• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Մովսէս Նաճարեան. Հոգեւոր դասի նախարարական տունն հայոց

Posted On 26 Mar 2017
Comment: 0
Tag: Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ նախորդիվ

10.Բագրատունիներ եւ Բագին
Թէեւ Խորենացին Բագրատունիներին «հրեայ» է ներկայացրել՝ սակայն անուան արմատը հայերէն է  խօսում:
Հրեաները սովորութիւն ունեն իրենց ապրած երկրի բարձր դասի մարդկանց ազգանունները փողով առնելու եւ իւրացնելու:
Շատ հնարաւոր է՝ որ Խորենացու ժամանակներում Հայաստանում այդ կերպ կամ մի այլ ձեւով (կին տալով) արդէն իսկ գոյացել են հրեայ Բագրատունիներ:
Սակայն «Բագ» արմատով Բագինը, Բագարանը, Բագաւանը, Բագրեւանդը, Բագարատը, մի գուցէ եւ «Բագունց»-«Բակունց»-ը՝ առնչութիւն չունեն յուդայական հրեաների հետ:
Խորենացին ասում է.
«Քանզի ասելն ոմանց անհաւաստի մարդոց… ի Հայկայ զթագադիր ազգդ Բագրատունեաց լինել»: 
Թարգմ. «Անհաւաստի մարդկանցից ոմանց ասելով՝ Բագրատունիները թագադիր են նշանակուել Հայկի կողմից»:
Սա թէեւ ժխտական մի փաստարկ է՝ բայց ինքնին խօսում է, որ մեր տեսակէտը վաղնջական հիմք ունի: Ըստ մեզ, Բագրատունիներին հրեայ ներկայացնելով՝ Խորենացին տուրք է տուել իր ժամանակի թելադրանքին:
Շատ եմ զարմացել ու զարմանում այն իրողութեան վրայ՝ որ մեր լեզուաբանները, պատմաբանները, հնագէտներն ու գրականութեան մշակները էական տարբերութիւն չեն գտել Տաճարի, Մեհեանի եւ Բագինի միչեւ: Երեքն էլ ներկայացուել են որպէս զոհ մատուցելու շինութիւններ:
 Իսկ դրանց մէջ գործող նուիրեալներն էլ բնականաբար պիտի ընկալուէին որպէս արեան մէջ թաթախուած մսագործ-«ղասսաբներ» եւ գուշակներ՝ ինչպէս յուդայականների հոգեւոր սպասաւորները:
Եթէ այսպէս շարունակուի՝ հերթը հասնելու է Հայ եկեղեցուն եւ մեր հոգեւոր հայրերին:
Իմ ստուգաբանութեամբ՝
1.«Տաճար»-ը այն վայրն է՝ ուր կրակը անմար են պահել, համայնքի օջախների կպչան մատակարարելու համար: 
2.«Մեհեան»-ը հոսող բուժիչ ջրի ակունքին կառուցուած նախաքրիստոնէական հիւրընկալ վանքն է՝ որը նուիրուել է (ջրածին) նախնիների հոգուն:
Սասնայ Ծռեր դիւցազնավէպի Սանասարն ու Պաղտասարը իրենց կացարանը հիմնել են հենց այդպիսի անմահական ջրով մի գետակի ակունքին՝ այսինքն այդտեղ մեհեան են կառուցել:
«Մեհեան» բառը (մի+էհ-եան >մյ+էհ-եան >մեհ-եան) բաղկացած է Ասորերէն եւ Արաբերէն  (ﻩﺎﻴﻣ)  «մյէհ=ջուր» եւ «եան>ա*յն»(ﻦﻴﻋ)=ակունք արմատներից:
3.Իսկ «Բագի՞ն»-ը:
Տառացի վերլուծմամբ՝ «Բագին»-ը ուղղակիօրէն «ակադեմիա»-ն է, իսկ Բագինի քրմերն եղել են բարձրակարգ գիւտարար գիտնականներ, ակադեմիկոսներ եւ իրաւապահ դատաւորներ:
Այլապէս, զոհ մատուցելու արարողութեան կամ գուշակութեան համար՝ քրմերը ընդարձակ տարածքներ, գիւղեր ու մեծ նուէրներ չէին ստանայ իշխանաւորներից:
Բագարանը նախքան քաղաքի անուն դառնալը՝ եղել է ակադեմիկոսներ պատրաստելու ուսումնարան: Բագաւանը՝ ակադեմիկոսների աւան:
Բագրատունիները եղել են Հայոց քուրմ-ակադեմիկոսների տօհմական տունը՝ այլապէս Հայ ազգի բարձրագոյն հոգեւոր դասի ներկայացուցիչները, ինչի պատճառով էլ իրենց էր յանձնուած նախ Հայոց տօհմապետերին պաշտօնապէս հաստատել-օծելու իրաւունքը, ապա եւ Հայոց արքաներին թագադրելու պատիւը:
«Բագ»-երը կամ գիտութեան արքաները իրենց արարչագործութիւններով աստուածներ էին համարուելու նոր կազմաւորուող ազգերի ընկալմամբ՝ ու իրենց ընդհանրական «Բագ» անունը պիտի դառնար «Բոգ»՝ «Աստուած» (Սլաւոնական ազգերի մօտ):
Նոյնիսկ եօթներորդ դարու հայ պատմիչ Սեբէոսն է հաստատում. 
«Բագարատ եւ Անգեղ՝ զոր ի ժամանակին յայնմիկ, ազգ բարբարոսացն՝ աստուած կոչեցին»: 
Բագին բառը կամ «բագ» արմատն իր իսկական բովանդակութեամբ եւ ուղղագրութեամբ չի հանդիպում անգլերէնում՝ ինչպէս տեսանք նաեւ ռուսերէնում (Բոգ), որովհետեւ նրանք բարբառային բնոյթի լեզուներ են:
Oxford Illustrated Dictionary անգլ.-անգլերէն բառարանում գտնում ենք Beguin ուղղագրութեամբ բայց «Բագին» հնչիւնով մի բառ:
Այնտեղ բացատրւում է՝ թէ «Բագինները» կրօնական մայրապետական մի համայնք էին՝ հիմնադրուած Հոլլանդիայում, 12-րդ դարում: Նրանք նոյնիսկ մեր օրերում՝ գոյատեւում են փոքր խմբերով:
Իսկ Beghard բառի տակ՝ շարունակում է բառարանը, թէ սրանք էլ «Beguin»-ների օրինակով տղամարդկանց հոգեւոր մի համայնք են եղել, ստեղծուած 13-րդ դարում, եւ տարածուած ցածր երկրներում: 14-րդ դարից սկսեալ Հռովմի իրարայաջորդ Պապերը հալածել եւ ինկվիզիցիայի են ենթարկել սրանց՝ մինչեւ որ նրանց մնացորդները 17-երորդ դարում միացել են Franciscan-ներին, Tertiarii-ի կարգավիճակով: 
Իսկ «Տէր-Տեար»-ը միայն ու միայն հայերէն է…:

 

 

 


[458]   Խորենացի, նոյն, էջ 68:

[459] «Տաճար»-ի «տաճ» արմատը համազօր է «տաճ» հնչող անգլ. «touch»=«կպչել» բային՝ որից էլ   կրակի կպչանը: Ուստի «տաճար»-ը տան օջախի «կրակը կպցնելու»-ն ծառայած անմար կրակի սրբատեղին է եղել:

[460]«Պատմ. Սեբէոսի», եպ., Թիֆլիս, 1913, էջ 9:

[461] Այդ ի՜նչ կամային եւ հոգեւոր հզօրութիւն են ունեցել՝ որ ինկվիզիցիային դիմացել են 300 տարի:

 
 

 

Մովսէս  Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝  Թէ  ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

+1
0
Previous Story

Հայ եւ Արմէն

Next Story

Արուսեակ մոլորակն ու իր զոյգը

Related Posts

0

Աստուծոյ եւ Տիեզերական լոյսի որդիների – Ասերի, Արիացիների- բնակութեան տարածքը կոչուել է Ասիայ

Posted On 24 Jun 2017
, By Christina Abrahamyan
0

«Կապադովկիայ» անուան «դովկ» արմատը մեր բարբառային «թոկ»-ն է

Posted On 23 Jun 2017
, By Christina Abrahamyan
0

«Մովսէս» անուան մէջ ջուրը որտե՞ղ է թաքնուած

Posted On 22 Jun 2017
, By Christina Abrahamyan
0

Նրա տիրոյթը հասել է մինչեւ Հնդկաստան. Արտաշէս Ա. Աշխարհակալ

Posted On 21 Jun 2017
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,241 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,862 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,068 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,135 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,026 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,687 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,236 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,388 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,153 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,042 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com