան ու մեզի խմորումով գալսիւմի կամ բոդասիւմի հետ:

Բ. Ծծումբ (10%) կ՛ստացուէր հանքերէ կամ հանքային աղփիւրներէ:

Գ . փայտածուխ (15%) ու կ՛ստացուէր անտառային ծառերէ:

Լաւագոյն վառօդը չոր , մանրացուած բոշի ու մաքուր խառնուրդնէ . ան թիւրավառ է վտանք աւոր պայթուցիկ եւ արտադրութիւնը բաւականին դժուար , խոնաւութեամբ շուտով կը բճա-նայ, իսկ չորութեամբ եւ մանրութեամբ կը դառնայ թիւրավառ , պայթուցիկ ու առկածախնդ- րական:

  Իսկ Վառօդարանը (gunpowder mill) ան ճարտարագիտական կառոյցմնէ ուր կը պատրաս -տուի վառօդը նախ խառնելով  բաղադրիչները միասին ու նոսրացուելով հատուկ աղորիք- ներով , կը մաղուի մանր չափերու ու լեցուելով անթաբանց տակարները կ՛ուղարկուի որպէս պատրաստ վառօդ :

  Վառօդարանի կարեւոր եւ վտանքաւոր մասը կը կազմեն աղորիքները անոնք մինչեւ (14) -րդ դար եղած են հարուածող աղորիքներ (stamp mill / mortars – pestles) որոնց ամանը կը շին – ուեր պրոնզէ իսկ ծեծիչը հաստատուն փայտէ իսկ աւելի ուշ անոնք փոխարինուած են գլա -նացեւ անիւ աղորիքներով (roller mill)  որպէս աւելի ապահով ու արդիւնաբեր նկար 1 / 2 :

(*) վառօդի իտիալ խառնուրդը կը կազմէ : հանք.  աղ (74.64 %) / փայտածուխ (13.51%) /

     ծծումբ (11.85 %):

 

 

 

 Ինչ կը վերաբերի այս աղորիքներու շարժիչ ուժին անոնք եղած են:

Ա . կենդանական քաշ՝ ինչ որ աւելի ծախսալից է ու նուազ հուսալից  նկար 3.

Բ .  ջրանիւներ որոնք աւելի արդիւնաբեր են  հուսալից , կայուն ու արաքավազ նկար 4  / 5 .

 

                    

 

 

 

   Մեծ աղորիքները ունեցած են (60 – 600) քկ. Կարողութիւն իսկ փոքր աղորիքները (20 – 25) քկ.  Միայն:

  Օսմանական կայսրութեան սուլթանները առաջին օրէն իսկ անդրադարձան վառօդի կարե ւորութեան , որպէս կայսրութեան ընդարձակման միջոց ու երաշխիկ հարատեւման ու կայու նութեան. կայսրութեան բոլոր տարածքին կառուցուեցաւ բազմաթիւ վառօդարաններ մեծ ու փոքր  , որոշուեցաւ պահեստի կեդրոններ , օգտագործելով Անաթոլիոյ աղային պաշարները, Վանի շրջանի ծծումբի աղփիւրները եւ արեւելքէն արեւմուտք երկարող փոքր ասիոյ խիտ ու կարծր անտառները ու հրոմէական ճամբաներու , կամուրջներու լայն ձանձը: 16 – 17 րդ դա -րերուն  վառօդարաններ  զետեղուած էին    Էրզրում ,  Տիարպաքիր ,   Օլթու ,   Վան ,   Բէքս , Գահիրէ , Պաղտատ , Հալէպ , դէմէն , Պուտա , Պէլկրատ , Տէմէշուար , Պաքրքէյ , Կալլիփոլի ,  Իսթանպուլ : վառօդարանները Էականին օժտուած էին հարուածող աղորիքներով եւ ընդ -հանրապէս  անոնց  շարժիչ  ուժը կը կազմէր  կենդանական  քաշը :

  14 – 15 րդ դարերուն Օսմանական վառօդի ճարտարարուեստը բաւականին զուգահեր էր Եւրոպականին եւ արդիւնաւէտ . սակայն ժամանակի հետ ան դարձաւ  ժամանակավրէպ մասնաւորապէս ընդէմ եւրոպական վառօդին , որ գերազանցեց որակով , քանակով ու որպէս ճարտարարուեստ իր վառօդարաններու ճարտարագիտական զարգացումով . այս իրականութեան լաւագոյն վկան եղաւ ( Լէբանթօյի ) ճակատամարտը ուր կայսրութիւնը ունեցաւ հսկայական կորուստներ , որմէ ետք լրջօրէն մտահոգուած որոշեց զարգացնել վառօդի ճարտարարուեստը , ու 1794 ին ( Տէվքիի Ալրատիկ ) էֆէնտիի առաջնորդութեամբ  ձեռնարկեց վերանորոգման աշխատանքիմը ներածելով եւրոպական մեքենաներ , գործիք- ներ    անգլիացի   մասնագետներու   ճարտարագիտութեամբ  ու   օգնութեամբ ,  ուղուած   մասնաւորապէս   Պաքրքիի ,  Կալլիբօլիի  եւ   Սալոնիքայի   վառօդարաններուն ,  որոնք   ձախողելով  հետագային  վերածուեցան  վառօդի  պահեստանոցներու  . Կայսրութիւնը ձեռնարկեց նաեւ նոր վառօդարանիմը կառուցման Ազատլիի շրջանին մէջ Մարմարայի ափին , որուն իսկական ճարտարագետը եղաւ (Առաքել Տատ Տատեան) հնարելով նոր մեքենաներ ու գործիքներ մէկ քայլ առաջ անցնելով եւրոպական ճարտարարուեստէն . այս վառօդարանը առաջին կարգին  կ՛օգտագործեր ջրային ուժը որպէս շարժիչ . աղորիքներ  ունենալով տակարային աղորիքները (barrel mill) որուն հնարքը վերապահուած պէտքէ ըլլայ Առաքել Տատին , աղորիքներ որոնք ուժի մէջ են մինչեւ օրս զանազան ճարտարար- ուեսներու մէջ. իսկ բոշիացած վառօդը կը մաղուեր ինքնաշարժ գլանացեւ մաղերով նոյնպէս Առաքել Տատի հնարած մեքենաներնէն  նկար 6 / 7 :

 

                նկար 6  Ազատլի վառօդարանի համայնապատկերը       

 

  

նկար 7 Ազատլի վառօդարանի ներքնասրահները  

  տակարային աղօրիքները եւ գլանաձեւ մաղերը) 

 

Կը մէջբերենք ներկայութեամբ հետեւող Եւրոպացի մասնագետներու վկայութիւնը ուր ըսուած է:

«The new gunpowder works at Azadlli (Istanbul) after its completion by Sultan Selim III this state for the art gunpowder factory was able annually to produce some 560 metric ton of powder in 1800 the interior of the Azadlli gunpowder works shows a modern and well organized facility the new type mill structure of this hydraulic baruthane was made by Arakil effendi and was considered at the time to be a masterpiece of functionality,   Constantinople 1798. »         Թարգմանաբար:

Սուլթան Սէլիմ 3րդ-ի նախաձերնութեամբ հիմնուած , Իսթանպուլ (Ազատլի) նոր վառօդ – արանը ամբողջանալէ ետք , հանդիսացաւ օրուայ ճարտարագիտութեամբ հագեցած գործ- արան մը  . որուն արտադրական կարողութիւնը տարեկան կարող էր հասնիլ 560 մէթրիք- թոննա վառօդի , 1800  թուականին  : Ազատլի վառօդարանի ներքնամասերը ու արտադրա- մասերը նորոյթ ու լաւ դասաւորուածէին . եւ նորաստեղծ տակարային աղորիքները այս ջրաշարժիչ  վառօդարանին  շինուեցան  (Առաքել էֆէնտիի)   հնարքով  ու ստեղծագործութ- եամբ , որ   նկատուած է օրուայ լաւագոյն ստեղծագործութիւնը իր յաջողակ աշխատանքով:

Իսթանպուլ 1798:

 

   Առաքել Էֆէնտիի հնարած մեքենաները  ու գործիքները միայն վառօդարանին չէին , ան իր արհեստավարժ ու բազմահմուտ հանճարով եւ լուծումներով մեծ ներդրում ունեցած է նաեւ ջրային ճարտարագիտութեան մէջ իր կառուցած ջրաշարժիչներով , եւ ջրանցքներ մաքրող անիւաւոր նաւակներով ու ջրհաններով:

Տատեան վառօդապետներու շարքէն աչքի ինկող ու նշանաւոր է նաեւ     Յովհաննէս Պէյ Ամիրա Տատեան ան կրտսեր զաւակնէ Մահտեսի Առաքել  Տատ Ամիրայի ծնած է Ազատլի  1798 Փետրուարին ստանալով տոհմային լուրջ կրթութիւն ուսուցիչ ունենալով օրուայ նշա -նաւոր հայկաբաններն ու մխիթարեան հայրերը սորուած է յունարէն եւ այլ օտար լեզուներ. 1820 ին տեսուչ կը կարգուի Պէյքոզի թուղթի գործարանին որմէ ետք կը պաշտօնավարէ վառօդարանին մէջ . 1828 ին կը հնարէ հրացանի երկաթները ծակելու յատուկ մեքենայ մը նկար 8 , որուն համար ինքը ու եղբայրը դրամական պարգեւներ կը ստանան Արքունիքէն :

 

 նկար 8  հրացանի երկաթները ծակելու յատուկ մեքենան   

 

Սիմոն Ամիրայի մահէն 1832 ին կայսերական հրամանով Յովհաննէս Պէյ Ազատլի վառօ- դարանին Արքունի վառօդապետ կ՛անուանուի իսկ Այ-Սթէֆանոսի վառօդարանին վերա- տեսչութիւնը կը յանձնուի Պօղոս Պէյին:

 Յովհաննէս Պէյ 1835 ին Սուլթան Մահմուտի հրամանով իր զաւկին Առաքել / Սիսակի հետ կ՛ուղեւորուի եւրոպա , ուր շուրջ տարի մը կը կատարելագործէ իր մասնագիտութիւնը ու վերադարձին արդիական կարք ու սարքով կ՛օժտէ վառօդարանը: կը հնարէ երկաթ ձուլելու գործիքներ , կը հիմնէ մետաքսի ու չուխայի գործարաններ , որոնց մեքենաները բերելու համար 1842 ին եւ 1847 ին կրկին կ՛ուղեւորուի եւրոպա . 1856 ին Յովհաննէս եւ Պօղոս  Ուլայի աստիճան եւ Պէյութեան Տիտղոս կ՛ստանան:

   Յովհաննէս Պէյ Տատեան բնաւորութեամբ բարիէր , խղճամիտ , արդար կը սիրեր օգնել , հանրանուէր եւ ազգասէր ան ծարայած է երկար տարիներ իր հանրօգուտ աշխատանքով .

1856 ին բարձրագոյն ատեանի անդամ եր , 1857 ին հասարակաց կրթութեան բարձր ժողովի ու պատրիարքարանի գերագոյն ժողովի անդամ , Ազգային սահմանադրութեան հիմնադիր- ներէն , իր բաժինը ունեցած է եկեղեցաշինութեան մէջ ու կը մահանայ  1869 ապրիլին : Իր զաւակներէն    նաշանաւոր են   Յարութիւն Փաշա Տատեան     (քաղաքագէտ , նախարարի տեղակալ ) , նկար 9  ու վառօդապետ Առաքել Սիսակ Պէյ Ամիրա Տատեան:

 

                                                           

 

 

Աղբիւրներ:  

Encyclopedia of the Ottoman Empire              Gabor Agoston & Bruce Masters                          2009 

The Manufacture & Transportation of Gunpowder in the Ottoman Empire (1400-1800)   

                                                                            Cameron Rubaloff Nelson                                  2010

A Diderot Pictorial Encyclopedia of Trades & Industry (vol.I+II)       Charles C. Gillespie            1959   

Տատեան Գերդաստանը եւ իր Ականաւոր Դէմքերը                    Թ.Ազատեան                    1952

 

Մեքանիք -Ճարտարագէտ Կարպիս Մինասեան

0
0
Previous Story

ԵԴԵՄԻ ԻԾԱԳԻՐ ԱՐԽԻՎԸ (The Goat-Writing Archives of Eden)

Next Story

Անդրադարձ Պորտասար անվանը (Պորտասար թե՞ Գեոբեկլի թեփե)

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,605 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,533 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,503 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,583 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,302 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,035 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,055 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,875 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com