• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

«Արվեստն ադամանդ է, ով որ աղքատ է, չի կարող ունենալ այն». Վ. Տերյանի նամակը` Նվարդ Թումանյանին

Posted On 16 Oct 2013
Comment: 0
Tag: Հով. Թումանյան, Նվարդ Թումանյան, Չեխով, Վահան Տերյան

Vahan_TeryanՄի նեղանար … որ այսքան ժամանակ չեմ գրում Ձեզ: Վատ օրեր էին, գլուխս խառն, գործերս ավելի ևս, տրամադրությունս ընկած – ապատյա և առօրեական հոգսերով լի օրեր – արժե՞ր գրել: Ահա այսօր էլ նստեցի գրելու և տեսնում եմ, որ ոչինչ լավ բան չի գրվելու, բայց այնքան երկարում է իմ ապատիկ տրամադրությունը, որ Դուք կարող եք այլ կերպ բացատրել իմ լռությունը, եթե նորից չգրեմ, մինչդեռ Ձեր նամակը, թեպետ կարճ, մի քիչ կարծեմ չոր, ինձ այնքան ուրախացրեց ու մխիթարեց: Այժմ քիչ-քիչ կարծես թե գործերս սկսում են կարգի գալ, բայց շատ եմ ուզում Կովկաս ընկնել ու անհնար է – դա ինձ տխրեցնում է: Սակայն մխիթարում եմ ինձ ինչ-որ գաղտնի հույսով, որ դա կհաջողվի:

Ինձ խնդրել են մի ռուս թերթի համար հայերենից իմ ընտրությամբ մի բան թարգմանել: Երկու շաբաթ գլուխ եմ կոտրում, չեմ կարողանում մի կարգին պատմվածք ճարել, որ շատ մեծ չլինի և լավ լինի (ասենք մեծերն էլ մի բան չե՜ն): Եթե ասեմ – ափսոս չե՞ն մեր պոետները, կկարծեք թե աչառու եմ դեպի պոետները, որովհետև ինքս էլ ոչ բարով պոետ եմ: Բայց դա ճիշտ է: Եթե ինձ խնդրեին մի շարք լավ ոտանավորներ ընտրել ու թարգմանել – ես համենայն դեպս կկարողանայի մի ամբողջ գիրք բան ընտրել … Եվ այդ ավելի պարզ երևում է, երբ սկսում ես թարգմանել – դա իսկույն աչքի է զարնում:

Դուք չկարծեք, թե ես բառացի թարգմանության մասին եմ ասում – ես հասկանում եմ, որ պետք է լավ թարգմանել, բայց ախր ի՞նչ լավ թարգմանես, երբ, օրինակ, վերցնում ես Ահարոնյանի «հռչակավոր» «Մայրեր»-ը, կարդում ես չորս երես, հետո երբ շարունակում ես, տեսնում ես, որ բոլորն ավելորդ է, անհետևողական, կեղծ, սուտ: Դա չի կարող չնկատել ռուս ընթերցողը, որին երես են տվել Չեխովի նման կարճ և ազդու գրողներ: Տալ մի թարգմանություն և զգալ, որ տպում են, որովհետև հայերիս բարիք են անում – վիրավորական չի՞ միթե մի մարդու համար, որն ինքն էլ ուզում է հայ գրող լինել, և, բացի այդ, գիտե, թե ինչու են այդ բոլոր գրվածքները թույլ ու վատ, բայց և գիտե, որ մի ռուս պարտական չէ այդ պատճառների քննության մեջ մտնելու, վերջապես պատճառները փաստերը չեն փոխում … Ա՜խ, արվեստն ադամանդ է, ով որ աղքատ է, չի կարող ունենալ այն: Միայն նրանք կարող են ունենալ այն, ով կարող է գին տալ ադամանդին, իսկ ով ուզում է մի մանեթով «ադամանդ» ձեռք բերել, նա կստանա Tet-ի կեղծ ադամանդները: Բայց ո՞ր հիմարը կգնե, կամ կընդունե այդ Tet-ի ադամանդները իսկականի տեղ: Վայ եկել ու մեզ տարել է. … ի՞նչ պիտի լինի, չգիտեմ: Մերոնք աչքերը տնկել են Տաճկահայաստանի վրա, թող ազատվի մեր երկիր – ո՞վ չի ուզում այդ, բայց մի՞թե իրավ երբ այդ լինի, հայը պիտի Թումանյանին ավելի գնահատե, քան Մանթաշովին և իրա համար ավելի մեծ պատիվ համարե առաջինի բարեկամությունը, քան վերջինինը: Երանի հավատացելոց: Ես այն կարծիքին եմ, որ մենք չափից դուրս մեծ նշանակություն ենք տալիս արտաքին ուժերին, նյութական հանգամանքներին և կարծում ենք, որ երբ մեր այսօրվա ինտիլիգենտը մինիստր դառնա – նա կսկսե հասկանալ այն, ինչ չի հասկանում, երբ վարժապետը է, առուտուրական, «ատվակատ», «բժիշկ», «հասարակական գործիչ», պրոֆեսոր և այլն, և այլն: Արվեստը, որ ամենից քնքույշ ու նուրբ ծաղիկն է` ինչպես պիտի ծաղկի այդ կոպիտ ու «մունդառ» խոտերի մեջ: Նույնն է և մտքի վերաբերմամբ…

Բայց ի՞նչ հիմարություն է իմ կողմից այսպիսի «հին նորույթներով» Ձեզ ձանձրացնելը և դառնացնելը: Մի՞թե ես չեմ գրում էլի «Ներբող (դիֆերամբ) Արարատին», և մի՞թե Դուք չգիտեք, թե ինչպես եմ սիրում ես իմ երկիրը, և ինչպես է ցավում իմ սիրտը: Այդ է ամենից վատը: Եվ կարծում եք իմ հոգու հեռավոր խորքերում չե՞մ հավատում ու բաղձում, որ լինի իմ երկրում մտքի ու հոգու մի այնպիսի փայլ, որ մեր շուրջը արջերն ու գայլերը շլանան ու քոռանան: Դարձյալ թափեցի Ձեր առջև իմ հոգու մաղձը և որքան էլ անիծեք ինձ, այս րոպեիս կարծես քիչ թեթևացա …

P.S. Մի խնդիրք, եթե դժվար չի լինի, գնացեք բժիշկ Զարգարյանի մոտ (կամ եթե նրա մոտ չէ, նա երևի կասե ուր է) և վերցրեք իմ թարգմանությունը Օսկար Ուայլդի «Սալոմե»-ի, որ անցյալ ձմեռ ղրկել էի նրանց (Հրատարակչական ընկերությանը) հրատարակելու: Երևի չեն հրատարակում (իմացեք այդ հաստատ ու որոշ) և եթե վերցնեք, կամ ուղարկեցեք, կամ պահեցեք, երբ Պաոլոն գա, կտաք նրան, որ ղրկե ինձ, պիտի դրստեմ ու մշակեմ: Չկարդաք հա՜, շատ բաներ եմ ուղղելու, և ոչ ոքին ցույց չտաք խնդրում եմ, լսո՞ւմ եք: Սիրելի Իվան Ֆադեյիչին և ձերոնց բոլորին ամենաջերմ բարևներս իմ և Սուսաննայի, վերջինը խնդրում է բարևել Ձեզ առանձնապես ևս:

Վահան

Հասցես` Петербургская сторона,

Большой проспект, дом, 20, ка. 6

0
0
Previous Story

«Նկարիչն իր վերջին կտավն էր նկարում ու ինքն էլ չգիտեր այդ մասին». Էդուարդ Արծրունյան

Next Story

«Սիրում եմ քեզ իմ գանձ». Ռուբեն Սևակի նամակը կնոջը` Յանի Սևակին

Related Posts

0

Արձագանք

Posted On 01 Mar 2015
, By Christina Abrahamyan
0

Հովհաննես Թումանյանի դստեր` Նվարդի հուշերից

Posted On 20 Dec 2014
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,605 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,533 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,503 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,583 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,302 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,034 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,055 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,875 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com