Previous Story
«Մշակութային կանգառ». մեկնարկում են Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի մարտ ամսվա հյուրախաղերը
Posted On 14 Mar 2017
Comment: 0
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում մեկնարկում է Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի մարտ ամսվա հյուրախաղերը:
Մարտի 17-ին, ժամը 18:00-ին համույթը ելույթ կունենա Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում, իսկ մարտի 24-ին, ժամը 17:00-ին` Արմավիր քաղաքի մշակույթի տանը:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում ընդհանուր առմամբ կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»: