• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Ուրարտական Տեսանող աստուածը՝ Տեսուչ

Posted On 03 Apr 2017
Comment: 0
Tag: Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ նախորդիվ

18.Տեշուբ կամ Տեյշեբա – Ուրարտական S’UBA, եւ անգլ. God
Մենք համաձայն ենք Արմէն Դաւթեանի հետ՝ որ «Խուռիների գլխաւոր աստուած  ՛Տեշուբ՛»-ը «տեսանող» աստուածն է
[488]: 
Ամբողջացնելու համար բառի ստուգաբանութիւնը՝ ասենք որ «Տեշուբ-Տեյշեբա»-ն կառուցուած է իրար լրացնող երկու բաղադրիչ «տեշ» եւ «շուբ» արմատներից, բայց ըստ մեզ բառի ուղղագրութիւնը կարող է լինել «Տեշուփ», «Տեշեփ» կամ «Տեշափ»:
Ինչո՞ւ:
«Տեշ»-ը՝ ինչպէս նկատել է Դաւթեանը, անժխտելիօրէն հայ. «տես»-ն է:
«Շուֆ»-ը եւ «շեֆ»-«շաֆ»-ը հանդիպում են արաբերէնում՝ «տես», «տեսաւ» իմաստով, իսկ անգլերէնում՝ «shape»=ձեւ» բառով:
Քանի որ հայերէնը «ֆ» չի ուենցել առաջ՝ ուստի այն պէտք է տառադարձել «պ» կամ «փ»: Իսկ «շ»-ն ունի տառադարձութեան երկու հնարաւորութիւն՝ «ս» կամ «չ»:
Ներկայացնենք «Տեշ-շուփ»-ի «շուփ» հատուածի հայերէն հնարաւոր տառադարձութիւնները:
Շուֆ > սուպ >սուփ >չուպ > չուփ:
Շաֆ > սապ >սափ  >չապ > չափ:
Շեֆ  > սեպ  >սեփ   > չեպ > չեփ:
Այս արմատներից «չափ»-ը լաւագոյն բացայայտիչն է «Տեշուփ»-ի իմաստաբանութեան: Քանզի «տեսնել»-ը անմիջապէս առնչւում է «չափել»-ուն: Այսինքն «մի բան տեսնել»-ը բովանդակում է այդ տեսանելին իր չափերով, ծաւալային խորութիւններով ընկալելու գործողութիւնը:
Տուեալ «շաֆ»-ը կամ «չափ»-ը անգլերէնում ներկայանում է «շէյփ» հնչող «shape=ձեւ» բառով, ինչը պահպանուել է հայերէնի «սափ» արմատում, որից էլ «սափոր»-ը («սափ+փոր», «փորի shape»-ով), «սափրիչ»-ը (սափ+արիչ)՝ որ ո՛չ թէ պարզապէս «վարսավիր» է՝ այլ «ձեւաւորող» է ընդհանրապէս, «shape»-ի մասնագէտը, այլապէս «image» ստեղծողը:
Հետեւաբար «տեսնել»-ը ոչ միայն տեսանելին կամ իրը ծաւալային չափերով ընկալելն է՝ այլեւ նրա ձեւը, ուրուագիծը ընկալելու գործողութիւնն է:
«Շուփ»-ը «շփել» բայի արմատն է: Եթէ այն տեղադրենք «Տեշուփ»-ի մէջ՝ ապա կ՛ունենանք «տեսանող ու շփող» կամ շօշափող:
Դաւթեանը իրաւացիօրէն «Տեշուփ»-ին զուգահեռ դրել է յունական «Թեսեւս»-ը: Քանզի յուն. «Թես»-ը հայ. «տես»-ն է, իսկ «եւս»-ը ֆր. «yeux»-ն է, անգլ. «eyes»-ը (աչքեր), այսինքն «Թեսեւս»-ը «տեսանող աչք»-ն է՝ որն այսօր էլ պատկերւում է հայոց եկեղեցիներից ոմանց գլխաւոր խորանի ճակտին, իսկ զոյգ աչքերով պատկերը հանդիպում է Տիբեթեան տաճարների ճակատներին:
Ի տարբերութիւն Դաւթեանի՝ մենք Խուռիական «Տեշուփ»-ին զուգահեռ դրել ենք Ուրարտական «Շուբա»-ն՝ որ ըստ մեզ, պէտք է ընթերցուի «Շուպա», ու համեմատուի հայ. «սպայ»-ի հետ:
Բառարմատի միւս ձեւերը պահպանուել են հայերէնի բարդ բառերում՝ երբեմն առանց ձայնաւորի, ինչպէս «սպ-այ», «սպ-անանել», «սեպուհ», «սեփ-ական», «ա(ս)-սուպ», նաեւ «շեփ-(փ)որ», «շփ-ել», որոնք անմիջականօրէն առնչւում են «տեսնել»-ու, «չափել»-ու, «գնահատել»-ու հետ (իսկ չափելը նաեւ սահմանել է, իսկ մէկի կեանքը չափել-սահմանելը՝ նաեւ սպաննել է):
Ֆրանսերէնի «Շեֆ»-ը, անգլերէնի «chief»-ը «գլխաւոր» իմաստով՝ համապատասխանում են հայ. «սեպ» արմատին, ու առնչւում են «սեպ-ուհ»-ին ու «սպ-ային»:
Ըստ երեւոյթին, երկրի պետական համակարգում՝
1.«Սեպուհ»-ը
[489]  վարել է եկամուտները տեսնել-չափել-ստուգելով հարկեր հաւաքելու պաշտօնը: Սեպուհները թագաւորական տօհմի շառաւիղ ազնուականներ են եղել, որոնց էլ վստահուել է այդպիսի պաշտօնը: 
2.«Սեպհական»-ը «սեպուհներին վերաբերուող»-ն է, նրանց սեփականութիւնն է, որն յատկացրել է թագաւորը: 
3.«Սեփական»-ը՝ «գնահատանքով» (չափելով) առնուած ունեցուածքն է, այսինքն գնուածն է:
4.«Սպա»-ները եղել են ու կան ռազմական իրավիճակը գնահատող (չափող-ձեւող) ու որոշում կայացնող զինուորականները:
«Սպայ» բառը անգլերէնում կորցնելով իր բովանդակութեան մի մասը՝ դարձել է «spy=լրտես», թրքերէնում «սպայ»-ն դարձեր է «soupay»: Իսկ «սպայն» ձեւով վերածուել է երկրի անուան՝ «Spain»:
Նշեալ լեզուներում «սպայ» բառը չի ենթարկուել տառադարձութեան օրէնքներին՝ ինչը ցոյց է տալիս որ նրանց բառապաշարում մուտք է գործել ուշ ժամանկներում, եւ ուղղակիօրէն մայր բառը կրողների միջոցով:
5.«Տեշուփ»-ի մի տարբերակն է հին հրեական «շոֆետիմ=դատաւոր» բառը,
6.Փիւնիկեան «սուֆետես= գաղութի կուսակալ» բառը, եւ 5-6-րդ  օրինակներում «տե(շ)» եւ «շուփ» բառարմատները իրարու տեղն են գրաւել:
7.Քրիստոնէական համակարգում Տեշուփին փոխարինելու է եկել «Տնտես»-ը:
«Տնտեսի օրուայ շարականը նկարագրում է, թէ ինչպէս իմանալի վերին աշխարհը ստեղծուեց եւ այնտեղ հրեղէնների պետը տնտես նշանակուեց, յետոյ տիրապէս ստեղծուեց զգալի երկրորդ աշխարհը եւ դրախտը, ուր տնտես դրուեց առաջին մարդը: Շինուեց նաեւ բարձրագոյն եկեղեցին՝ եւ այնտեղ տնտես կարգուեց ճշմարիտ խօսքի քարոզը»
[490]: 
Քրիստոնէական տուեալ շարականով յստականում է Տեշուբի դիրքը՝ որպէս «հրեղէնների պետ», ինչը արեգակնային համակարգում արեւն է՝ համակարգի կենտրոնն ու սիրտը
[491]: 
«Տնտես» բառը կարելի է ստուգաբանել երկու ձեւով. 1.Տան-տես (կամ «տուն-տես), 2.«Տին-տես»: 
Առաջին պարագան հասկանալի է՝ որպէս «տունը կարգաւորող», իսկ երկրորդով ունենք՝ «Տին (մեծը) տեսնողը», Աստծուն տեսնողը, կամ էլ՝ «Մեծ Տեսանողը», ինչը առաւել հարազատ է Տեշուբին:
«Տնտես»-ի այս իմաստը կրող այլ տարբերակներ են՝
1.«Մահտեսի»՝ որպէս «Ահ-ը կամ Աստուծոյ հուրը տեսնող մարդ», կամ էլ «Աստուծոյ հուրը տեսած – մաքրուած – մարդ»:
2.«Մագ-տես», որպէս «Մեծը տեսնող», այլապէս՝ «Աստծուն տեսնող» մարդ:
Արաբերէնում «Տնտես»-ի զուգահեռն է (ﺱﻳﱢﺪﻗ)-«Գադտիս=սուրբ»-ը, այլապէս՝ «Գադը տեսնող»-ը, ինչից էլ իմանում ենք, թէ «գադ»-ը անգլերէնի նոյն «God»-ն է (Աստուած) եւ «Գադտիս»-«սուրբ»-ը «Աստծուն տեսնող»-ն է
[492]:  Նոյն արմատից «Գադի= դատաւոր»-ը (թուրքերէն՝ «ղադի) «Աստուծոյ փոխանորդ»-ն է երկրի վրայ (նաեւ Աստուծմով դատողը): «Աքքատ»-«Ակգադ»-ները թերեւս եղել են «Մէկ God» դաւանողները, կամ էլ «Արեւի ակ»-ը աստուածացնողները:
«God»-«Գադ»-ից
[493]  են կազմուել արաբերէնի «գադդամա=ներկայացրեց, տուեց», «գադիմ=հին, նախկին», «գուդամա՛=հիներ, նախնիներ», «տագադդամա =դէպի առաջ եկաւ» բառերը, որոնք բացայայտում են բառարմատի կապը հայերէնի «գալ» բայի հետ:
Մօտաւորապէս նոյն գաղափարներն ունեն հայերէնի «նախարար», «նախնի» եւ «նախ»-ով կազմուած «նախնական», «նախընթաց», «նախադէպ», «նախակարապետ» եւ այլ բառերը, երբ «նախարար» կոչումը տրուել է ո՛չ թէ ոեւէ պաշտօնատար մի անձի՝ այլ երկիր մոլորակի վրայ առաջին ոտք դնող հրեշտակներին եւ նրանց սերունդներին:
«God»-«Գադ»-ը համադրուելով «Գալ» բայի հետ՝ նոյնանում է տիեզերքից երկիր եկող ու գնացող հրեշտակների հետ, որոնց առաքելութիւնն է եղել մարդկանց որդիներին գիտելիքներ տալը, որից էլ արաբերէում «առաջացաւ», «եկաւ», «տուեց» նոյնարմատ բայերը, անգլերէնի «go=երթալ», «get, got= ստանալ, մի բան լինել», հայերէնի «գոյանալ, գալ, գնալ, գտնել, գիտնալ» բայերն ու «գիտութիւն»-ը:


[488] Արմէն Դաւթեան, «Հայոց Աստղային Դիցաբանութիւն», Երեւան, 2004, էջ 33:

[489]«Սեպուհ>սեպոյ+հուր>սեպի որդի, իսկ «սեպ»-ը «շէֆ»-ը կամ գլուխն է, իշխանաւորը, արքան, ուստի «սեպուհ»-ը «արքայազուն» է:

[490]«Հայ Եկեղեցու Տօները», Արտակ Արքպս. Մանուկեան, Թեհրան, տպ. «Նայիրի», 1994, 5-րդ  տպ.:

[491]Համեմատել Յօդուած «13»-ի «1» ենթամասում գտնուող Ուրարտական դիւցաբանութեան   «Թեյշեբա»-ի հետ:

[492]Այս լոյսի տակ եթէ կարող էք՝ խնդրում եմ ինձ բացատրէք, թէ այս բառերից ո՞րն է «սէմական»,  եւ ո՛րը՝ «հնդեւրոպական»…:

[493]«ﺪﻗ»-«Գադ» բառն առաջացել է այբուբենի «գ» եւ «դ» տառերից, երբ «Ա»-ն «Աստուած»- ն է, որի «Բ»-«Բան»-«Բանականութիւն»-ը բխում է Աստուածային Երրորդութեան «Գ»-«գլխից» ու «Դ»-«սրտից», հետեւաբար «Գադ»-ը հաւասար է համարուել Աստծուն եւ Իր Բան-ին:

 

Մովսէս  Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝  Թէ  ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

+4
0
Previous Story

Արեւի քաղաք, Արեւելեան դարպասի քաղաք Երեւան

Next Story

Երիզան եւ Մծբինը՝ Անահիտ աստուածուհու զոյգ քաղաքները

Related Posts

0

Աստուծոյ եւ Տիեզերական լոյսի որդիների – Ասերի, Արիացիների- բնակութեան տարածքը կոչուել է Ասիայ

Posted On 24 Jun 2017
, By Christina Abrahamyan
0

«Կապադովկիայ» անուան «դովկ» արմատը մեր բարբառային «թոկ»-ն է

Posted On 23 Jun 2017
, By Christina Abrahamyan
0

«Մովսէս» անուան մէջ ջուրը որտե՞ղ է թաքնուած

Posted On 22 Jun 2017
, By Christina Abrahamyan
0

Նրա տիրոյթը հասել է մինչեւ Հնդկաստան. Արտաշէս Ա. Աշխարհակալ

Posted On 21 Jun 2017
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  • Մի պատառ հուշ․ լույս է տեսել Ռոմիկ Մխիթարյանի «Հուշեր խրամատից» գիրքը

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,578 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,531 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,499 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,576 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,301 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,031 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,053 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,870 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com