Previous Story
Մայր թատրոնում կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը
«Երբ Արտավազդ թագավորը բեմադրում էր իր առաջին ներկայացումը, նա թերևս երազում էր թատերական գերտերության մասին։ Մենք այդ երազանքը կարող ենք իրականացնել, քանի որ ունենք հրաշալի դերասանական կազմ, տաղանդավոր ռեժիսորներ, թատրոնի նվիրյալներ որոնք այս պահին դահլիճում են։ Եթե ունենանք նաև լավ կառավարում, ապա մենք անպայման կդառնանք թատերական գերտերություն։
Կինոն ձեզ դարձնում է հանրաճանաչ, հեռուստատեսությունը՝ հարուստ, իսկ թատրոնը՝ ազնիվ ու բարի։ Եվ այս ազնիվ ու բարի մթնոլորտում թույլ տվեք ասել շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ թատրոն»,- «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության մասնակիցներին ուղղած իր խոսքում ասաց նախարար Արմեն Ամիրյանը։
ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia