• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Ասերի կամ Արիների սկզբնական եւ յետագայ տարածքները

Posted On 18 Mar 2017
Comment: 0
Tag: Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ նախորդիվ

Գ.Գիրք
Հնագոյն պատմութեամբ մեզ հասած անուններից եւ տեղանուններից ոմանց 
մասին.- 
1.Ասիայ եւ Փոքր Ասիայ

Թէ ի՞նչ ենք հասկանում Ասիայ ասելով:
Ռուս. «Աս»-ը՝ «լաւագոյն»-ը, Ֆրանսերէնում «Աս»-ը եւ անգլերէնում «Ace»-ը թղթախաղի բարձրագոյն արժէքը ներկայացնող «մէկ»-ն է, եւ որը Աստուծոյ թիւն է ու Նրա յատկանիշը: Մատներով հաշուելիս՝ դա աջ ձեռքի բութ մատն է, որը երբ բարձրացնում ենք՝ նշանակում է «գերազանց», «Աստուածային», եւայլն:
Տառացիօրէն՝ «Աս»-ը նշանակում է «Աստուծոյ սերմ», «Աստուածային սերմ», «Արեւի սերմ»:
Ղ. Ալիշանը գրում է.
«Սկանդինավցիների մոտ այդ փոքրիկ ձայնը («Աս»-ը – Մ.Ն.) նշանակում է աստվածային բաներ կամ անձեր, ինչպես եւ Ասկերտ ու Ասբուրգ անունները աստվածների բնակարան»
[420] : 
Աստուծոյ եւ Տիեզերական լոյսի որդիների – Ասերի, Արիացիների- բնակութեան տարածքը կոչուել է Ասիայ, որն սկզբում ընդգրկել է Հայկական լեռնաշխարհը, ապա Փոքր Ասիան՝ մինչեւ Յունաստանի Օլիմպոսը: Յետոյ տարածուելով ընդգրկել է նաեւ ամբողջ մերձաւոր արեւելեան երկրամասերը, ներառեալ Եգիպտոսը, այսինքն միջերկրական ծովի արեւելեան շրջակայքը մահիկաձեւ՝ ինչը պատմութեան մէջ կոչւում է «Արագասաբեր Մահիկ», անգլ. Fertile Crescent
[421] : 
Խորենացին Հայոց Արշակունեաց առաջին արքայ Վաղարշակի տիրոյթի մասին գրում է.
Պարսից Պարթեւ Արշակ Մեծը «Քաղաք թագաւորութեան տայ նմա զՄծբին, եւ սահմանս հատանէ նմա զմասն ինչ յարեւմտեայ Ասորւոց եւ զՊաղեստին եւ զԱսիայ եւ զամենայն Միջերկրայս եւ զԹետալիայ, ի ծովէն Պոնտոսի մինչեւ ի տեղին՝ ուր Կաւկաս յարեւմտեանն յանգի ի ծով, եւ զԱտրպատական»
[422] : 
Այստեղ «զԱսիայ» ասելով նա նկատի ունի ներկայ հասկացութեամբ Փոքր Ասիան՝ քանզի արեւելեան Ասիան (ներկայ ըմբռնմամբ) Արշակի՛ տիրոյթն էր: Սրանով հաստատւում է մեր տեսութիւնը:
Կարդանք բանասիրական գիտութիւնների դոկտոր Ներսես Ալեքսանի Մկրտչեանի «Բառերի կենսագրութիւնից» երկի մի կտորը.
«Ժամանակակից Հռոմի կենտրոնում նետի պէս ուղիղ մի փողոց է դէպի Կոլոսեոն տանում: Այնտեղ հսկայական պատի վրայ հին Հռոմի աշխարհակալական քարտեզներն են քանդակուած: Այս քարե փաստաթղթերը ամենազոր ժամանակի առջեւ դեռ կանգուն են մնում: Նրանք ոչ միայն վկաներ են Հռոմի նուաճող զէնքի սահմանների՝ այլեւ Հայաստանի սահմանների: Այդ պատի վրայ հաւասարութեան նշան է դրուած երկու անունների միջեւ: Քարտեզի Եւրոպական մասի վրա գրուած է Roma – Հռոմ, իսկ Փոքր Ասիայ թերակղզու վրայ՝ մինչեւ Պարսկաստան ընկած տարածքում, գրուած է Armenia, այսինքն՝ Հայաստան»
[423] : 
Ընդարձակելով իրենց բնակութեան սահմանները դէպի ծայր արեւելք՝ Ասերը կամ արիները այդ տարածքը եւս կոչել են Ասիայ: Սակայն պէտք էր տարբերել մէկը միւսից, ուստի բուն եւ մայր Ասիան սկսել են անուանել «Փոքր Ասիայ»
[424] : 
«Ասպետ»-ը Ասերի պետն է: Հայ իրականութեան մէջ՝ անշուշտ ոչ պատահաբար, այդ տիտղոսն են կրել Հայոց հոգեւոր դասը ներկայացնող հրեշտակազուն Բագրատունիները միայն:
Կարդանք Խորենացուց.
«Սմբատայ ասպետի, որդւոյ Բագարատայ, որ յազգէն Բագրատունեաց»: 

 

 


[420] Ղ. Ալիշան, «Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնը», Երեւան 2002, էջ 17:

[421]Ասերի սոյն ընդարձակումները ո՛չ թէ այլ ազգերին տիրելու ռազմավարութեան եւ ծաւալապաշտութեան ձգտումից են առաջացել՝ այլ ջրհեղեղեան ջրերի նահանջից  ընդարձակուող ցամաքը բնակեցնելու եւ մշակելու նպատակն են հետապնդել, նաեւ ետջրհեղեղեան շրջանում արարուած ու այդ տարածքներ տարուած մարդկանց գիտութիւն  տալու եւ քաղաքակրթելու նպատակին են ծառայել:

[422]Մ. Խորենացի, նոյն, էջ 28:

[423]Դոկտոր Ներսես Ալեքսանի Մկրտչեան, «Բառերի կենսագրութիւնից», բ. հրատ., Երեւան 1996,  էջ 10:

[424] Տես՝ «Պեգաս»-ին վերաբերուող 7-րդ ենթամասը, էջ 135:
[425]Մ. Խորենացի, նոյն, էջ 303:

Մովսէս  Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝  Թէ  ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

+4
0
Previous Story

Մովսէս Մարգարէի Ինքնութիւնն ու Առաքելութիւնը

Next Story

Արտաշէս Ա. Աշխարհակալ՝ Հայաստանեայց Աշխարհի եւ Համայն Հայոց

Related Posts

0

Աստուծոյ եւ Տիեզերական լոյսի որդիների – Ասերի, Արիացիների- բնակութեան տարածքը կոչուել է Ասիայ

Posted On 24 Jun 2017
, By Christina Abrahamyan
0

«Կապադովկիայ» անուան «դովկ» արմատը մեր բարբառային «թոկ»-ն է

Posted On 23 Jun 2017
, By Christina Abrahamyan
0

«Մովսէս» անուան մէջ ջուրը որտե՞ղ է թաքնուած

Posted On 22 Jun 2017
, By Christina Abrahamyan
0

Նրա տիրոյթը հասել է մինչեւ Հնդկաստան. Արտաշէս Ա. Աշխարհակալ

Posted On 21 Jun 2017
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,308 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,863 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,083 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,136 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,052 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,690 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,240 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,389 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,159 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,051 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com